«Եղիշե Չարենց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 195.191.187.146 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Tigran99 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
No edit summary
Տող 9.
}}
 
== Ընկեր Սարգսյանը ասելա Վիկիպեդիայից չօգտվեք 7-3 ==
'''Եղիշե Չարենց''' (''Եղիշե Աբգարի Սողոմոնյան'', {{ԱԾ}}), [[հայ]] [[բանաստեղծ]], գրող և թարգմանիչ, հրատարակիչ<ref>Ազատ Եղիազարյան, Հայ նորագույն գրականություն, Երևան, 2005:</ref><ref>Գառնիկ Անանյան, Եղիշե Չարենց, Երևան, 1987։</ref><ref>Հ. Էդոյան, Չարենցի պոետիկան, Երևան, 1986։</ref><ref>Դ. Գասպարյան, Ողբերգական Չարենցը, Երևան, 1990։</ref>։ [[ԽՍՀՄ Գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ [[1934]] թվականից: [[ԽՄԿԿ]] անդամ [[1918]] թվականից:
 
== Գրական անուն ==
Չարենցը [[Գուրգեն Մահարի]]ին պատմել է, թե [[Կարս]] էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ [[Կարինե Քոթանջյան]]ի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ [[Անուշավան Ջիդեջյան]]ը ([[Վիվան]]) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է [[Ալեքսանդր Պուշկին]]ի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։
 
== Կենսագրություն ==
[[Պատկեր:The father of Yeghishe Charents.jpg|մինի|175px|Եղիշե Չարենցի հայրը]]
[[1912]] թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու Չարենցը ծնվել է [[1897]] թվականին, Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,- այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի /Թելլի/ Միրզայանը, [[Կարս]] էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում է: Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ [[1908]]-պատճառով։ 1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող առաջին բանաստեղծությունը: [[1914]] թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան». նա արդեն հանդես էր գալիս «Չարենց» գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան:
[[Պատկեր:Vruir-Charents1.JPG|մինի|«Եղիշե Չարենց», նկարիչ՝ [[Վրույր Գալստյան]], 1964]]
[[1915]] թվականին Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր [[Վանա լիճ|Վանա լճից]] հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին՝ ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ... Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր (Սողոմոնյան)։ Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ: Այս պոեմը առաջին գրավոր հիշատակություններից է Հայոց եղեռնի մասին<ref>Ի՞նչ է, ո՞վ է հանրագիտարան</ref>:
 
Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ Հայրենիքին պիտանի լինելու մղումով [[1919]] թվականի աշնանը նա ուսուցչություն է անում [[Կարսի մարզ]]ի [[Բաշքյադիկլար]] գյուղի դպրոցում։
 
Չարենցի անունը նրան արժանի բարձր գնահատականով ներկայացնելու պատիվը վիճակված էր խոշորագույն քննադատ, Հանրային կրթության և արվեստների նախարար [[Նիկոլ Աղբալյան]]ին, որն էլ հայ գրական ընկերության անդրանիկ նիստերից մեկը [[1919]] թվականի հոկտեմբերի 18-ին նվիրեց Չարենցի ստեղծագործությանը։ Բանաստեղծը թեև ներկա չէր երեկոյին, բայց տեղեկացավ գրական այդ իրադարձության մասին։ [[1920]] թվականի հունվար-մայիս ամիսներին Աղբալյանին ներկայացած բանաստեղծն աշխատանքի է նշանակվել Աղբալյանի ղեկավարած նախարարությունում, որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։ [[1920]]-[[1921]] թվականներին Չարենցին վերստին տեսնում ենք ուսուցչի պաշտոնում։ Այս բարդ ու հարափոփոխ ժամանակների ծնունդն են նրա «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները՝ գրված [[1920]] թվականին։
 
