«Լևոն Տեր-Պետրոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 29.
Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։ Գործուն մասնակցություն է ունեցել [[Արցախյան շարժում|Արցախյան շարժմանը]], [[Արցախյան ազատամարտ]]ին, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, ապա ընտրվել Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ։ Նախագահի պաշտոնից հրաժարվել է 1998 թվականի փետրվարի 3-ին։
== Կենսագրություն ==
Ծնվել է [[Սիրիա]]յի [[Հալեպ]] քաղաքում։ [[1946]] թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է [[Երևան]]: Երևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, որից հետո [[1968]]-ին [[ԵՊՀ]]-ի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը՝ [[արաբերեն]] լեզու և գրականություն մասնագիտությամբ։ Բանակում չի ծառայել: Ավարտելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում: Ասպիրանտական շրջանը անցել է [[Լենինգրադ]]ում, [[1972]] թ. [[Սանկտ Պետերբուրգի համալսարան|Լենինգրադի համալսարանում]] պաշտպանել թեկնածուական, իսկ [[1987]] թ. նույն համալսարանում՝ [[դոկտորական դիսերտացիա]]ն, ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։աստիճան՝ հայ-սիրիական հարաբերությունների թեմայով<ref name=":0">{{Cite journal|last=Валерий Айдинян, Виген Саркисян|first=|date=1990|title=Левон Тер-Петросян: я верю в мудрость народа|url=|journal=Еженедельник Союз, #37|doi=|pmid=|access-date=}}</ref>։
 
== Կրթության և գիտական աշխատանքի շրջան ==
Տող 50.
== Այլախոհական գործունեությունը ԽՍՀՄ-ում==
Այլախոհական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ:
* 1965–1968 թթ. յուրաքանչյուր ապրիլի 24-ի նախորդ գիշեր, համակուրսեցիներ Երջանիկ Աբգարյանի, Անդրանիկ Ալաջաջյանի և Գեղամ Քյուրումյանի հետ, հայդատական բնույթի թռուցիկներ է փակցրել Երևանի կենտրոնի շենքերի պատերին: Նույն տարիներին Տեր-Պետրոսյանն իր դպրոցական դասընկերոջ՝ Վրեժ Համբարձումյանի ([[1945]]-[[1975]] թթ.) միջոցով, կապեր է հաստատել [[Մոսկվա]]յի հայ ուսանողների հայրենասիրական մի խմբակի հետ: Համբարձումյանն, իր այլախոհական գործունեության պատճառով, մեկ-երկու տարի անց հեռացվել է նախ Մոսկվայի, ապա՝ Երևանի պետական համալսարանից: Հետագայում, ի հիշատակ Վրեժ Համբարձումյանի, Երևանի No. 17 դպրոցը կոչվել է նրա անվամբ: Ցույցերին մասնակցել է Հայ մշակույթի ակումբի հետ համատեղ, որը ստեղծել էր Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների ջանքերով՝ ՀՀ ապագա վարչապետ [[Վազգեն Մանուկյան|Վազգեն Մանուկյանի]] գլխավորությամբ։ Մասնակցության համար անդամները կալանավորվել են 10-15 օրով<ref name=":0" />։
* [[1966]] թ. ապրիլի 24-ին [[Կոմիտասի անվան պանթեոն|Կոմիտասի պանթեոնում]] կայացած ցույցին մասնակցության համար, իր ընկերներ Լևոն Անանիկյանի, Ռուբեն Սաքապետոյանի, Տիգրան Գամաղելյանի, Գեղամ Քյուրումյանի, Էդվարդ Բաղդասարյանի, Սամվել Մուրադյանի, Մարգարիտ Թախթաջյանի և Արմինե Փափազյանի հետ, ձերբակալվել և դատապարտվել է 10-օրյա կալանքի, 6 օր անցկացնելով Երևանի բանտում:
* [[1967]] թ. ապրիլի 24-ին, Երևանի պետական համալսարանի «Հայ մշակույթի ակումբի» անդամների կազմում, առաջին չարտոնված պսակն է դրել [[Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր|Եղեռնի հուշարձանին]]: