«Ապաֆի Միքայել Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Անձ}}
'''Ապաֆի Միքայել Բ''' ({{lang-en|Apaffi Mihaly II}}), [[Տրանսիլվանիա]]յի [[իշխան]] (1690—1713)։ Հոր՝ Ապաֆի Միքայել Ա-ի մահից հետո ուներ լոկ անվանական [[իշխանություն]]։ [[Վիեննա]]յի արքունիքից նրա կախումը ուժեղացել է հատկապես [[1699 թվական]]ին, Կարլովիցի [[պայմանագիր]]ից հետո։ Ապաֆի Միքայել շարունակել է [[հայ]]երի նկատմամբ իր հոր քաղաքականությունը։ [[1696 թվական]]ի [[փետրվար 7]]-ի հրամանագրով Բաշդբալով [[գյուղ]]ում (տես [[Եղիսաբեթուպոլիս]]) հաստատված հայերին թույլատրել է ընտրել իրենց [[դատավոր]]ին, պահպանել իրենց [[դավանանք]]ը, ազատ առևտուր անել։ Հայերն իրավունք ունեին [[հարկ]] եղած դեպքում ուղղակի դիմել իշխանին։ [[1700 թվական]]ի [[հուլիսի 26]]-ին Ապաֆի Միքայելի կինը՝ Կատարինե Բետլեն իշխանուհին, իր պաշտոնյաներին կարգադրել է, նկատի ունենալով հայերի [[ծառայություններ]]րը, նրանց չնեղել և [[տոնավաճառ]]ների ժամանակ թույլ տալ [[առևտուր]] անել ցանկացած տեղում։ [[1712 թվական]]ին [[Տրանսիլվանիա]]յի հայ [[կաթոլիկ]] առաջնորդ Օքսենտ Վրզարյան [[վարդապետ]]ը ցանկացել է Բաշդբալովի հայերին տեղափոխել իր հիմնած [[Գեռլա]] [[քաղաք]]ը, որտեղ նրանք պետք է [[կաթոլիկություն]] ընդունեին։ [[Հայեր]]ը դիմել են այն ժամանակ Վիեննայում գտնվող Ապաֆի Միքայելին, որը [[Լեոպոլդու դի Բուլիոյնս|Լեոպոլդ]] [[կայսր]]ից խնդրել է թույլ տալ հայերին չտեղաշարժել։ [[Կայսր]]ը [[1712 թվական]]ի [[նոյեմբերի 25]]-ի իր գրությամբ հարգել է այդ խնդրանքը։ Ապաֆի Միքայելի հովանավորությունը նպաստել է, որ [[հայեր]]ը կառուցեն [[Եղիսաբեթուպոլիս]] քաղաքը, որտեղ և պահպանել են իրենց [[դավանանք]]ը մինչև [[1731 թվական]]։
 
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{Արտաքին հղումներ}}