«Մասնակից:Vardushsahakyan20/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 108.
Այնուհետև Նապոլեոն I–ը վերադառնում է [[Եգիպտոս]], Մալթայում թողնելով խոշոր կայազոր։ Քանի որ միաբանությունը չէր վայելում տեղացի մալթացիների վստահությունը, նրանք մեծ համակրանքրով են նայում ֆրանսիացիներին։ Սակայն այդ պատրանքը երկար չի շարունակվում։ Մի քանի ամսվա ընթացքում ֆանսիացիները փակում են եկեղեցիները, թալանում եկեղեցական գանձերը, այդ թվում Ժան դե Վալետտայի թուրը, որը մինչև հիմա գտնվում է [[Լուվր|Լուվրում]] (Փարիզ)։ դրան ի պատասխան Մալթայի բնակիչներն ապստամբում են և ֆրանսիական կայազորը գեներալ Կլոդ Անրի-Բելգրանդ դե Բուբայի հետ նահանջում է Վալլետտա, նրանք խնդրում են օգնություն անգլիացիներից։ Կոնտր- ադմիրալ լորդ [[Հորացիո Նելսոն|Հորացիո Նելսոնը]] 1799 թվականին որոշում է ընդունում բլոկադայի ենթարկել կղզին։ Ֆրանսիական կայազորը հանձնվում է 1800 թվականին։
 
== Մալթան Բրիտանական կայսրության կազմում (1800—19641800-1964) ==
{{main|Մալթայի պրոտեկտորատ}}{{main|Մալթան՝ գահի գաղութ}}Մալթացիներն ապստամբում են նեապոլցիների և բրիտանական զորքերի աջակցությամբ, ստիպում են ֆրանսիական կայազորին հանձնվել։ Բրիտանացիները 1800 թվականի սեպտեմբերի 5–ին գրավում են Մալթայի մայրաքաղաք Վալլետտան և այնտեղ բարձրացնում են բրիտանական դրոշը։ Մալթան վեր է ածվում բրիտանական պրոտեկտորատի։ Ռազմական նահանգապետ է դառնում անգլիացի Ալեքսանդր Բոլլը։ Ըստ 1814 թվականի Փարիզյան համաձայնագրի Մալթան անցնում է Մեծ Բրիտանիային։ Անգլիացիներն այն դարձնում են իրենց գաղութը և ռազմա–ծովային բազան։
 
1921 թվականին Մալթան ստանում է ինքնակառավարման իրավունք։