«Մասնակից:Քրիստինե7/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
 
== 6 ==
<!--
 
{{Տեղեկաքարտ Գրող}}
'''Հենրի Ջեյմս Պայ''' ({{lang-en|Henry James Pye}}, {{ԱԾ}}), անգլիացի [[բանաստեղծ]] և արձակագիր, որ ստեղծագործել է [[Լուսավորության դարաշրջան|լուսավորության]] և [[ռոմանտիզմ]]ի դարաշրջանի սկզբում։ Մեծ Բրիտանիայի [[Բանաստեղծ-դափնեկիր|բանաստեղծ-դափնեկիր]] 1790-1813 թվականներին:
 
== Կենսագրություն==
Հենրի Ջեյմս Պայը ծնվել է 1744 թվականի փետրվարի 10-ին Լոնդոնում։ Նրա հորեղբայրը եղել է բրիտանացի ծովակալ [[Թոմաս Պայ]]ը (մոտ 1708-1785)։ Կրթություն է ստացել [[Օքսֆորդի համալսարան|Օքսֆորդի համալսարան]]ի Սբ. Մագթաղինեի քոլեջում։
 
Նրա հայրը մահացել է 1766 թվականին՝ նրան ժառանգություն թողնելով 50 000 ֆունտ ստերլինգ պարտք, իսկ հայրական տան հրդեհն էլ ավելի է մեծացրել դժվարությունները, որոնք ընկել են Հենրի Ջեյմս Պայի ուսերին<ref name=P>[http://www.mala.bc.ca/~lanes/english/laureate/pye.htm H. Pye]</ref>։
 
1784 թվականին Հենրի Ջեյմս Պայն ընտրվել է [[Բերքշիր]]ի խորհրդարանի պատգամավոր։ Նա ստիպված է եղել վաճառել իր հոր կալվածքը և 1790 թվականին խորհրդարանից հեռանալուց հետո դարձել է ոստիկանության մագիստրատ [[Վեսթմինսթեր]]ում։
 
Չնայած Հենրի Ջեյմս Պայը, ըստ իր ժամանակակիցների, չուներ լեզվի փայլուն իմացություն և զուրկ էր բանաստեղծական տաղանդից, այնուամենայնիվ, նա ձգտում էր ձեռք բերել ճանաչում որպես բանաստեղծ: Նա գրել է բազմաթիվ անտաղանդ բանաստեղծություններ և տպագրել իր պոեզիայի մի շարք հատորներ<ref name=P/><ref>[http://www.britishroad.com/books/poetry/index.shtml?5_6 Джордж Гордон Байрон - Видение суда]</ref>։
 
[[Բանաստեղծ-դափնեկիր|Բանաստեղծ-դափնեկր]]ի պաշտոնը հայտնվել է [[Հակոբ Ա|Հակոբ I Անգլիացի]] թագավորի օրոք՝ 1619 թվականին: 1790 թվականից այդ պաշտոնը դարձել է վճարովի: Բանաստեղծ-դափնեկիր Հենրի Ջեյմս Պայը, որն այդ պաշտոնն զբաղեցրել է 1790 թվականից մինչև իր մահը 1813 թվականին, դարձել է առաջին բանաստեղծ-դափնեկիրը, որը տարեկան ստացել է 27 ֆունտ<ref>[https://www.kommersant.ru/doc/1116271 Английская поэтесса Венди Коуп против должности придворного поэта]</ref> ակնկալվող տարեկան մեկ պիպա գինու փոխարեն<ref>Մինչև 1999 թվականը այդ պաշտոնը շնորհվել է ցմահ։</ref>
 
1790 թվականին Հենրի Ջեյմս Պայը նշանակվել է թագավոր [[Գեորգ III]]-ի բանաստեղծ-դափնեկիր, հավանաբար որպես փոխհատուցում [[Միացյալ Թագավորության համայնքների պալատ]]ում [[Ուիլյամ Փիտ Կրտսեր]]ին հավատարիմ ծառայության համար։ Նշանակումը դիտվել է որպես ծիծաղելի, իսկ նրա պոեզիան անընդհատ արժանացել է ծաղրի և արհամարհանքի:
 
Հենրի Ջեյմս Պայի մահից հետո նա մնացել է այն եզակի անհաջողակներից մեկը, որոնց անվանել են «բանաթուխ»<ref>Beer, John (2009). ''Romanticism, Revolution and Language: The Fate of the Word from Samuel Johnson to George Eliot''. Cambridge University Press. p. 109. {{ISBN|0521897556}}</ref>։
 
Հեղինակել է մի շարք արձակ ստեղծագործություններ: Թարգմանեց Արիստոտելի «Պոետիկան»։
 
== Ընտրյալ երկեր ==
;Արձակ
* The Democrat (1795)
* The Aristocrat (1799)
* Summary of the Duties of a Justice of the Peace out of Sessions (1808)
;Պոեզիա
* Poems on Various Subjects (1787)
* Adelaide: a Tragedy in Five Acts (1800)
* Alfred (1801)
; Թարգմանություններ
* Aristotle’s Poetics (1792)
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==
* [https://www.goodreads.com/author/show/1902197.Henry_James_Pye Հենրի Ջեյմս Պայի ստեղծագործություններ]{{ref-en}}
 
-->
 
== 1 ==