«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 570.
 
Հարգելի՛վիքիհամայնք, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում [[Ռոբերտ Քոչարյան]] հոդվածում [[Մասնակից:517design|517design]] մասնակցի մեծածավալ ներդրումները, որոնցում միակ աղբյուրը հենց Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքն է (ընդհանուր հաշվով օգտագործված 22 անգամ)։ Ընդհանուր առմամբ դեմ չեմ ներդրումներին, սակայն դրանք ըստ իս խախտում են հոդվածի չեզոքությունն ու մեծամասամբ ոչ հանրագիտարանային են։ Ելնելով այդ փաստից՝ առաջարկում եմ հոդվածը վերադարձնել [https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8C%D5%B8%D5%A2%D5%A5%D6%80%D5%BF_%D5%94%D5%B8%D5%B9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6&direction=prev&oldid=7242620 հուլիսի 30-ի վիճակին]։--[[Մասնակից:Sigma'am|∑ίγμα]] <sup>([[Մասնակցի քննարկում:Sigma'am|քնն.]])</sup> 18:17, 9 Սեպտեմբերի 2020 (UTC)
:Գիրքը գնելուց ու կարդալ սկսելուց հետո որոշեցի հոդվածը լրացնել, քանի որ իրոք շատ արժեքավոր տվյալներ կան։ Իհարկե մեկ աղբյուրը անթույլատրելի է, բայց այն դրվագները, որոնք գաղտնի են եղել, այլ աղբյուր չկա ուղղակի, ինչպես Ալիևի հետ գաղտնի հանդիպումը օրինակ, Արցախում 366-րդ գնդի զենքը Արցախում պահելու հանդիպումը, ու առհասարակ ընտանիքին ու վաղ տարիներին վերաբերվող մասերը։ Նախագահության շրջանում շատ հղումներ կարելի է ավելացնել, ինչպես այսօր եմ արել՝ հղվելով համաշխարհային բանկին, տարբեր լրատվականներին, ԱԳՆ կայքին և այլն։ Էտ շրջանին նոր եմ հասնում։ Գիրքը կարդալուց հետո նախատեսում եմ Սամվել Բաբայանի հուշերը ու Վանո Սիրադեղյանին վերաբերվող լավ գիրք ունեմ, դրանք էլ կարդալ, ու նույն դրվագների մասին ենթադրում եմ այլընտրանքային կարծիք էլ կլինի։ Ոչ հանրագիտարանային լեզու փորձում եմ թույլ չտալ, շատ բաներ դուրս եմ թողել, ու շնորհակալ կլինեմ, եթե օգնեք շտկել եթե թերություն հայտնաբերվի։ Նաև եթե որևէ մեկը տեղեկություն ունի, թե ինչ այլ հուշեր կան Արցախյան շարժմանը վերաբերվող, հղումներ խնդրում եմ տալ, գրքերը կփորձեմ գտնել, դրանք էլ կարդալ։ [[Մասնակից:517design|517design]] ([[Մասնակցի քննարկում:517design|քննարկում]]) 18:47, 9 Սեպտեմբերի 2020 (UTC)