«Արմավիրի պետական մանակավարժական համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
(Տարբերություն չկա)

09:57, 6 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Արմավիրի պետական մանկավարժական համալսարան, ռուսական բուհ։ Լրիվ անվանումը՝ «Արմավիրի պետական ​​մանկավարժական համալսարան» բարձրագույն կրթության դաշնային պետական ​​բյուջետային ուսումնական հաստատություն: Բուհի գլխավոր մասնաշենքը գտնվում է Արմավիրում:

Արմավիրի պետական մանակավարժական համալսարան
Տեսակկրթօջախ և կազմակերպություն
Հիմնադրված էմայիսի 11, 1948
Երկիր Ռուսաստան[1]
ՏեղագրությունԱրմավիր
Կայքagpu.net

Պատմություն

Արմավիրի պետական մանկավարժական համալսարանը Ռուսաստանի հարավի հնագույն ուսումնական հաստատություններից մեկն է, որն իրականացնում է մասնագիտական մանկավարժական կրթություն: Մասնագիտական մանկավարժական կրթությունը սկսվել է 1923 թվականին, երբ լուսավորության ժողովրդական կոմիսարիատի որոշմամբ ստեղծվեց Արմավիրի մանկավարժական տեխնիկումը։ 1932 թ. մանկավարժական տեխնիկումում բացվել է ասորական բաժանմունք, որի առաջին թողարկումը տեղի է ունեցել 1936 թ.: Արմավիրի մանկավարժական տեխնիկումի բազայի վրա կազմակերպվել են նաև ասորական ուսուցիչների վերապատրաստման կարճաժամկետ դասընթացներ:

Արմավիրի ժամանակավոր ֆաշիստական օկուպացիայի ժամանակ 1942 թ. օգոստոսից մինչև 1943 թ. հունվար մանկավարժական տեխնիկումը չի գործել։ 1944 թ. տեխնիկումը վերանվանվել է Արմավիրի մանկավարժական ուսումնարան: 1948թ. սեպտեմբերի 1-ից ուսումնարանի բազայի վրա բացվում է Արմավիրի ուսուցչական ինստիտուտը։ 1948թ. հուլիսի 27-ի լուսավորության նախարարության հրամանով Արմավիրի ՈւԻ-ի առաջին տնօրեն է նշանակվել Յարովա Վ. Ս.-ն, ով մինչ այդ կատարել է մանկավարժական ուսումնարանի վարիչի պարտականությունները:

1954 թ.հունիսի 26-ի N 954 որոշմամբ ուսուցչական ինստիտուտը վերակազմավորվեց Արմավիրի պետական մանկավարժական ինստիտուտի: 20-րդ դարի 50-60-ական թվականներին ԱՊՄԻ-ն դառնում է երկրի գիտամեթոդական կենտրոնը՝ մաթեմատիկոս ուսուցիչների համար։ Դոցենտ Ն. Ն. Շոլաստերի կողմից հրատարակվել է «տարրական երկրաչափություն» գիրքը (մանկավարժական ինստիտուտների հեռակա ուսուցմամբ ուսանողների համար կարճ դասընթաց)՝ 20 հազար տպաքանակով[2][3]: 1961 թ. որպես ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, ԱՊՄԻ դոցենտ Մ. Յ. Ցիրկինի կողմից պատրաստվել է մանկավարժական ինստիտուտների ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետների ուսանողների համար ձեռնարկ՝ 10 հազար օրինակով։ Արմավիրի մանկավարժական ինստիտուտի գիտնականներ Ն. Ն. Շոլաստերի և Մ. Յ. Ցիրկինի գրքերով ուսանել են երկրի մանկավարժական բուհերի ուսանողների ավելի քան մեկ սերունդ[4]:

Բուհն ուներ տարբեր կարգավիճակներ՝ ինստիտուտ, ակադեմիա (ԱՊՄԱ), իսկ 2015 թվականից ունի համալսարանի (ԱՊՄՀ) կարգավիճակ։[5]

Ներկայումս շարունակվում է ԱՊՄՀ պրոֆեսոր Ս. Գ. Մանվելովի ավանդույթները, ով հրատարակել է «աշակերտների ինքնատիրապետման զարգացման մաթեմատիկայի առաջադրանքները. ձեռնարկ ուսուցիչների համար» գիրքը՝ 30 հազար տպաքանակով և «մաթեմատիկայի ժամանակակից դասի նախագծում. ձեռնարկ ուսուցիչների համար» գիրքը՝ 20 հազար տպաքանակով:

ԱՊՄՀ-ն ակտիվորեն մասնակցել է ՌՍՖՍՀ լուսավորության նախարարության միջազգային նախագծերին: Ինստիտուտի հեղինակության մասին է խոսում այն փաստը, որ 1984-1995թթ. ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետին կից գոյություն է ունեցել թուրքմենական բաժանմունք, որը միակն էր երկրում: Ազգային վարչության գոյության ընթացքում Թուրքմենստանի համար վերապատրաստվել են զգալի թվով բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Այս բաժնի շրջանավարտներից ոմանք դարձել են առաջատար ուսուցիչներ իրենց երկրի համալսարաններում:

Ղեկավարություն

2011 թվականից ԱՊՄՀ-ի ռեկտորը Համբարձում Ռոբերտովիչ Գալուստովն է[6]:

Ֆակուլտետներ

ԱՊՄՀ ֆակուլտետների և ինստիտուտների ցանկ՝ 2018-2019 ուսումնական տարվա դրությամբ[7].

  • Կիրառական ինֆորմատիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի ինստիտուտ
  • Պատմության ֆակուլտետ
  • Սոցիալ-հոգեբանական ֆակուլտետ
  • Նախադպրոցական և տարրական կրթության ֆակուլտետ
  • Ռուս և արտասահմանյան բանասիրության ինստիտուտ
  • Տեխնոլոգիայի, տնտեսագիտության և դիզայնի ֆակուլտետ
  • Կրթության զարգացման գիտահետազոտական ինստիտուտ

Ռեկտորներ

Հղումներ

Նշումներ

  1. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  2. Шоластер Н.Н. «Элементарная геометрия» // М.: Государственное учебно-педагогическое издательство министерства просвещения РСФСР, под редакцией Иваницкой В.П., 1959
  3. Шоластер Н. Н. «Задачи на геометрические преобразования» // Математика в школе. 1976
  4. Яков Понарин «Элементарная геометрия. Том 1: Планиметрия, преобразования плоскости», стр.309
  5. О ВУЗе
  6. Структура и органы управления
  7. Факультеты и кафедры