«Քեյթ Աթքինսըն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
== Կենսագրություն ==
Ծնվել է 1951 թվականին դեղագործների ընտանիքում: Ընտանիքն ապրում էր Քեյթի հորը պատկանող խանութի վերևի հարկում: Նախնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում, ապա Յորքի Աննա թագուհու դպրոց-գիմնազիայում: Այնուհետև անգլիական գրականություն է ուսումնասիրել [[Դանդիի համալսարան]]ում ([[Շոտլանդիա]]), որտեղ 1974 թվականին ստանում է մագիստրոսի գիտական աստիճան և մնում համալսարանում դոկտորատուրայի համար պաշտպանելու «Պոստմոդեռնիստական ամերիկյան պատմվածքը պատմական համատեքստում» թեմայով ատենախոսությունը, սակայն քննիչ հանձնաժողովի առջև ձախողում է ատենախոսությունը: Թեպետ նա մերժվում է գիտական նոր աստիճանի համար, սակայն ուսումնասիրում է ամերիկյան պոստմոդեռնիստ գրողների ([[Կուրտ Վոնեգութ]], [[Դոնալդ Բարտելմ]]) ոճական առանձնատկությունները, ինչն հետագայում ազդում է նրա ստեղծագործությունների վրա:
 
Համալսարանն ավարտելուց հետո՝ 1970-ականների վերջից մինչև 1980-ականների մեծ մասը Քեյթ Աթքինսընը աշխատում է տարբեր ոլորտներում: Եղել է իրավաբանի քարտուղարուհի, ուսուցիչ, դաստիարակ և այլն: Այս աշխատանքներն օգնել են նրան զարգացնել իր գրական հմտությունները:
 
== Ստեղծագործական գործունեություն ==
 
== Ծանոթագրություններ ==