[[1920]] թվականի նոյեմբերին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, Լուսավորության ժողովրդական կոմիսարիատում նա ստանձնում է արվեստի բաժնի վարիչի պաշտոն և աշխատում մինչև 1921 թվականի մայիսը։ 1920-ական թվականների առաջին տարիները ևս բուռն շրջան են նրա թե՛ գրական, թե՛ անձնական կյանքում։ Մեկը մյուսի հետևից գրում է «[[Էմալե պրոֆիլը Ձեր]]», «Փողոցային պչրուհուն» շարքերը, «Ամենապոեմ», «Չարենցնամե» պոեմները, շարադրում «[[Երկիր Նաիրի (վեպ)|Երկիր Նաիրի]]» վեպը։ [[1921]] թվականի մայիսին ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, ում հանդեպ տածում էր անսահման սեր ու գորով և ում հետագայում պիտի կոչեր «հերոսական կին և բարեկամ»։ Արփենիկի հետ էլ նա մեկնում է Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում լրացնելու կրթության պակասը։ Սակայն նրա անհանգիստ ոգին չէր կարող տեղավորվել ուսանողական նստարանին։ Կյանքը հոսում էր, գրական գործը՝ եռում։ [[1922]] թվականին Մոսկվայում նա լույս է ընծայում իր երկերի երկհատոր մեծադիր ժողովածուն, որ ինքնին երևույթ էր այդ տարիների հայ կյանքում։ [[1922]] թվականի «Երեքի» դեկլարացիայից հետո նա փաստորեն դառնում է նորագույն շրջանի հայ գրականության առաջնորդը։
 
Աշխարհաճանաչողությունն ընդարձակելու նպատակով, շնորհիվ գրականագետ Հարություն Սուրխաթյանի, [[1924]] թվականի նոյեմբերի 20-ին Բաթումից Չարենցը մեկնում է արտասահմանյան շրջագայության։ Լինում է [[Տրապիզոն]]ում, [[Կ. Պոլիս|Կ.Պոլսում]], [[Աթենք]]ում, [[Հռոմ]]ում, [[Վենետիկ]]ում, [[Փարիզ]]ում, Բեռլինում։ [[1925]] թվականի հուլիսի 31-ին վերադառնալով Երևան՝ նա ստանձնում է նոր կազմավորված «Հոկտեմբեր» գրական միության ղեկավարությունը՝ այն վերանվանելով «Նոյեմբեր»։ Բռնկուն և ազատ տարերքի ստեղծագործող էր Չարենցը։ Այդ տարերքը երկնում էր հանճարեղ գործեր։ Հոգեկան այդ լարված կացության մեջ սիրային մի արկած Չարենցի համար ունենում է տխուր վերջաբան։ [[1926]] թվականի սեպտեմբերի 5-ին նա ձերբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ Աբովյան փողոցում հոգեկան անհավասարակշիռ կացության մեջ Չարենցը ատրճանակով կրակում և վիրավորում է [[Մարիաննա Այվազյան]] անունով մի գեղեցկուհու, որի հանդեպ նախապես ունեցել էր բուռն զգացմունքներ։ Բարեբախտաբար, Չարենցը վրիպում է և սոսկ թեթև քերծվածք պատճառում այդ աղջկան, որը կոմպոզիտոր [[Արտեմի Այվազյան]]ի քույրն էր։ Այդ արկածից որպես հիշատակ մնում է «Երևանի ուղղիչ տնից» հուշ-ակնարկը։ [[1927]] թվականին մահանում է Չարենցի կինը։ Արփիկի մահը Չարենցը ահավոր ծանր է տարել։ Մահվան հաջորդ օրն իսկ այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք ինքը սիրով ու գուրգուրանքով բերել էր արտասահմանից։ Այրել է, որպեսզի ուրիշի ձեռքը չընկնեն, և դրանով իսկ չնսեմանա սիրելիի հիշատակը։ Իսկ որպես թանկարժեք մասունք՝ իր խնդրանքով քանդակագործ Արա Սարգսյանը հանել է Արփիկի գիպսե դիմակը և ձեռքի կրկնօրինակը։ Դրանք պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։ Այդ օրերին էլ Չարենցը նախաբազկին է դաջել Արփիկի մահվան տարեթիվն ու նրա անունը։ Արփիկի մահից հետո՝ մինչև հարազատների մոտ՝ [[Մայկոպ]] մեկնելը, Չարենցը մեկուսացել է շրջապատից, օրեր շարունակ փակվել իր սենյակում և գրել ''«De profundis»'' վերնագրով պոեմ, որ հոգեհանգստի աղոթքի տրամադրություններ է ունեցել։
 
[[1923|1932]] թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ [[1935]] թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ [[1936]] թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ [[1936]] թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացած կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։
 
1936 թվականի հունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարության հետ Խանջյանը սկսում է բանակցություններ վարել, որպեսզի Չարենցին թույլատրեն մեկնել արտասահման՝ բուժման նպատակով։ Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը ձախողում է Չարենցի մեկնումը։ [[1937]] թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7։00-ին, Կենտրոնական բանտի հիվանդանոցում, օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։ Մարտի 13-ին լրացել էր նրա 40 տարին։ Տարիներ շարունակ տևած այս դաժան ողբերգության գլխավոր դեմքը արյունաքամ և ուժասպառ հեռացավ աշխարհից։ Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, կատարեցին դիահերձում։ Արձանագրության մեջ ասված է. «Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ նախաբազկի արտաքին մակերեսին եղել է դաջված. «[[1927]] թվականի հունվար, Ա.Չ»։ Անջինջ գրերով բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականը։
 
Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացրել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել է թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է նոյեմբերի 27-ին։ Գերեզմանի տեղը անհայտ է: Նա, որ վաղուց արդեն լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար, շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությունը ու նաև դրանից հետո։ Մարգարեանալով մի քանի ամիս առաջ՝ [[1936]] թվականի դեկտեմբերի 15-ին, նա գրել էր.
<poem>Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։</poem>
 
== Անձնական կյանք ==
[[Պատկեր:Yeghishe Charents House in Kars 001.jpg|thumb|right|250px|Չարենցի տունը Կարսում]]
[[1920]]-[[1921]] թվականներին Եղիշե Չարենցն ապրում էր իր կյանքի ամենաբուռն օրերը։ Այդ աննախադեպ եռուզեռը նրան պարտադրել էր ոչ միայն ազգային, քաղաքական և հանրային կյանքը, այլև անձնական ճակատագիրը։
<poem>Ես արդեն անցել եմ ճանապարհը
Երկրային բոլո՜ր հույզերի...</poem>
Արտաքուստ բարեկիրթ, անգամ սառը, բայց ներքուստ վարար ու կրքոտ սեր է նա տածել բանաստեղծուհի [[Արմենուհի Տիգրանյան]]ի (Մենուհի, [[1888]]-[[1962]]) հանդեպ, որը նրանից մեծ էր տասը տարով։ Ա. Տիգրանյանին ձոնած գալանտ երգերը՝ «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով, տպագրվել են մամուլում [[1921]] թվականին և երկերի ժողովածուի առաջին հատորում՝ [[1922]] թվականին։ Չարենցի սերն ամենևին անպատասխան չի եղել։ Այդ մասին են վկայում [[1964]] թվականին տպագրված բանաստեղծությունների ձեռագիր թերթիկները, որոնք նախկինում պահվել են Ա. Տիգրանյանի մոտ։ Այդ թերթիկների հակառակ երեսին ոչ Չարենցի ձեռքով գրված է երկու բանաստեղծություն։ Ամենայն հավանականությամբ դրանց հեղինակը Արմենուհի Տիգրանյանն է։
 
Հայտնի է Չարենցի սերը բանաստեղծուհի [[Լեյլի]]ի (Փառանձեմ Սահակյան Տեր-Մկրտչյան, [[1884]]-[[1951]]) հանդեպ, որը նրանից մեծ էր տասներեք տարով։ Նրան ևս Չարենցը նվիրեց բանաստեղծությունների առանձին մի շարք՝ «Փողոցային պչրուհուն», որը ևս տպագրվեց երկերի ժողովածուի առաջին հատորում [[1922]] թվականին։ Ի դեպ, այդ շարքը Չարենցը գրել է Լեյլիի ալբոմում, որը սկսվում է Արմենուհի Տիգրանյանի ձեռքով գրված «Նորը լավ է, քան թե հինը...» եռատուն բանաստեղծությամբ՝ թվագրված [[1919]], ապրիլի 13, [[Թիֆլիս]]։ Սա նշանակում է, որ Արմենուհին և Լեյլին մտերիմներ են եղել, որոնց ընդհանուր մտերմությունը վայելել է և Չարենցը։ Նշենք նաև, որ Արմենուհին կոմպոզիտոր [[Արմեն Տիգրանյան]]ի քույրն է։
 
[[Աստղիկ Ղոնդախչյանը]] եղել է Չարենցի առաջին սերը, ում էլ նվիրել է [[«Երեք երգ տխրադալուկ աղջկան»]] ժողովածուն։ Աստղիկը եղել է երաժիշտ և սովորել է [[Կարս]]ի, [[Թիֆլիս]]ի երաժշտանոցներում։ Չարենցը շատ մտերիմ էր նաև Աստղիկի հորեղբոր տղաների հետ։
 
[[Կարինե Քոթանճյան|Կարինե Քոթանջյան]]ի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլ նաև ստեղծագործական։ Նրան է նվիրել «Ծիածան» շարքը։ 1917 թվականի մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։
 
