«Բեռլինի գեղարվեստի ակադեմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.7
Տող 12.
Գերմանիայի վերամիավորումից հետո՝ 1882 թվականին, այն կրկին վերանվանվում է և կոչվում Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Königliche Akademie der Künste)։ Այս անվանումը պահպանվում է մինչև 1926 թվականը։ 1926-1945 թվականներին կոչվում է Պրուսիայի գեղարվեստի ակադմեիա (Preußische Akademie der Künste), 1931 թվականին՝ կրթական գործառույթները հանձնվում են հատուկ ստեղծված Բեռլինի գեղարվեստի ինստիտուտին։ 1932 թվականին ակադեմիան գլխավորել է [[Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն|Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցության]] անդամ Մաքս ֆոն Շիլինգսը, ով իր մահկանացուն է կնքում [[Նացիստական Գերմանիա]]յի կառավարման ժամանակաշրջանում։
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո Բեռլինում ձևավորվեցին երկու ակադեմիաներ<ref name="akad">{{cite web|url=http://www.adk.de/de/akademie/geschichte/|title=Geschichte|publisher=Akademie der Künste|accessdate=2013-03-22|archiveurl=httphttps://www.webcitation.org/6FdFRsSYY?url=http://www.adk.de/de/akademie/geschichte/|archivedate=2013-04-04|dead-url=no}}</ref>: [[1950]] թվականին Գերմանիայի արևելյան հատվածում ստեղծվում է Գերմանական գեղարվեստի ակադեմիան (''Deutschen Akademie der Künste''), որի առաջին նախագահն հեռակա կարգով ընտրվում է [[Հայնրիխ Ման]]ը, ով նույն տարում մահանում է [[ԱՄՆ]]-ում, և փաստացի առաջին նախագահ դառնում է [[Առնոլդ Ցվայգ]]ը, ով այդ պաշտոնը զբաղեցրել էր մինչև 1953 թվականը<ref name="akad" />: 1953-1956 թվականներին ակադեմիայի նախագահ է եղել Ռոբերտ Բեխերը<ref>{{статья|автор=Bernd-Rainer Barth|заглавие=Becher, Johannes R.|ссылка=http://bundesstiftung-aufarbeitung.de/wer-war-wer-in-der-ddr-%2363%3B-1424.html?ID=161|издание=Wer war wer in der DDR?|место=Berlin |издательство=Ch. Links|год=2010|выпуск=1|isbn=978-3-86153-561-4.}}</ref>:
 
[[1972]] թվականին կառույցը վերանվանվեց ԳԴՀ գեղարվեստի ակադեմիա (''Akademie der Künste der Deutschen Demokratischen Republik'')։ [[Գերմանիայի վերամիավորում]]ից հետո՝ 1990-1993 թվականներին այն անվանվեց Գեղարվեստի ակադեմիա Բեռլինում (''Akademie der Künste zu Berlin'')։ Արևելագերմանական ակադեմիայի վերջին նախագահ է ընտրվել Հայներ Մյուլերը 1990 թվականին<ref name="akad" />: