«Ֆրանց Քսավեր Վինտերհալտեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 7.
Ֆրանց Քսավեր Վինտերհալտերը ծնվել է [[1805]] թվականի [[ապրիլի 20]]-ին, փոքրիկ Մեցենշվանդա գյուղում (ներկայումս [[Սանկտ Բլազին]] քաղաքի մասն է կազմում), որը գտնվում է [[Շվարցվալդում]]։ Նա Ֆիդել Վինտերհալտերի և նրա կնոջ՝ Եվա Մեյերի ընտանիքի թվով վեցերորդ երեխան էր, նրա հայրը ֆերմեր էր ու զբաղվում էր նաև [[խեժ]]ի արտադրությամբ։ Հոր գյուղացու ծագման հանգամանքը մեծ դեր խաղաց նկարչի կյանքում։ Նրա քույրերից ու եղբայրներից չորսը մահացել են մանկության տարիներին։ Վինտերհալտերը իր ամբողջ կյանքի ընթացքում շատ մոտ էր ընտանիքի հետ, առավելապես իր եղբոր՝ [[Հերման Վինտերհալտեր|Հերման]]ի հետ (1808—1891), ով նույնպես նկարիչ էր։ [[Պատկեր:Winterhalter selfportrait with brother.jpg|left|165px|thumb|Ինքնադիմանկար եղբոր հետ]]
 
[[1818]] թվականին բենեդիկտյան վանքի մոտ գտնվող դպրոցը ավարտելուց հետո, 13-ամյա Վինտերհալտերը լքում է Մենցենշվանդը, որպեսզի ուսումնասիրի նկարչություն և փորագրություն։ Վիմագրություն և նկարչություն սովորել է [[ՖրայբուրգումՖրայբուրգ իմ Բրայսգաու|Ֆրայբուրգ]]՝ում՝ Լյուդվիգ Շուլերի ստուդիայում (1785—1852)։ [[1823]] թվականին, երբ 18 տարեկան էր, ''von Eichtal'' բարոնյան միության շնորհիվ նա մեկնում է [[Մյունխեն]]։ [[1825]] թվականին արժանացել է դոկտորի աստիճանի՝ Բադենսյան մեծ գերցոգի կողմից և սկսում է ուսումը [[Մյունխենի գեղարվեստի ակադեմիա]]յում՝ Փիթեր Յոզեֆ ֆոն Կորնելիուսի ղեկավարության տակ ում դասավանդման մեթոդները նրա համար արդյունավետ չէին և Վինտերհալտերին հաջողվում է գտնել ավելի հարմար ղեկավար՝ Յոզեֆ Կառլ Շտիլեր՝ աշխարհիկ գեղանկարչության համար։ Այդ տարիներին Վինտերհալտերը գումար էր վաստակում վիմագրությունով։
 
Վինտերհալտերը առաջին անգամ բարձրաշխարհիկ շրջապատում է հայտնվել [[1828]] թվականին՝ Սոֆիայում նկարչության ուսուցիչ դառնալուց հետո։ [[1832]] թվականին Հարավային Գերմանիայում արդեն հայտնի էր նրա անունը։ 1833-1834 թվականներին մեծ գերցոգ Բադենսկ Լեոպալդի աջակցությամբ սկսում է ճամփորդել Իտալիայում։ Հռոմում նա նկարում է ռոմանտիկ ժանրում՝ Լուի Լեոպալդ Ռոբերի ոճով և մտերմանում է Ֆրանսիայի ակադեմիայի տնօրեն Վերնե Օրասի հետ։ Կարլսրուե վերադառնալու ժամանակ Վինտերհալտերը նկարում է մեծ գերցոգ Բադենսկի ու նրա կնոջ դիմանկարները և նշանակվում գերցոգի պալատական նկարիչը։