[[Լյուսի Թառայան]]ի նկատմամբ Չարենցը նույնպես անտարբեր չի եղել։ Նա եղել է դերասանուհի, ապրել է [[Բաքու|Բաքվում]]։ Չարենցը և Լյուսի Թառայանը հանդիպել են [[1918]] թվականին՝ շատ կարճ ժամանակ։ Չարենցն իր «Չարենցնամե» պոեմում գրել է. «Ես երբեք չեմ մոռանա, Թառայա՛ն»։ Նրա «Բրոնզե քույր իմ, բրոնզե հարս» բանաստեղծությունը նույնպես նվիրված էր Լյուսիին։ 1930-ական թվականներին՝ կնոջ մահից հետո, Չարենցը մտադրվում է ամուսնանալ։ Թեկնածուների մեջ էր նաև այն տարիների Երևանի գեղեցկատես կանանցից մեկը՝ [[Արաքսյա Մանուկյան]]ը, որով հետագայում գերվել է նաև [[Ավետիք Իսահակյան]]ը։ Այդ կինը [[1930]] թվականի սկզբին կորցրել էր ամուսնուն՝ [[Ստեփան Մանուկյան]]ին, որի աճյունը հիմա հանգչում է [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում՝ [[Հովհաննես Հովհաննիսյան]]ի կողքին։
 
Ամբողջ կյանքի ընթացքում, սակայն, Չարենցը չի մոռանում իր առաջին կնոջը՝ [[Արփենիկ Տեր-Աստվածարյան|Արփենիկ Տեր-Աստվածատրյան]]ին, որը ծնվել էր [[1888]] թվականին [[Նախիջևան]]ում։ Նախնական կրթությունը ստացել է [[Թիֆլիս]]ի Գայանյան ուսումնարանում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայի ուսուցչական համալսարանում։ [[1920]] թվականին գալիս է [[Երևան]] և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների ամերիկյան որբանոցում։ Այստեղ էլ կայանում է Չարենցի հետ նրանց հանդիպումը, և մեկ տարի անց նրանք ամուսնանում են։
 
Արփենիկին Չարենցը սիրել է մեծ սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Կնոջ հուղարկավորության ժամանակ ամբողջ ճանապարհին, որ ձգվել էր դեպի ներկայիս Կոմիտասի այգին, այսինքն՝ նախկին Մլեր կոչված գերեզմանոցը, կյանքից հուսահատ ու ցավից տառապագին Չարենցը գոռացել է ու ողբացել։ Գերեզմանափոսի մոտ կանգնած դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Ոմանք պատմում են, որ Արփիկի դագաղում՝ ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանաստեղծություններ է թաղել։ Այդ սերը հետագայում շատ է ներշնչել բանաստեղծին։ «Էպիքական լուսաբացը»՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին» ընծայագրով ձոնել է նրան։ Գրքում Արփենիկի հիշատակին նվիրված է նաև երկու սոնետ՝ «Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսական ընկեր», «Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում»։ Նրան է ձոնել նաև «Տաղարան» ժողովածուն։
 
[[1931]] թվականի սեպտեմբերի 29-ին Չարենցը պաշտոնապես գրանցում է ամուսնությունը [[Իզաբելլա Կոդաբաշյան]]ի հետ։ Իզաբելլան Չարենցին պարգևում է երկու դուստր՝ Արփենիկը և Անահիտը։ 1932 թվականին ծնվում է Արփենիկը, 1935 թվականին՝ Անահիտը: Արփենիկին ասել է Բոժիկ՝ փոքրիկ աստվածուհի, իսկ Անահիտին՝ Ադոկ՝ ասորափռյուգիական մեռնող ու հարություն առնող [[Ադոնիս]] աստծո անունով։
 
== Ստեղծագործություններ ==
[[1912]] թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող բանաստեղծությունը, իսկ [[1914]] թվականին արդեն «Եղիշե Չարենց» ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «[[Երեք երգ տխրադալուկ աղջկան]]» գրքույկը՝ նվիրված [[Աստղիկ Ղոնդախչյան]]ին. այն ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ Հաջորդ տարի՝ [[1915]] թվականին, լույս է տեսնում «Կապուտաչյա հայրենիք» պոեմը։ [[1916]] թվականին Թիֆլիսում լույս է տեսնում «[[Դանթեական առասպել]]» պոեմը։ Այդ օրերին էլ մեկնում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Շանյավսկու համալսարանում, և մնում է այնտեղ մինչև [[1917]] թվականի գարունը։ [[1918]]-[[1920]] թվականներին գրում է «[[Սոմա]]», «[[Ամբոխները խելագարված]]» պոեմները և «Ողջակիզվող կրակ» շարքը։ [[1920]]-[[1921]] թվականներին Չարենցը գրում է «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները։ [[1922]]-[[1924]] թվականներին Չարենցի նոր որոնումների շրջանն է. ստեղծվում են «Պոեզոզուռնա», «Կոմալմանախ» ժողովածուները, «Ռոմանս անսեր» պոեմը, «Ասպետական» ռապսոդիան, «Կապկազ» թամաշան։ [[1915]] թվականին նա զինվորագրվում է [[Քանաքեռ]]ում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր՝ հասնում է մինչև [[Վան]]։ 1930-ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի [[Ռուսաստան]], քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է՝ բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ [[Խաչիկ Դաշտենց]]ին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։
 
