«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 512.
:: [[Մասնակից:Samo04|Samo04]], ընտանիքին վերաբերվող դրվագները, մանկույթունը ու կրթությունը Մոսկվայում ու Երևանում երբեք չեն ունենա այլ հղումներ, եթե ընտանիքից մեկը չորոշի իհարկե դրա մասին գիրք գրել։ Գրքում նկարագրված է, ավելացրել եմ։ Ալիևի հետ հանդիպումը, Արցախի զենքի դուրս չբերելու բանակցությունները չեն ունենա նույնպես, քանի որ գաղտնի են եղել ու դրանց մասին ոչ ոք չի գրել։ Եթե իհարկե Գրեկովը կամ Սարգսյանը չգրեն։ Բայց դա էլ միևնույն է չենք ավելացնի, քանի որ կենդանի մարդկանց հուշեր են։ Իսկ Գրեկովը առհասարակ չի գրի, քանի որ կդատվի դրա համար։ Շատ արժեքավոր նյութ է։ Դա էլ եմ ավելացրել։ Վերջ ի վերջո Սամվել Բաբայանի մոտ հիմա կարդում եմ, թե ոնց է մանրամասն նկարագրված Շուշիի օպերացիայի նախագծումն ու իրականացումը, ողջ ընթացքը պատերազմի բոլոր գործողությունները՝ այս բոլորը ավելացնել չե՞նք կարող, քանի որ [[ՎՊ:ԱԱԿ]] կանոնին հակասում են։ Նույն Շուշիի գործողության հոդվածը ու առհասարակ պատերազմի բազմաթիվ դրվագներ ողբալի վիճակում են, ոչ մի մանրամասն չկա բուն գործողություններից, իսկ ինչ էլ լինի, պետք է լինի հղումով մասնակիցների վրա։ Անհեթեթություն է ինչ որ։ Որևէ կենդանի մարդու հուշ չի կարող ներառվե՞լ, ճի՞շտ եմ հասկանում։ Սպասենք, մինչև Արցախի պատերազմի մասնակիցները մահանան, նոր ավելացնե՞նք։ Ճի՞շտ եմ հասկանում։ [[Մասնակից:517design|517design]] ([[Մասնակցի քննարկում:517design|քննարկում]]) 11:48, 10 Սեպտեմբերի 2020 (UTC)
:::Հարգելի [[Մասնակից:517design|517design]], Վիքիպեդիային կարևորագույն սկզբունքն է չեզոքությունը, նույն ինքնակենսագրականներում դժվար թե հեղեինակն իր մասին գրած լինի չեզոք տեսանկյունից, [[ՎՊ:ԱԱԿ]] կանոնը կապ չունի Շուշիի օպերացիայի հետ, Սամվել Բաբայանը կարող է լինել Շուշիի օպերացիայի աղբյուր, սակայն Սամվել Բաբայանը չի կարող լինել Սամվել Բաբայան հոդվածի աղբյուր։ Եթե այս ամենն անհեթեթություն եք համարում, ապա ըստ Ձեզ Վիքիպեդիայի հինգ սյուներից մեկն անհեթեթություն է։--[[Մասնակից:Samo04|Սամվել]]<sup>[[Մասնակցի քննարկում:Samo04|քննարկում]]</sup> 12:32, 10 Սեպտեմբերի 2020 (UTC)
:::: Հարգելի [[Մասնակից:Samo04|Samo04]] ջան, անհեթեթությունը ոչ թե չեզոքության սյունն է, այլ Ապրող անձանց կենսագրությունների կանոնի ինտերպրիտացումը, որի հիմքում է չեզոքության սյունը։ Իսկ վերջինս ապահովելու համար անհրաժեշտ է ստուգելիություն [ՎՊ:ՍՏՈՒԳ], չեզոքություն [ՎՊ:ՉՏ] ու Ոչ մի սկզբնական հետազոտություն [ՎՊ:ՈՍՀ]։ Առաջին երկուսը նույնն են յուրաքանչյուր իրեն հարգող գիտական աշխատության մեջ։ Եթե Ստալինը ասում է A, իսկ Հիթլերը` B, ապա գրվում է և' A, և' B՝ պահելով չեզոքությունը։ Անկախ մեր վերաբերմունքից այս երկուսին։ Եթե Սամվել Բաբայանի հուշերը Շուշիի օպերացիայի մասին կարող են հայտնվել Շուշիի օպերացիայի էջում, իսկ իր էջում՝ ոչ (տվյալ դեպքում դրանց կարճ մասը՝ հղումով դեպի հիմնական հոդված), ապա սա անհեթեթություն է։ Եթե տվյալները չեզոք են մի էջում, մյուսում նույնպես չեզոք են։ Չեզոքությունը պահելու համար [[Ռոբերտ Քոչարյան]] էջում ընդամենը պետք են լրացուցիչ աղբյուրներ այն տեղերում, որտեղ դրանք գտնել հնարավոր է։ Այստեղ խնդիր չեմ տեսնում ընդհանրապես, քանի որ լրացուցիչ հղոմներ կավելացնեմ ես էլ, եթե այլ մասնակիցներ օգնեն, միասին ժամանակի ընթացքում լիարժեք հոդված կստեղծենք՝ անկախ մեր անձնական վերաբերմունքից տվյալ անձին ու մեր քաղաքական կողմնորոշումից։ Այստեղ պետք է որոշել՝ ինչ անել մնացած դեպքերում՝ երբ հնարավոր չէ այլ աղբյուր գտնել՝ ջնջել, թե այդուհանդերձ թողնել, նշելով, որ սա տվյալ է ըստ կոնկրետ անձի ու թեև միակողմանի է, ես կողմ եմ թողնել, քանի որ մեր պատմության կարևոր էջերին է վերաբերվում, բայց ադմինիստրատորներով որոշեք, դա իրավասու չեմ ոևէ բան ասել։ Ի դեպ այսօր գնել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ու իր մասին բազմաթիվ հոդվածներով, որտեղ համոզված եմ արժեքավոր տվյալներ կլինեն թե այս էջի համար, թե հենց իր էջի։ [[Մասնակից:517design|517design]] ([[Մասնակցի քննարկում:517design|քննարկում]]) 13:04, 10 Սեպտեմբերի 2020 (UTC)
 
== Էլի լիքը անկատեգորիա հոդվածներ ==