«Ինքնիշխան պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր oգտվելով ԱՎԲ
Rescuing 4 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
Տող 11.
Ներկայումս միջազգային միությունը ներառում է ավելի քան 200 ինքնիշխան պետություն, որոնց մեծ մասն անդամակցում են [[Միավորված ազգերի կազմակերպություն|Միավորված ազգերի կազմակերպությանը]]: Այս պետությունները գոյություն ունեն միջազգային հարաբերությունների համակարգում, որտեղ յուրաքանչյուր պետություն հաշվի է առնում մյուս պետություների քաղաքականությունը՝ կատարելով սեփական հաշվարկները: Վերջին ժամանակներս միջազգային հանրություն հասկացությունը ձևակերպվել է որպեսզի ներկայացվեն պետությունների խմբեր, որոնք սահմանել են կանոններ, ընթացակարգեր և ինստիտուտներ փոխադարձ հարաբերությունների իրականացման համար: Այսպիսով, հիմք է դրվում միջազգային իրավունքի, պաշտոնապես ճանաչված ինքնիշխան պետությունների միջև դիվանագիտությանը, նրանց կազմակերպությունների և ֆորմալ ռեժիմների համար:
 
Պետության ինքնիշխանության կարևոր հատկությունը և պարտադիր պայմանը նրա միջազգային իրավասուբյեկտությունն է, այսինքն՝ պետությունը կարող է լինել միջազգային հարաբերությունների մասնակից և, որպես այդպիսին, այլ պետությունների հետ միասին մասնակցում է միջազգային նորմերի մշակմանը, համատեղ որոշում են միջազգային հարաբերությունների բնույթը և միջազգային կազմակերպությունների գործառնությունը: Պետությունների այդ հնարավորությունները ոչնչով սահմանափակված չեն, բացառությամբ իրենց իսկ ստեղծած միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի, որոնց համապատասխան էլ պետություններն, իբրև միջազգային իրավունքի սուբյեկտներ, ունեն իրավունքներ և ստանձնում են պարտավորություններ՝ ամրագրված միջազգային փաստաթղթերում, մասնավորապես՝ [[ՄԱԿ-ի կանոնադրություն]]ում<ref>{{cite web|title=Chapter IV Fundamental Rights and Duties of States|url=http://www.oas.org/dil/treaties_A-41_Charter_of_the_Organization_of_American_States.htm#ch4|work=Charter of the Organization of American States|publisher=Secretariat of The Organization of American States|accessdate=նոյեմբերի 21, 2010|archiveurl=httphttps://www.webcitation.org/668u7qQf1?url=http://www.oas.org/dil/treaties_A-41_Charter_of_the_Organization_of_American_States.htm#ch4|archivedate=2012-03-1413|dead-url=no}}</ref><ref>{{cite web|title=Draft Declaration on Rights and Duties of States|url=http://untreaty.un.org/ilc/texts/instruments/english/draft%20articles/2_1_1949.pdf|publisher=UN Treaty Organization|accessdate=նոյեմբերի 21, 2010|year=1949|archiveurl=httphttps://www.webcitation.org/668u8MMSx?url=http://untreaty.un.org/ilc/texts/instruments/english/draft%20articles/2_1_1949.pdf|archivedate=2012-03-1413|dead-url=no}}</ref>:
 
== Սահմանումը ==
Ինքնիշխանություն տերմինը հաճախ սխալ է մեկնաբանվում<ref>"Sovereignty: organized hypocrisy, Stephen D. Krasner, [[Princeton University Press]], 1999, ISBN 069100711X</ref>. XIX դարում ռասայական հատկանիշների «քաղաքակրթության չափորոշիչները» առանձնացրել են աշխարհում որոշ ժողովուրդների, որոնք զուրկ են կազմակերպված հասարակությունից, ինչպես «ոչ քաղաքակիրթներ»<ref>Ralph Wilde, ‘From trusteeship to self-determination and back again: the role of the Hague Regulations in the evolution of international trusteeship, and the framework of rights and duties of occupying powers,’ Fall, 2009, 31 Loy. L.A. Int’l & Comp. L. Rev. 85, page 94, [http://ilr.lls.edu/documents/WILDEFINAL3-29.pdf]</ref><ref>Sovereignty in cases of Mandated Territories, in «International law and the protection of Namibia’s territorial integrity», By S. Akweenda, Martinus Nijhoff Publishers, 1997, ISBN 9041104127, page 40</ref>: Այս դիրքորոշումը գտավ իր արտացոլումը նրանում, որ իրենց «ինքնիշխանությունը» կամ իսպառ բացակայում է կամ գոնե իր բնույթով զիջում է «քաղաքակիրթ» ժողովուրդների հայեցակարգի համեմատ:
 
Ինքնիշխանություն, նշանակում է պետական իշխանության գերակայություն ու անկախություն և դրան համապատասխան պետական իշխանություն, կամ ինքնիշխան պետություն, նշանակում է տվյալ պետության պետական իշխանության գերակայությունը երկրի ներսում և նրա անկախությունն արտաքին հարաբերությունների ոլորտում: Այսինքն` պետության ողջ տարածքում պետական իշխանության լիիշխանություն, որը բացառում է ամեն մի օտարերկրյա իշխանություն, ինչպես և միջազգային հարաբերությունների ոլորտում՝ պետության չենթարկվելն օտարերկրյա պետությունների իշխանություններին: Պետության ինքնիշխանությունը միշտ ամբողջական է և բացառիկ, այնքանով, որ եթե պետությունը չունի ինքնիշխանություն, ապա այդ պետությունը դադարում է որպես պետություն գոյություն ունենալուց: Ինքնիշխանությունը պետական իշխանության կարևորագույն հատկությունն է և պետության որակական հատկանիշը, որը բնութագրում է պետության իրավաքաղաքական էությունը<ref>{{cite web|title=General Assembly resolution 1803 (XVII) of 14 December 1962, "Permanent sovereignty over natural resources"|url=http://www2.ohchr.org/english/law/resources.htm|publisher=United Nations|accessdate=նոյեմբերի 21, 2010|archiveurl=httphttps://www.webcitation.org/668u8nuqW?url=http://www2.ohchr.org/english/law/resources.htm|archivedate=2012-03-1413|dead-url=no}}</ref><ref>Schwebel, Stephen M., The Story of the U.N.'s Declaration on Permanent Sovereignty over Natural Resources, 49 A.B.A. J. 463 (1963)</ref><ref>{{cite web|title=International Covenant on Civil and Political Rights|url=http://www2.ohchr.org/english/law/ccpr.htm|publisher=United Nations|accessdate=նոյեմբերի 21, 2010|archiveurl=httphttps://www.webcitation.org/668u9OD2Z?url=http://www2.ohchr.org/english/law/ccpr.htm|archivedate=2012-03-1413|dead-url=no}}</ref>:
 
== Գրականություն ==