== Մատենագիտություն ==
{{Hidden begin
|toggle = right
|title =
title with toggle=right
|titlestyle = background:lightgrey;
|title=Երկերի հրատարակություններ
}}
[[Պատկեր:Եղիշե Չարենցի հուշատախտակ.jpg|մինի|250px|աջից|Պետհրատում 1928-1935 թթ. աշխատել է Եղիշե Չարենցը։ Տեղադրվել է ծննդյան 100 ամյակի առթիվ]]
[[Պատկեր:Եղիշե Չարենցի տուն-թանգարան. (3).JPG|մինի|250px|աջից|[[Եղիշե Չարենցի տուն-թանգարան]]ը Երևանում]]
[[Պատկեր:Arc-charents.jpg|մինի|250px|աջից|Չարենցի կամար, ՀՀ [[Կոտայքի մարզ]]]]
[[Պատկեր:Yeghishe Charents plaque.jpg|մինի|Եղիշե Չարենցի հուշատախտակը Երևանի [[Մաշտոցի պողոտա]]յում]]
* Երեք երգ տխրադալուկ աղջկան (բանաստեղծություններ), Ղարս, [[1914]], 8 էջ։
* Կապուտաչյա հայրենիք (պոեմ), Թիֆլիս, [[1915]], 18 էջ։
* Դանթեական առասպել (պոեմ), Թիֆլիս, [[1916]], 64 էջ։
* Ծիածանը (բանաստեղծություններ), [[Մոսկվա]], [[1917]], 64 էջ։
* Սոմա (նոր վեդյան պոեմ), Թիֆլիս, [[1918]], 16 էջ։
* Ամբոխները խելագարված (պոեմ), Թիֆլիս, [[1919]], 16 էջ։
* Բոլորին, բոլորին, բոլորին (երեք ռադիոպոեմ), Երևան, [[1920]], 24 էջ։
* Երկերի ժողովածու, հատոր 1, (բանաստեղծություններ), Մոսկվա, 1922, 336 էջ։
* Երկերի ժողովածու, հատոր 2, (էպիքական պոեմներ), Մոսկվա, 1922, 282 էջ։
* Պոեզոզուռնա, (բանաստեղծություններ), [[Մոսկվա]], [[1922]], 32 էջ։
* Ռոմանս անսեր, Մոսկվա, 1922, 23 էջ։
* Կապկազ թամաշա (պոեմ), Թիֆլիս, [[1923]], 46 էջ։
* Պոեմներ, Կ. Պոլիս, [[1923]], 239 էջ։
* Կոմալմանախ (բանաստեղծություններ), [[Մոսկվա]], [[1924]], 60 էջ։
* Մաճկալ Սաքոյի պատմությունը (պոեմ), Երևան, Պետհրատ, [[1924]], 24 էջ։
* Մաճկալ Սաքոյի պատմությունը, Երևան, Պետհրատ, [[1924]], 24 էջ։
* Ստամբոլ (պոեմ), Կ. Պոլիս, [[1924]], 14 էջ։
* Երեք փոքրիկ պոեմ «Լենին» շարքից, [[Բեռլին]], [[1925]], 34 էջ։
* Մյուր դե Ֆեդերե (կոմունարների պատը [[Փարիզ]]ում, պոեմ), Երևան, Պետհրատ, [[1925]], 59 էջ։
* Լենինն ու Ալին, Երևան, Պետհրատ, [[1925]], 14 էջ։
* Երկիր Նաիրի (վեպ), Երևան, Պետհրատ, [[1926]], 223 էջ։
* Հիշողություններ Երևանի ուղղիչ տնից, Թիֆլիս, [[1927]], 288 էջ։
* Ժողովածու պոեմների, Թիֆլիս, [[1927]], 186 էջ։
* Ռուբայաթ (քառյակներ), Թիֆլիս, [[1927]], 45 էջ։
* Չորս բալլադ, [[Մոսկվա]], [[1929]], 34 էջ։
* Էպիքական լուսաբաց, Երևան, Պետհրատ, [[1930]], 138 էջ։
* Երկեր, Երևան, Պետհրատ, [[1932]], 445 էջ։
* Գիրք ճանապարհի, Երևան, Պետհրատ, [[1934]], 318 էջ։
* [[Բորիս Ձնելաձե]]։ Բալլադ գնդապետ Տոմսոնի, կոմերիտ տղի և գործադուլի մասին, Երևան, Պետհրատ, 1934, 41 էջ։
* Երկիր Նաիրի, Երևան, Պետհրատ, 1934, 268 էջ։
* Մաճկալ Սաքոյի պատմությունը, Երևան, Պետհրատ, 1936, 20 էջ։
* Պոեմներ, Երևան, Պետհրատ, 1936, 243 էջ։
* Դանթեական առասպել, [[Բեյրութ]], [[1945]], 48 էջ։
* Գիրք ճանապարհի (հատընտիր), [[Հալեպ]], տպարան «Անի», [[1946]], 28 էջ։
* Գիրք ճանապարհի, Բեյրութ, [[1950]], 317 էջ։
* Հատընտիր, Բեյրութ, [[1953]], 102 էջ։
* Գիրք ճանապարհի, Հալեպ, տպարան «Արևելք, [[1954]], 253 էջ։
* Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1954, 619 էջ։
* Լենին (պոեմներ և բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1954, 48 էջ։
* Ամբոխները խելագարված, Բեյրութ, 1954, 16 էջ։
* Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, [[1955]], 484 էջ։
* Եղիշե Չարենցի ամբողջական գործը, հատոր 1 (բանաստեղծություններ), Բեյրութ, «Սեւան» Հրատարակչատուն, 1955, 432 էջ։
* Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, [[1957]], 358 էջ։
* Գրականության մասին (հոդվածներ, նամակներ, ճառեր), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1957, 218 էջ։
* Գիրք ճանապարհի, Հալեպ, [[1959]], 254 էջ։
* Գիրք ճանապարհի, Բեյրութ, «Սեւան» Հրատարակչատուն, 1959, 318 էջ։
* Խմբապետ Շավարշը, Երևան, Հայպետհրատ, [[1961]], 26 էջ։
* Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 1, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, [[1962]], 392 էջ։
* Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 2, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, [[1963]], 399 էջ։
* Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 3, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, [[1964]], 375 էջ։
* Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 5, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, [[1966]], 649 էջ։
* Պոեմներ, Երևան, «Հայաստան», 1966, 184 էջ։
* Ամբոխները խելագարված, Երևան, «Հայաստան», [[1967]], 31 էջ։
* Ես իմ անուշ Հայաստանի (տեքստը հայերեն, ինչպես նաև ԽՍՀՄ ժողովուրդների ու արտասահմանյան 12 լեզուներով), Երևան, «Հայաստան», 1967, 29 էջ։
* Քնարերգական, արվեստ քերթության, գիրք իմաստության, տաղեր և խորհուրդներ, երգիծական փրկված պատառիկներ, Երևան, «Հայաստան», 1967, 364 էջ։
* Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 6, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 804 էջ։
* Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 4, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, [[1968]], 626 էջ։
* Լենինն ու Ալին, Երևան, «Հայաստան», [[1969]], 39 էջ։
* [[Կոմիտաս]] (պոեմ), Երևան, «Հայաստան», 1969, 34 էջ։
* Ես իմ անուշ Հայաստանի... (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», [[1970]], 32 էջ։
* Ընտիր երկեր, Երևան, «Հայաստան», [[1973]], 434 էջ։
* Ամբոխները խելագարված, Երևան, «Հայաստան», [[1975]], 30 էջ։
* Բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ, Երևան, «Լույս», [[1976]], 112 էջ։
* Երկիր Նաիրի, Երևան, «Սովետական գրող», [[1977]], 174 էջ։
* Ընտիր երկեր, Երևան, «Սովետական գրող», 1977, 366 էջ<ref>{{cite book|author=|title=Գրական տեղեկատու|publisher=«Սովետական գրականություն|location=Երևան|year=1981|page=էջ 361-363}}</ref>։
* Երկեր, Երևան, 1983։
* Անտիպ և չհավաքված երկեր, Երևան, 1983։
* Բանաստեղծություններ և պոեմներ, Երևան, 1984։
* Երկեր, Երևան, 1985, 488 էջ:
* Երկերի ժողովածու, հատ. I. Բանաստեղծություններ և պոեմներ (1912–1922 թթ.), Երևան, 1986, 440 էջ:
* Երկերի ժողովածու, հատ. II. Բանաստեղծություններ և պոեմներ (1922–1932 թթ.), Երևան, 1986, 416 էջ:
* Երկերի ժողովածու, հատ. III. Բանաստեղծություններ, Պոեմներ, Թարգմանություներ (1932–1937 թթ.), Երևան, 1987, 544 էջ:
* Երկերի ժողովածու, հատ. IV. Երկիր Նաիրի, Երևանի ուղղիչ տնից, Երևան, 1987, 368 էջ:
* [[Վլադիմիր Լենին|Լենինապատում]] (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, 1987, 96 էջ:
* Հատընտիր, Երևան, 1987, 464 էջ:
* Բանաստեղծութիւններ, հատ. Ա. Բանաստեղծութիւններ, Պոեմներ, [[Վենետիկ]], 1991, 100 էջ:
* Բանաստեղծութիւններ, հատ. Բ. Գիրք ճանապարհի, [[Կոմիտաս]]ի յիշատակին, Յետմահու հրատարակութիւններ, Վենետիկ, 1992, 160 էջ:
* Նորահայտ էջեր (պոեմներ, բանաստեղծություններ), Երևան, 1996, 636 էջ:
* 100 (բանաստեղծութիւններ), [[Անթիլիաս]], 1997, 304 էջ:
* Բանաստեղծություններ, Երևան, 1997, 256 էջ:
* Գիրք ճանապարհի, Երևան, 1997, 317 էջ:
* Ընտիր երկեր, Երևան, 1997, 448 էջ:
* Քնարերգական: Արվեստ քերթության: Գիրք իմաստության: Տաղեր և խորհուրդներ: Երգիծական: Փրկված պատառիկներ, Երևան, 1997, 328 էջ:
* [[Աղասի Խանջյան]]ին (բանաստեղծություններ), Երևան, 2001, 74 էջ:
* Վերջին խոսք, Երևան, 2007, 328 էջ:
* Տեսիլաժամեր (բանաստեղծություններ), Երևան, 2007, 104 էջ:
* Բանաստեղծություններ, Երևան, 2011, 288 էջ:
* Ստեղծագործությունների ժողովածու, Երևան, 2011, 272 էջ:
* Երկիր Նաիրի, Երևան, 2012, 208 էջ:
* Ընտիր երկեր, հատ. Ա, Երևան, 2012, 496 էջ:
* Ընտիր երկեր, հատ. Բ, Երևան, 2012, 328 էջ:
* Ընտիր երկեր, հատ. Գ, Երևան, 2012, 488 էջ:
* Ընտիր երկեր, հատ. Դ, Երևան, 2015, 424 էջ:
<!-- * [[Սերժ Վենտուրին]]ի, Եղիշե Չարենցի, ''Դանթեական առասպել'' ([[1915]]-[[1916]]), գրքի պատրաստումը, թարգմանությունը հայերենից դեպի ֆրանսերեն, վերջաբանը և ծանոթագրությունները Սերժ Վենտուրինիի՝ Եղիսաբեթ Մուրադյանի համագործակցությամբ Éditions L'Harmattan, մատենաշար «Հայ գրարվեստ», N°2, Փարիզ, 10 դեկտեմբերի [[2010]] թ. (ISBN 978-2-296-13174-3). Գիրքը նվիրված է Լիու Քսիաոբոյին -->
{{Hidden end}}
 
