«Մասնակից:O'micron/Վայոց ձոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
=== Էներգետիկա ===
=== Գյուղատնտեսություն ===
Մարզի բնակավայրերի 38.6%-ը [[Գազ|գազաֆիկացված]] է<ref name=":0">{{Cite web|url=http://www.mtad.am/files/docs/1779.pdf|title=Վայոց ձորի մարզ // էներգետիկ ենթակառուցվածքներ|last=էջ 18|first=|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>։ [[Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով|Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի]] կողմից տրված [[Էլեկտրաէներգետիկա|էլեկտրական էներգիայի]] արտադրության լիցենզիաների համաձայն 2017 թվականի հունվարի 1-ի տվյալներով Վայոց ձորում էլեկտրաէներգիա են արտադրում 30 փոքր ՀԷԿ-եր, տարեկան մոտ 193 մլն. կվտժ՝ մոտ 69 ՄՎտ ընդհանուր հզորությամբ: Բացի այդ, Վայոց ձորի մարզի տարածքով է անցնում [[Իրան-Հայաստան գազատար|Հայաստան-Իրան գազատարը]], ինչպես նաև Հայաստանի էլեկտրաէներգիայի բաշխման ցանցերը [[Արցախի Հանրապետություն|Արցախի Հանրապետության]] ու [[Իրանի Իսլամական Հանրապետություն|Իրանի Իսլամական Հանրապետության]] բաշխման ցանցերին միացնող գծերը<ref name=":0" />։ Մարզում փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիան կազմում է Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրված ընդհանուր էլեկտրաէներգիայի մոտ 8.6%-ը: Արտադրական կարիքների համար տրամադրված գազի տեսակարար կշռի և արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշռի հարաբերությամբ Վայոց ձորը Հայաստանի մարզերի շարքում զբաղեցնում է յոթերորդ տեղը<ref name=":0" />։
{{Pie chart|caption='''Վայոց ձորի մարզի գյուղատնտեսական արտադրանքի տոկոսային հարաբերակցությունը'''|other=no|label1=[[բուսաբուծություն]]|value1=33.9|color1=#008282|label2=[[անասնաբուծություն]]|value2=66.1|color2=#bcc172}}Վայոց ձորը [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] ամենագյուղատնտեսական մարզերից մեկն է։ Տարածաշրջանային ազգաբնակչության 65,0 %-ը կազմում են [[Գյուղատնտեսությունը Հայաստանում|գյուղատնտեսական բնակչությունը]], հետևաբար՝ գյուղատնտեսությամբ զբաղվողները ապահովում են մարզի բնակչության [[Զբաղվածություն|զբաղվածության]] ամենամեծ տոկոսային մասնաբաժինը։ 2013 թվականի տվյալներով Վայոց ձորում գործում են 11 439 գյուղացիական տնտեսություններ, ինչպես նաև գյուղատնտեսությամբ զբաղվող 11 տնտեսվարող այլ սյուբեկտներ։ Մարզի շուրջ 190340.8 հեկտար տարածքը (83,0%) օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով<ref name=":0">{{Cite web|url=https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2015/01/15_0038_1.pdf|title=Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր|last=էջ 92-96|first=|date=|website=www.e-gov.am|publisher=Վայոց ձորի մարզպետարան|accessdate=}}</ref>։
[[Պատկեր:Rind Vineyard.jpg|ձախից|մինի|264x264փքս|«Զորահ» գինեգործական ընկերությանը պատկանող [[Խաղողագործությունը Հայաստանում|խաղողի այգիներ]] [[Արենի (համայնք)|Արենի համայնքի]] [[Ռինդ|Ռինդ բնակավայրում]]։ ]]
Վայոց ձորի մարզի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2010 թվականին կազմել է 13.9 միլիարդ դրամ, 2011 թվականին՝ 15.7 միլիարդ դրամ, 2012 թվականին՝ 18.2.0 միլիարդ դրամ և 2013 թվականին՝ 20 միլիարդ դրամ։ Մարզի [[Հայաստանի կլիմա|բնակլիմայական պայմաններով]] պայմանավորված ցածրադիր և միջին գոտում նպաստավորպայմաններ են ստեղծված [[Բանջարաբուծությունը Հայաստանում|բանջարաբուծության]], [[Խաղողագործությունը Հայաստանում|խաղողագործության]] և [[Պտղաբուծությունը Հայաստանում|պտղաբուծության]], իսկ բարձրադիր գոտիներում` [[Հացահատիկային բույսեր|հացահատիկի]], [[Կեր|կերային մշակաբույսերի]] ու [[Անասնապահություն|անասնապահության]] համար։ Վայոց ձորի գյուղատնտեսության առաջատար ճյուղերից է [[Բուսաբուծություն|բուսաբուծությունը]], որին բաժին է ընկնում համախառն արտադրանքի շուրջ 33.9 %<ref name=":0" />։ Բուսաբուծության հիմնական ուղղություններն են պտղաբուծությունը, խաղողագործությունը, բանջարաբուծությունը և հացահատիկի արտադրությունը։ Մարզում մշակվող հիմնական մշակաբույսերն են [[Հացահատիկ (պտուղ)|հացահատիկը]], [[Ծխախոտ (բույս)|ծխախոտը]], [[Կարտոֆիլ|կարտոֆիլը]], [[Խաղող|խաղողը]], [[Հատապտղային բույսեր|հատապտուղները]] և այլն<ref name=":0" />։ Վայոց ձորի մի շարք ենթատարածաշրջաններ համարվում են [[Խաղողագործությունը Հայաստանում|Հայաստանի խաղողագործության կենտրոններ]], որոնք արտադրում են մեծ ճանաչում ունեցող գինիներ (օրինակ՝ «Արենի» և «Վերնաշեն»): Պտղումներից այստեղ աճում է [[ծիրան]], [[բալ]], [[տանձ]], [[Դեղձենի|դեղձ]], [[խնձոր]], [[Սերկևիլենի|սերկևիլ]], [[Սալորենի|սալոր]], [[սեխ]], [[ընկույզ]], [[խաղող]] և մի շարք հատապտուղներ։
 
Մարզի գյուղատնտեսական արտադրության գերակշռող ճյուղը [[Անասնաբուծություն|անասնաբուծությունն]] է, որի տեսակարար կշիռը համախառն արտադրանքի մեջ կազմում է 66.1 %։ Միջին և բարձր գոտիներում գյուղացիական տնտեսությունների զբաղվածության հիմնական մասը բաժին է ընկնում անասնապահությանը։ Անասունների գլխաքանակը Վայոց ձորի բնակավայրերում ունի ստատիկ աճի միտում։ Ըստ 2013 թվականի տվյալների՝ մարզում գրանցված [[Խոշոր եղջերավոր կենդանիներ|խոշոր գյուղատնտեսական անասունների]] գլխաքանակը կազմում է 22,749 (այդ թվում՝ 9676 [[կով]] և [[Ցուլեր|ցուլ]], 23097 [[ոչխար]] և [[այծ]], 356 [[Խոզեր|խոզ]]): Մարզում առկա է 23349 [[Մեղվաբուծություն|մեղվաընտանիք]], որոնց միջոցով տարեկան արտադրվում է 200-250 տոննա բարձրորակ [[մեղր]]։ Մարզում գործում են [[Կաթ|կաթի]] վերամշակման 3 փոքր կազմակերպություններ, որտեղ հիմնականում արտադրում են այծի պանիր<ref name=":0" />։
 
==== Խաղողագործություն ====