«Մովսես Սիլիկյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
→‎Քրեական գործ: ներքին հղումների ճշտում
Տող 70.
Նոր Բայազետում զգալի էր [[Բոլշևիկյան Ռուսաստան|բոլշևիկյան]] ազդեցությունը։ Նրանք, օգտվելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր դրությունից, հակակառավարական ակտիվ քարոզչություն են տանում բնակչության և հատկապես զինվորների շրջանում։
 
Մովսես Սիլիկյանից ու նրա շտաբից աննկատ չեն մնում բոլշևիկների ակտիվությունը։ Գեներալը տեղեկանալով, որ բոլշևիկ [[Հովհաննես Սարուխանյան (հեղափոխական)|Հովհաննես Սարուխանյանը]]ը հակապետական լայն քարոզչություն է ծավալել՝ նրան արտաքսում է գավառից<ref name="ՀՀ" />։ Սակայն մայիսի 7-ին Սարուխանյանը, չնայած արգելքին, վերադառնում է Նոր Բայազետ։ Պատմաբան [[Համլետ Հարությունյան (պատմաբան)|Համլետ Հարությունյանը]]ը, վկայակոչելով բոլշևիկյան մամուլը և արխիվային փաստաթղթերը, նշում է, որ Սարուխանյանն, արհամարհելով «գեներալի սպառնալիքները և առատաձեռն խոստումները», հետևյալն է հայտարարել.
{{Քաղվածք|Կոմունիստները երբեք չեն նահանջում իրենց գաղափարներից և ոչ մի դեպքում չեն կատարում թշնամու թելադրանքները<ref name="ՀՀ85">{{Cite book|title = 1920 թ. մայիսյան ապստամբությունը Նոր Բայազետ գավառում|last = Հարությունյան|first = Հ․|publisher = Պատմաբանասիրական հանդես|year = 2011|isbn = |location = Երևան|pages = 85}}</ref>։|}}
Մայիսի 10-ին Մովսես Սիլիկյանը [[Մարտունի (ԼՂՀ)|Ղարանլուղ]] (այժմ՝ Մարտունի) գյուղում հանդիպում է Սարուխանյանին, որը հակապետական քարոչություն էր ծավալել բնակավայրում տեղակայված հայ զինվորների շրջանում<ref name="ՀՀ85" />։ Հավանաբար, Մովսես Սիլիկյանը փորձել է անձնական հանդիպման ժամանակ համոզել բոլշևիկ քարոզչին դադարեցնել հակակառավարական քարոզչությունը և գործն արյունահեղության չհասցնել։ Որպես գեներալ-նահանգապետ՝ Մովսես Սիլիկյանն ուներ բոլոր հնարավորությունները Սարուխանյանին ձերբակալելու համար։ Գեներալը, սակայն, չի դիմում կտրուկ միջոցների, որը հնարավորություն է տալիս Հ. Սարուխանյանին 300 զինվորների գլուխն անցած մայիսի 12-ին մտնել Ղարանլուղ և ձերբակալել մի քանի սպաների, այդ թվում՝ Մովսես Սիլիկյանին։ Վերջինիս կալանումը կատարվում է Սարուխանյանի անմիջական մասնակցությամբ։