{{Hidden begin
|toggle = right
|title =
title with toggle=right
|titlestyle = background:lightgrey;
|title=Թարգմանությունները (ռուսերենից)
}}
[[Պատկեր:1,000 Armenian dram - 1999 (obverse).png|մինի|150px]]
[[Պատկեր:ArmenianStamps-126.jpg|մինի|150px]]
[[Պատկեր:1958 CPA 2126.jpg|մինի|150px]]
* Ս. Մարշակ, Գիքորի երազը (փոխադրություն), Երևան, Պետհրատ, [[1928]], 14 էջ։
* [[Նիկոլայ Ագնիվցև]], Հեքիաթ կոմինտերնի մասին, Ե., Պետհրատ, 1929, 12 էջ: Նկարիչ՝ Կ. Ռուդակով:
* Ս. Մարշակ, Գիքորի երազը, Երևան, Պետհրատ, [[1929]], 16 էջ։
* [[Նիկոլայ Ասեև]] (Օսեև), Գիշերվա ահը, Երևան, Պետհրատ, [[1931]], 12 էջ։
* [[Էրիխ Մարիա Ռեմարկ]], Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է, Երևան, Պետհրատ, [[1932]]։
* [[Մաքսիմ Գորկի]], Բանաստեղծություններ և լեգենդներ, Երևան, Պետհրատ, [[1934]], 111 էջ։
* [[Ալեքսանդր Պուշկին]], բանաստեղծություններ, հեքիաթներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Չարենցը), Երևան, Պետհրատ, [[1936]], 176 էջ։
* [[Նիկոլայ Նեկրասով]], Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գրքերի մի մասը թարգմանել է Չարենցը), Երևան, Հայպետհրատ, [[1962]], 108 էջ։
* [[Մաքսիմ Գորկի]], Բանաստեղծություններ և լեգենդներ, Երևան, Հայպետհրատ, [[1963]], 112 էջ։
* Գիքորի երազը (փոխադրություն, ըստ Մարշակի «Գրքույկ գրքույկ մասին» պոեմի), Երևան, «Սովետական գրող», [[1976]], 10 էջ։
{{Hidden end}}
 
