«Անուշ Կիրակոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
 
=== Մասնագիտական գործունեություն ===
1979-1983 թվականներին աշխատել է [[Հոկտեմբերյանի շրջան|Հոկտեմբերյանի շրջանի]] (ներկայումս՝ Արմավիր) Ձերժինսկու սովխոզի երաժշտական դպրոցում՝ որպես քանոնի դասատու և բաժնի վարիչ։ 1979-1986 թվականներին աշխատել է որպես քնոնահար Վաստակավոր կոլեկտիվ  [[Հայկական ժողովրդական երգի-պարի համույթ|Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի Երգի-պարի պետական անսամբլում]] (գեղ․ ղեկավար՝ [[Էմմա Ծատուրյան]])։
 
1986-1987 թվականներին աշխատել է Հայաստանի պետական Գուսանական ամսամբլում որպես քանոնահար (գեղ․ ղեկավար՝ [[Ռուբեն Ալթունյան]])։
Տող 21.
1993-2001 թվականներին աշխատել է [[Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ|Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլում]] որպես՝ մենակատար քանոնահար (գեղ․ ղեկավար՝ [[Ռուբեն Մաթևոսյան]])։
 
Ստեղծել և ղեկավարել է Մայրաքաղաքային հատուկ գնդի (հրամանատար՝ գեներալ Գագիկ Մելքոնյան) ժողովրդական գործիքների  անսամբլը (1994- 1997թթ․, զինվորական պատասխամատու՝ գնդապետ Վահան Արսենյան), միևնույն ժամանակ եղել է մենակատար քանոնահարը։ Անսամբլը բազմիցս համերգներով ելույթ է ունեցել Հայաստանի (Մայրաքաղաքային հատուկ գնդի, Վաղարշապատի, Վարդենիսի, Քարվաճառ և Արցախի սահմանամերձ զինվորական գնդերում։ 1995 թվականին, Հայաստանի անկախության հինգերորդ տարելիցի կապակցությամբ, Քարվաճառում տեղակայված  բանակի կորպուսի առջև բացօթյա համերգով հանդես է եկել երկբաժին ծրագրով, որին ներկա էր ՀՀ ՊՆ նախարար [[Վազգեն Սարգսյան|Վազգեն Սարգսյանը]]։
[[Պատկեր:Anush Kirakosyan, Yerevan - 2018.jpg|մինի|Անուշ Կիրակոսյանը 2018 թվականին, Երևան]]
1990-1992 թվականներին եղել է իր ուսուցչի՝ կոմպոզիտոր [[Խաչատուր Ավետիսյան|Խաչատուր Ավետիսյանի]] ասիստենտ-ստաժորը, այնուհետև՝ որպես դասախոս աշխատել է [[Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա|Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայում]] (ռեկտոր՝ [[Էդգար Հովհաննիսյան]]) մինչև 2009 թվականը։
 
Հայկական «[[Արամ (ֆիլմ)|Արամ]]» ֆիլմում 2002 թվականին նվագել է իր մշակած՝ «Մաճկալ ես» ժող երգը և ձայնագրվել է իրանական «Մարիամ Աստվածածին» 1997 բազմասերիանոց ֆիլմի («Ավե Մարիա») soundtrack-ում  (սաունդթրեք), կոմպոզիտոր՝ Մաջիթ Էնթեզամի։
 
2009 թվականից մինչև այժմ աշխատում է Երևանի Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում՝ որպես քանոնի դասատու,  ղեկավարում է  ժողովրդական նվագարանների բաժինը և ղեկավարում է ժողովրդական գործիքների նվագախումբը։
 
2014 թվականին ստեղծել է «Երևան» քառյակը և միաժամանակ եղել մենակատար քանոնահարը։ Քառյակը՝ Թաիլանդի թագավորության հյուպատոսարանի հրավերով 2015, 2016, 2019 թվականերին մասնակցել է Հայաստանի անկախությանը նվիրված հոբելյանական համերգներին և արժանացել շնորհակալագրերի։
Տող 37.
=== Շրջագայություններ ===
[[Պատկեր:Anush Kirakosyan, Belgium.jpg|մինի|Քանոնահար Անուշ Կիրակոսյանը Բելգիայում, 2014 թվականին]]
Համերգային շրջագայություններով  եղել է բազմաթիվ արտասահամանյան երկրներում, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Մերձբալթյան երկրների՝ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, բազմաթիվ քաղաքներում ու շրջաններում։ Եվրոպական երկրներից․ Շվեյցարիայի՝ Բեռն, Բոն, Ցյուրիխ, Կրոյցլինկեն, Ֆրանսիայի՝ Փարիզ, Սրազբուրգ, Լիլ, Գրենոբլ, Լիոն, Մարսել, Բելգիայի՝ Բրյուսել, Հոլանդիայի՝ Ամստերդամ, Լեհաստանի՝ Վարշավա, Կրակով և այլ քաղաքներում, Թաիլանդի Թագավորությունում, ԱՄՆ չորս նահանգներում․Կոնեկտիկուտ նահանգի՝ Հարթֆորդ, Թրամբալ, Նյու Յորքի նահանգի՝ Նյու Յորք, Օլբանի, Բեյսայդ, Մասաչուսոցս նահանգի՝ Բոստոն, Հեյվրհիլլ և Ուորսեսթեր, Ռոդ Այլենդ նահանգի՝ Պրովիդենս քաղաքներում և այլուր:
 
=== Համագործակցություններ ===
Տող 43.
 
=== Հրապարակումներ և խմբագրական գործունեություն ===
ՀՀ Ժուռնալիստների միության անդամ է։ Բազմաթիվ  հոդվածների հեղինակ է և տպագրվում է «Հայաստան», «[[Ավանգարդ (թերթ)|Ավանգարդ]]», Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի «Երաժշտական Հայաստան» գիտական ամսագրում (հայերենի խմբագիրն է) և «Երաժիշտ» թերթում, Բեյրութի (Լիբանան) «Խօսնակ» և «Նոր օր» (ԱՄՆ) թերթերում, «Հայ զինվոր» ՀՀ ՊՆ և «Մարտիկ» ԼՂՀ ՊՆ պաշտոնաթերթերում։
 
Կոնսերվատորիայի «[[Երաժշտական Հայաստան (հանդես)|Երաժշտական Հայաստան]]» («Музыкальная  Армения» «Musical Armenia» 1-2/44-45, 2013) գիտական ամսագրում հանդես է եկել Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված «Նրան էլ են փորձում յուրացնել» («They want to make him theirs as well») և «Մանկավարժական մեթոդաբանության խնդիրներ» գիտական հոդվածներով (2018թ.):
 
Չորս մասնագիտական ժողովածուների հեղինակ  է՝ «Անմար գոհարներ» առաջին (2005թ.), «Անմար գոհարներ» երկրորդ (2010թ.),  «Փոխդրումներ քանոնի համար։ (2010թ)., «Խաչատուր  Ներսիսյանի կոնցերտայի ստեղծագործությունների փոխադրումներ» (2010թ.), Արարատ Պետրոսյանի «Արարատյան հովեր» ժողովածուի (շվիի, սրինգի դասագիրք)  խմբագիրն է (2018 թվականից)։
 
== Սկավառակագրություն ==