«Ֆրանց Քսավեր Վինտերհալտեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
== Վաղ տարիներ ==
 
Ֆրանց Քսավեր Վինտերհալտերը ծնվել է [[1805]] թվականի [[ապրիլի 20]]-ին, փոքրիկ Մեցենշվանդա գյուղում (ներկայումս [[Սանկտ Բլազին]] քաղաքի մասն է կազմում), որը գտնվում է [[Շվարցվալդ|Շվարցվալդում]]։ Նա Ֆիդել Վինտերհալտերի և նրա կնոջ՝ Եվա Մեյերի ընտանիքի թվով վեցերորդ երեխան էր, նրա հայրը ֆերմեր էր ու զբաղվում էր նաև [[խեժ]]ի արտադրությամբ։ Հոր գյուղացու ծագման հանգամանքը մեծ դեր խաղաց նկարչի կյանքում։ Նրա քույրերից ու եղբայրներից չորսը մահացել են մանկության տարիներին։ Վինտերհալտերը իր ամբողջ կյանքի ընթացքում շատ մոտ էր ընտանիքի հետ, առավելապես իր եղբոր՝ [[Հերման Վինտերհալտեր|Հերման]]իՀերմանի հետ (1808—1891), ով նույնպես նկարիչ էր։ [[Պատկեր:Winterhalter selfportrait with brother.jpg|left|165px|thumb|Ինքնադիմանկար եղբոր հետ]]
 
[[1818]] թվականին բենեդիկտյան վանքի մոտ գտնվող դպրոցը ավարտելուց հետո, 13-ամյա Վինտերհալտերը լքում է Մենցենշվանդը, որպեսզի ուսումնասիրի նկարչություն և փորագրություն։ Վիմագրություն և նկարչություն սովորել է [[Ֆրայբուրգ իմ Բրայսգաու|Ֆրայբուրգ]]ում՝ Լյուդվիգ Շուլերի ստուդիայում (1785—1852)։ [[1823]] թվականին, երբ 18 տարեկան էր, ''von Eichtal'' բարոնյան միության շնորհիվ նա մեկնում է [[Մյունխեն]]։ [[1825]] թվականին արժանացել է դոկտորի աստիճանի՝ Բադենսյան մեծ հերցոգի կողմից և սկսում է ուսումը [[Մյունխենի գեղարվեստի ակադեմիա]]յում՝ Փիթեր Յոզեֆ ֆոն Կորնելիուսի ղեկավարության տակ, ում դասավանդման մեթոդները նրա համար արդյունավետ չէին և Վինտերհալտերին հաջողվում է գտնել ավելի հարմար ղեկավար՝ Յոզեֆ Կառլ Շտիլեր՝ աշխարհիկ գեղանկարչության համար։ Այդ տարիներին Վինտերհալտերը գումար էր վաստակում վիմագրությամբ։