«Գրեյս Հուանգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կինեմատոգրաֆիստ}} '''Գրեյս Հուանգ''' ({{lang-zh|黃芝琪}}, {{lang-en|Grace Huang}}, {{ԱԾ}}), ավստրալացի դերա...»:
(Տարբերություն չկա)

08:17, 12 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Գրեյս Հուանգ (չինարեն՝ 黃芝琪, անգլ.՝ Grace Huang, 1983, Սիդնեյ, Ավստրալիա), ավստրալացի դերասանուհի և թայվանական ծագում ունեցող ֆոտոմոդել:

Գրեյս Հուանգ
Ծննդյան թիվ՝1983
Ծննդավայր՝Սիդնեյ, Ավստրալիա
Քաղաքացիություն՝ Ավստրալիա
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 3876431

Կենսագրություն

Գրեյս Հուանգը ծնվել է 1983 թվականին Թայվանում։ Ավելի ուշ տեղափոխվել է Ավստրալիա[1], որտեղ ավարտել է Սիդնեյի համալսարանը՝ հաշվապահական հաշվառման և առևտրային իրավունքի մասնագիտացմամբ։ Նկարահանվել է Vogue, Harper's Bazaar, FHM, Oyster, Elle, Marie Claire ամսագրերի ավստրալական տարբերակների համար։ «Kailis Australian Pearls» բրենդի ներկայացուցիչն է[2]։

2004 թվականին նորամուտն է նշել հեռուստատեսությունում։ 2011 թվականին նկարահանվել է «Արյունոտ խցանումներ» կարճամետրաժ ֆիլմում[3][4]։ 2012 թվականին նկարահանվել է «Երկաթե բռունցք» ֆիլմում[5][6][7], իսկ 2014 թվականին՝ դրա շարունակության մեջ։ 2016 թվականին խաղացել է «Անկախության օր․ Վերածնունդ» ֆիլմում։

Մրցանակներ և անվանակարգեր

  • 2011՝ «HollyShorts Film Festival» մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում («Արյունոտ խցանումներ»)[4]։
  • 2013՝ առաջադրվել է «WorldFest Houston»-ի «Special Jury Award»-ի «Լավագույն դերասանուհի-Քննադատների ընտրություն» անվանակարգում («Բառեր չկան»)[8]։

Ֆիլմագրություն

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 ֆ Գաղտնալսված Sit ting fung wan Ջենի
2010 ֆ Կարմիր երկիր Red Earth աղջիկ
2011 կֆ Արյունոտ խցանումներ Bloodtraffick Ավա Չեն
2011 ֆ Սեր տիեզերքում Quan qiu re lian Բանի
2012 ս 6 անծանոթներ Strangers 6 Ֆեյ Ֆեյ
2012 ֆ Սառը պատերազմ Hon zin Մեյ Չենգ
2012 ֆ Երկաթե բռունցք The Man with the Iron Fists երկվորյակներ
2013 ֆ Բառեր չկան Lost for Words Աննա
2014 ս Արհեստական բանականություն Intelligence Մեյ Չեն
2015 ս Վկա Hiding Սինդի
2015 ֆ Ժասմին Jasmine Ժասմին Տո
2015 ֆ Անվերջություն Infini Կլեր Գրենիչ
2015 ֆ Երկաթե բռունցք 2 The Man with the Iron Fists 2 երկվորյակներ
2015 ս Պարանորմալ միտք Paranormal Mind տիկին Օ
2016 ֆ Օսիրիսի զավակը․ Գիտական ֆանտաստիկա, թողարկում 1 SFv1: The Osiris Child Ջենդի
2016 ֆ Անկախության օր. Վերածնունդ Independence Day: Resurgence Լին Թանգ
2016 ս Ռեյք Rake Ջեն
2018 ֆ Ֆլինի ոսկին In Like Flynn Աչուն


Ծանոթագրություններ

  1. Grace Huang taking on Hollywood after warming up in The Man With The Iron Fists
  2. INTERVIEW WITH NEW KAILIS AMBASSADOR GRACE HUANG
  3. Grace Huang — A Force to be Reckoned With
  4. 4,0 4,1 Interview with Winner Grace Huang Best Actress 'Bloodtraffick' Jennifer Thym Director & Gerrit Wunder, Film Composer
  5. EXCLUSIVE INTERVIEW with GRACE HUANG
  6. «WOMAN with the Iron Fists. Grace Huang talks». Արխիվացված է օրիգինալից 2016-01-31-ին. Վերցված է 2016-01-25-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Young actors a class above
  8. Grace Huang Learns About Courage in Her Latest Film ‘Lost For Words’

Արտաքին հղումներ