«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 510.
::Ես անձամբ թեման փորձում եմ խորը ուսումնասիրել ու այլ աղբյուրներ նույնպես գտնեմ։ Այլ աղբյուրներ էլ կլինեն, ցանկալի է քննադատական՝ մաքսիմալ չեզոքության համար։ Մեծ աշխատանք է մեր նորագույն պատմության շատ էջերում, որ մինչ օրս մանրամասն իրականացված չէ։ Եթե ոչ նշանակալի դրվագներ որևէ մեկը հանդիպի, կամ ոչ հանրագիտարանային լեզվով գրված, կարող ենք ուղղել։ Նույնիսկ մինչ այժմ գրածս հիմա կարդում եմ, դեռ խմբագրելու ու սրբագրելու բազմաթիվ տեղեր կան։ Բուն էջի քննարկման էջում իրոք կարելի է դրվագ առ դրվագ քննարկել։ [[Մասնակից:517design|517design]] ([[Մասնակցի քննարկում:517design|քննարկում]]) 08:51, 10 Սեպտեմբերի 2020 (UTC)
:Համաձայն [[ՎՊ:ԱԱԿ]] կանոնի, «Պետք է օգտագործել հնարավորինս բարձր որակի աղբյուրներ: Բոլոր մեջբերումները և ցանկացած նյութ, որը կասկածելի է և կարող է կասկածի տեղիք տալ, պետք է ունենա աղբյուրներին հղումներ: Ապրող մարդկանց մասին այն հոդվածները, որոնք չունեն աղբյուրներ կամ աղբյուրները բավարար չեն, անկախ նրանից գրված է չեզոք տեսանկյունից թե ոչ, անհրաժեշտ է հեռացնել անմիջապես՝ առանց քննարկման», տվյալ դեպքում բերված աղբյուրը չի կարելի համարել երկրորդական և չեզոք, այն անմիջական կապ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ։ Համաձայն եմ {{ջ}} այն հատվածները, որոնք վերցվել են վերոնշյալ գրքից։--[[Մասնակից:Samo04|Սամվել]]<sup>[[Մասնակցի քննարկում:Samo04|քննարկում]]</sup> 09:11, 10 Սեպտեմբերի 2020 (UTC)
:: [[Մասնակից:Samo04|Samo04]], ընտանիքին վերաբերվող դրվագները, մանկույթունը ու կրթությունը Մոսկվայում ու Երևանում երբեք չեն ունենա այլ հղումներ, եթե ընտանիքից մեկը չորոշի իհարկե դրա մասին գիրք գրել։ Գրքում նկարագրված է, ավելացրել եմ։ Ալիևի հետ հանդիպումը, Արցախի զենքի դուրս չբերելու բանակցությունները չեն ունենա նույնպես, քանի որ գաղտնի են եղել ու դրանց մասին ոչ ոք չի գրել։ Եթե իհարկե Գրեկովը կամ Սարգսյանը չգրեն։ Բայց դա էլ միևնույն է չենք ավելացնի, քանի որ կենդանի մարդկանց հուշեր են։ Իսկ Գրեկովը առհասարակ չի գրի, քանի որ կդատվի դրա համար։ Շատ արժեքավոր նյութ է։ Դա էլ եմ ավելացրել։ Վերջ ի վերջո Սամվել Բաբայանի մոտ հիմա կարդում եմ, թե ոնց է մանրամասն նկարագրված Շուշիի օպերացիայի նախագծումն ու իրականացումը, ողջ ընթացքը պատերազմի բոլոր գործողությունները՝ այս բոլորը ավելացնել չե՞նք կարող, քանի որ [[ՎՊ:ԱԱԿ]] կանոնին հակասում են։ Նույն Շուշիի գործողության հոդվածը ու առհասարակ պատերազմի բազմաթիվ դրվագներ ողբալի վիճակում են, ոչ մի մանրամասն չկա բուն գործողություններից, իսկ ինչ էլ լինի, պետք է լինի հղումով մասնակիցների վրա։ Անհեթեթություն է ինչ որ։ Որևէ կենդանի մարդու հուշ չի կարող ներառվե՞լ, ճի՞շտ եմ հասկանում։ Սպասենք, մինչև Արցախի պատերազմի մասնակիցները մահանան, նոր ավելացնե՞նք։ Ճի՞շտ եմ հասկանում։ [[Մասնակից:517design|517design]] ([[Մասնակցի քննարկում:517design|քննարկում]]) 11:48, 10 Սեպտեմբերի 2020 (UTC)
 
== Էլի լիքը անկատեգորիա հոդվածներ ==