«Մեսրոպ Մաշտոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ 45.153.212.130 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Dahila26 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 11.
Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես [[Կորյուն]]ի «Վարք Մաշտոցի», նաև [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցու]], [[Մովսես Կաղանկատվացի|Մովսես Կաղանկատվացու]], [[Կարապետ Սասնեցի|Կարապետ Սասնեցու]] ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։
 
== Կենսագրություն ==
== EshԿյու ==
Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր (ըստ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]]՝ «ազատի տնից»)։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր [[հունարեն]]ին, [[պարսկերեն]]ին, [[ասորերեն]]ին, [[վրացերեն]]ին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց [[Խոսրով Դ]] (մոտ 385-388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ [[395]]/[[396]]-ին դարձել է հոգևորական, և մեկնել [[Վասպուրական]]ի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև [[Սյունիք]]ում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանելու համար։ Վերադարձել է [[Վաղարշապատ]], որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։
 
Մոտ [[404]] թվականին Միջագետքից բերված [[Դանիելյան նշագրեր]]ով, կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։ [[Վռամշապուհ]]ի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա՝ Սամոսատում։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության հետ՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի (Paquida, 398-408 թթ), Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի (400-409 թթ.) հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։ Մոտ [[405]]-[[406]] թթ. Եդեսիայում ավարտել է [[հայոց գրեր]]ի ստեղծումը։ Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է [[Վիրք]], ուր վրաց Բակուր (մոտ 416-429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարգմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։ Մոտ [[420]]-[[422]]-ին մեկնել է [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդիա]]՝ Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վերադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» (άxουμήτης -ճգնող) տիտղոսը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է [[Աղվանք]], հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաաղանդավորական պայքար։ Այդ շրջանում եղել է [[Ուտիք]]ի [[Գարդման]] գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրքում։ Եվս մեկ անգամ Արևմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր և Շաղգոմք գավառներում։ 431-439-ի միջև կաթողիկոս Սահակի և աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։ 439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում [[Հովսեփ Ա Հողոցմեցի|Հովսեփ Վայոցձորցին]]։