«Մասնակից:Rima 2009/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Վլադիսլավ Անիսովիչը ծնվել է 1908 թվականի հունիսի 7-ին, [[Լուգանսկ|Լուգանսկում]]: 1927-1928 թվականներին սովորել է [[Խարկով|Խարկովի]] գեղարվեստական տեխնիկումին<ref>''Левандовский, С. Н.'' Анисович Владислав Леопольдович //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. СПб: Петрополис, 2014. С. 45.</ref> կից բանվորի ֆակուլտետում, իսկ 1929 թվականին ընդունվել է [[Սանկտ Պետերբուրգ|Լենինգրադի]] բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտ: Ինստիտուտի փակումից հետո 1930 թվականին դասավանդել է [[Սանկտ Պետերբուրգ|Լենինգրադի]] պրոլետարական կերպարվեստների ինստիտուտում: Սովորել է [[Ալեքսանդր Սավինով|Ալեքսանդր Սավինովի]] և Ռուդոլֆ Ֆրենցի մոտ: 1931 թվականին ավարտել է ինստիտուտը` որակավորված գեղանկարչի կոչումով<ref>''Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005.'' — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.36.</ref>: Դիպլոմային աշխատանքը եղել է «Կոլտնտեսության ժողով»<ref name="hudnarsssr">''Художники народов СССР. Биобиблиографический словарь. Том 1''. — М: Искусство, 1970. — с.159.</ref> նկարը: 1931 թվականին ամուսնացել է իր համակուրսեցու` նկարիչ [[Ալեքսանդրա Չեսնոկովա|Ալեքսանդրա Չեսնոկովայի]] (1908-1988 թվական) հետ:
 
Ուսումը ավարտելուց հետո շարունակել է գործունեությունը ինստիտուտի ասպիրանտուրայում: Ատենախոսական աշխատանքը եղել է «Սպարտակի ապստամբությունը Գերմանիայում» նկարը: Ցուցահանդեսների է մասնակցել 1935 թվականից: Նկարել է [[դիմանկար|դիմանկարներ]], պատմա-հեղափոխական և ժանրային կոմպոզիցիաներ և [[բնանկար|բնանկարներ]]: 1932 թվականից եղել է [[Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն|Լենինգրադի նկարիչների միության]] անդամ: 1933-1969 թվականներից դասավանդել է [[Սանկտ Պետերբուրգ|Լենինգրադի]] [[Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ|Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում]]<ref>Ленинградская школа живописи. Очерки истории. СПб: Галерея АРКА, 2019. С.343, 345, 352, 353.</ref>: Նրա աշխատանքներից են` «Վորոշիլովի գնդի տեղափոխումը Լուգանսկից Ցարիցին» (1932 թվական), «Մուրմանսկի թատրոնի դերասանների համերգը ճակատում», «Մոնչեգորսկ կոմբինատի վերականգնումը» (երկուսն էլ` 1947 թվական), «Պերեկոպի գրոհումը» (1949 թվական)<ref name="hudnarsssr" />, «Սալտիկով-Շչեդրինի անվան հանրային գրադարանի գիտաշխատող Ի. Ստրոգովի դիմանկարը»<ref>''Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог.'' — Л: Лениздат, 1951. — с.7.</ref> (1951 թվական), «Դերասանուհի Դ. Ժուրբայի դիմանկարը»<ref>''1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог.'' — Л: Ленинградский художник, 1958. — с.7.</ref> (1956 թվական), «Լենինգրադի պետական համալսարանի ուսանողուհի Օ. Եֆիմցևայի դիմանկարը»<ref>''Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября.'' — Л: Художник РСФСР, 1982. — с.11.</ref> (1968 թվական), «Արշավանքը»<ref>''40 лет Великой победы. Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог''. — Л: Художник РСФСР, 1990. — с.7.</ref> և այլ նկարների հեղինակը:
 
Մահացել է 1969 թվականի օգոստոսի 30-ին, [[Ալուպկա |Ալուպկայում]]` 62 տարեկան հասակում: Թաղված է [[Սանկտ Պետերբուրգ]]ում: