«Նիկոլայ Դվիգուբսկի»–ի խմբագրումների տարբերություն

ֆրանսիացի նկարիչ
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Նկարիչ}} '''Նիկոլայ Դվիգուբսկի''' ({{lang-ru|Никола́й Льво́вич Двигу́бский}}, {{ԱԾ}}<ref>[http://www.e...»:
(Տարբերություն չկա)

18:38, 9 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Նիկոլայ Դվիգուբսկի (ռուս.՝ Никола́й Льво́вич Двигу́бский, նոյեմբերի 18, 1936(1936-11-18), Փարիզ - հոկտեմբերի 25, 2008(2008-10-25), Նորմանդիա, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի, ռուս և խորհրդային նկարիչ և բեմադրող նկարիչ:

Նիկոլայ Դվիգուբսկի
ռուս.՝ Николай Львович Двигубский
Ի ծնեֆր.՝ Nicolas Dvigoubsky
Ծնվել էնոյեմբերի 18, 1936(1936-11-18)
ԾննդավայրՓարիզ
Վախճանվել էհոկտեմբերի 25, 2008(2008-10-25) (71 տարեկան)
Մահվան վայրՆորմանդիա, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ և Ֆրանսիական ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և նկարիչ-բեմադրող
ԺանրԴեկորացիա
ԱմուսինԺաննա Բոլոտովա, Իրինա Կուպչենկո և Նատալյա Արինբասարովա
ԶավակներԵկատերինա Դվիգուբսկայա

Կենսագրություն

Նիկոլայ Դվիգուբսկին ծնվել է Ֆրանսիայում` տարագիրների ընտանիքում: Նա Մարինա Վլադիի ոչ հարազատ տղան է: Ավարտել է Ֆրանսիական ակադեմիան:

1956 թվականին իր ծնողների հետ տեղափոխվել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն: Ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը` «բեմադրող նկարիչ» մասնագիտությամբ:

Ինստիտուտում մտերմացել է Արևմուտքով հետաքրքրվող Անդրեյ Կոնչալովսկու հետ:

Աշխատել է Անդրեյ Կոնչալովսկու, Անդրեյ Տարկովսկու, Յուլի Ռայզմանի և Գլեբ Պանֆիլովի ֆիլմերի վրա:

Անձնական կյանք

1970 թվականին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում երեք անգամ ամուսնացել է դերասանուհիներ Ժաննա Բոլոտովայի, Իրինա Կուպչենկոյի և Նատալյա Արինբասարովայի հետ: Վերջին ամուսնությունից դուստր է ունեցել` Եկատերինա Դվիգուբսկայան (ծն. 1974 թվական), որը դերասանուհի, կինոռեժիսոր և գրող է:

1980 թվականին Դվիգուբսկին վերադարձել է Փարիզ, այնտեղ չորրորդ անգամ ամուսնացել է Ժենևևա անունով ֆրանսուհու հետ:

Նա Նորմանդիայի իր դղյակում նկարներ է նկարել:

Ինքնասպան է եղել 2008 թվականի հոկտեմբերի 25-ին:

Ֆիլմագրություն

  • 1958 թվական` «Ճանապարհ դեպի փառատոն»
  • 1966 թվական` «Այսօր ծննդյան օր է» (մուլտիպլիկացիոն)
  • 1967 թվական` «Լեգենդ Գրիգի մասին» (մուլտիպլիկացիոն)
  • 1969 թվական` «Քեռի Մարաբույի թևերը» (մուլտիպլիկացիոն)
  • 1969 թվական` «Ազնվական բույն» (Ալեքսանդր Բոյմի և Միխայիլ Ռոմադինի հետ միասին)
  • 1970 թվական` «Քեռի Վանյան»
  • 1972 թվական` «Հարգանքի այցը»
  • 1974 թվական` «Հայելին»
  • 1978 թվական` «Սիբիրիադա»
  • 1979 թվական` «Հացի համը»
  • 1983 թվական` «Վասսա»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