«Չոն Սոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{Տեղեկաքարտ Նկարիչ}} '''Չոն Սոն''', հայտնի է նաև սխալ ''Ջոնս Սոն'' անունով (կոր.՝ ''정선'', {{ԱԾ}})...»:
(Տարբերություն չկա)

14:01, 9 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

{Տեղեկաքարտ Նկարիչ}} Չոն Սոն, հայտնի է նաև սխալ Ջոնս Սոն անունով (կոր정선, 1676[1][2][3][…] - 1759[1][2][3][…]), կորեացի նկարիչ, բնանկարիչ։

Չոն Սոնը եղել է հայտնի կորեացի նկարիչ, այն քչերից մեկը, որը հրաժարվել է Կորեայի համար նույնպես ավանդական գեղանկարչության չինական ոճի կանոններից։ Ըստ ժամանակակիցների վկայությունների՝ Չոն Սոնը հաճախ է հեռացել իր արվեստանոցից և նկարել է այն ամենը, ինչը շրջապատում գրավել է նրա ուշադրությունը։ Ստեղծագործության այդպիսի ոճը Չոն Սոնից փոխառել են ու ժառանգել կորեացի գեղանկարիչների ամբողջ սերունդներ, որոնք ստեղծագործել են ավելի ուշ՝ Չոսոն դինաստիայի օրոք։

Կենսագրություն

Չոն Սոնը ծնվել է 1676 թվականին[4][5]։ Ի տարբերություն իր ժամանակի նկարիչների մեծամասնության՝ նա ծնվել է ոչ թե հարուստ ընտանիքում, այլ յանբանի աղքատ ընտանիքում[6]։ Նրա տաղանդը բացահայտել և բարձր են գնահատել հարևանները, որոնք եղել են ազնվականական տոհմի ներկայացուցիչներ։ Նրանք Չոն Սոնին ներկայացրել են թագավորական պալատում, որտեղ նա ստացել է պալատական նկարչի պաշտոն։ Իր կյանքի մեծ մասն անցկացրել է Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Նկարչի մասին ասվում է, որ նա նկարել է ամեն օր ընդհուպ մինչև խոր ծերություն։ Չնայած նրա աշխատանքները պաշտոնապես վերագրվում են այսպես կոչված Հարավային դպրոցին, Չոն Սոնը ժամանակի ընթացքում կարողացել է ստեղծել իր սեփական, հատուկ նկարչական ոճը։

Չոն Սոնի աշակերտներից մեկը եղել է Սիմ Սա Ջոնը[7]։

Պատկերասրահ

Ծանոթագրություն

  1. 1,0 1,1 1,2 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
  2. 2,0 2,1 2,2 Union List of Artist Names
  3. 3,0 3,1 3,2 Faceted Application of Subject Terminology
  4. 안휘준 (June 2005). «Jeong Seon's Paintings of "The Eight Views of the Xiao and Xiang Rivers"». Art History Forum. 20: 7–48. Վերցված է 10 November 2014-ին.
  5. «겸재정선의 생애». Museum of Jeong seon. Արխիվացված է օրիգինալից 15 December 2014-ին. Վերցված է 15 December 2014-ին.
  6. Hwi-Joon, Ahn (June 2012). «A New Understanding of Jeong Seon (1676~1759) and his True-View Landscape Painting». The Korean Historical Review. 214: 1–30. Վերցված է 10 November 2014-ին.
  7. TOWOOART. «심사정의세계». www.towooart.com. Վերցված է 2018-09-03-ին.