== Ֆիլմեր ==
[[Պատկեր:Yerevan Y Charents monument.jpg|մինի|upright|[[Եղիշե Չարենցի հուշարձան (Երևան)|Եղիշե Չարենցի հուշարձանը]] Երևանում]]
* Եղիշե Չարենց, '''Հայտնի և Անհայտ Էջեր''' - Սցենարի հեղինակ և ռեժիսոր [[Լևոն Մկրտչյան (կինոռեժիսոր)|Լևոն Մկրտչյան]], ֆիլմի տեքստը կարդում է [[Սոս Սարգսյան]]ը։
 
Ֆիլմում նկարահանվել են՝ Արփենիկ Չարենցը, Գևորգ Էմինը, նկարիչ Ռեգինա Ղազարյանը, երգիչ-բանահավաք Հայրիկ Մուրադյանը և իր բանտի ընկեր Մուրադ Ջուլֆիգարովը։ «'''Հայկ»''' վավերագրական Ֆիլմերի կինոստուդիա - 1987:
* Եղիշե Չարենցի մասին պատմող '''«Մահվան տեսիլ»''' գեղարվեստական դրաման նկարահանվել է 2012 թվականին՝ «Ազատություն» ռադիոկայանի կողմից՝ մեծ բանաստեղծի կնոջ՝ Իզաբելլա Չարենցի հուշերի մոտիվներով։ Ֆիլմը ցուցադրվել է [[Մոսկվա կինոթատրոն|«Մոսկվա» կինոթատրոնում]], դեկտեմբերի 14-ին։ Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան տեղի ունեցավ 2012 թվականի նոյեմբերի 27-ին` Չարենցի մահվան 75-ամյակի օրը, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում։
 
Ֆիլմի ռեժիսորը և պրոդյուսերն է Հրայր Թամրազյանը, սցենարի հեղինակը՝ Գայանե Դանիելյանը, օպերատորը՝ Լևոն Գրիգորյանը։ Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Արա Հարությունյանը (Եղիշե Չարենց), [[Նարինե Գրիգորյան]]ը (Իզաբելլա Չարենց) և Տիգրան Մացակյանը (ՆԿՎԴ-ի քննիչ)։ Ֆիլմը թարգմանվել է նաև ռուսերեն՝ [[Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն|Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի]] դերասանների կատարմամբ։
* 1976 թվականին [[Ֆրունզե Դովլաթյան]]ի նկարահանած «Երկունք» կինոնկարում Եղիշե Չարենցի դերը կատարել է [[Ազատ Գասպարյան]]ը։ Ֆիլմը 1920-ական թվականների հետպատերազմյան ծանր տարիների մասին է։
 
== Տես նաև ==
* [[Եղիշե Չարենցի կյանքի ժամանակագրություն]]
* [[Նորագույն շրջանի հայ գրականություն]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}