«Վիքիպեդիա:Խորհրդարան/կանոնակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ։ Արխիվացվում է 1 քննարկման բաժին (ավելի հին քան 30 օր) դեպի Վիքիպեդիա:Խորհրդարան/կանոնակարգ/պահոց/Օգոստոս 2020
Տող 197.
::Սկսեմ պատասխանել վերջից [[Մասնակից:Sigma'am|∑ίγμα]]-ի հարցերից։ Շատ ճիշտ նկատառում էր «ադմինն արգելափակելիս ինքն է կրում դրա պատասխանատվությունը», լիովին համաձայն եմ, դրա համար էլ առաջարկում եմ հանել, ոչ օբյեկտիվ արգելափակումներ միշտ էլ կարող են լինել անկախ նրանից ադմինը կոնֆլիկտի կողմ է, թե ոչ։ Կարծում եմ մեր ադմինները բավականին փորձառու են լավ իմաստով, որպեսզի տեղի չտան ավելորդ տաքարյունությանը և գործեն սառնասիրտ բոլոր հարցերում, անգամ եթե կոնֆլիկտը նրանց հետ է։ Բացի այդ մենք չենք սահմանում ինչ է նշանակում կոնֆլիկտի մեջ լինել։ Մասնակիցը մտնում է ադմինի քննարկման էջ և սպառնում, դա ադմինին դարձնու՞մ է կոնֆլիկտի կողմ։ 4 տարի առաջ ադմինը դեմ է քվեարկել մասնակցի նախաձեռնությանը, փոքր վիճաբանություն է եղել, ադմինը կոնֆլիկտի կողմ է թե ոչ։ Ադմինը նախկինում արգելափակել է մասնակցին (ինչից հետո մասնակիցը մեծ աղմուկ է բարձրացրել), նա կոնֆլիկտի կողմ է թե ոչ օրինակները շատ շատ են և այս կետը կարող է օգտագործվել տարբեր առիթներում որպես շահարկման առարկա։ [[Մասնակից:Voskanyan|Voskanyan]]-ը բերում է օրինակ, երբ անհիմն արգելափակվում է մասնակիցը, հետո բողոքարկում է դուրս է գալիս։ Ցանկացած դեպքում կարող է նման իրավիճակ լինել, պարտադիր չէ կոնֆլիկտի կողմ լինեն նոր։ Կարծում եմ լիովին բավարար կլինի, եթե փոխարենը ավելացնենք կետ, որ ադմինները պետք է գործեն չեզոք տեսանկյունից, անգամ եթե կոնֆլիկտի կողմ են հանդիսանում։--[[Մասնակից:Samo04|Սամվել]]<sup>[[Մասնակցի քննարկում:Samo04|քննարկում]]</sup> 06:26, 21 Օգոստոսի 2020 (UTC)
:::Կանոնակարգը հենց բերում է նրան, որ ապահովվի չեզոքություն՝ առանց մարդկային գործոնի վրա հիմնվելու: Ներողություն եմ խնդրում, սակայն ես մնում եմ իմ կարծիքին, և այս պարագայում միանշանակ է, որ կգործի իրավիճակային տեսությունը, որի պարագայում մենք անզոր ենք, ուստի ճիշտ է մնալ այն ուղեծրում, որը սահմանում է կանոնակարգը՝ որոշակի շտկումներով, որոնց մասին ասացինք վերևում: Իսկ եթե անցնենք կոնկրետ օրինակներ քննարկելուն, ապա դա շատ երկար ժամանակ կխլի մեզնից:--[[Մասնակից:Sigma'am|∑ίγμα]] <sup>([[Մասնակցի քննարկում:Sigma'am|քնն.]])</sup> 14:45, 21 Օգոստոսի 2020 (UTC)
*Իմունիտետ ձեռք բերելու խնդիր չկա։ Եթե տեսականորեն համարենք, մասնակիցը հասցրել է նույն խնդրի շրջանակում վիճել բոլոր ադմինների հետ, ապա լուծումը շատ տրամաբական է` ադմինները քննարկում են բացում և եթե չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, ապա առաջարկվող լուծման տարբերակների նկատմամբ ներադմինային քվեարկություն է դրվում և ադմինների գերակշիռ տեսակետը իրագործվում է։ Ու եթե խնդիրն այդքան բարդ է, որ ադմինները դժվարությամբ են լուծման տարբերակ ընտրում, ապա կրկին տրամաբանական է, որ խնդիրն այդքան էլ միանշանակ չի և հաստատ մեկ ադմինի, այն էլ վեճի կողմ հանդիսացող, տիրույթում չի։ Ու վերոշարադրյալը ամրագրելու անհրաժեշտություն չկա, սա ընդամենը տրամաբական գործուղությունների շարք է և ամեն ինչ պետք չի տառացիորեն ամրագրել։ Ինչ վերաբերում է թե ոնց է որոշվում ադմինը մասնակցի հետ կոնֆլիկտ ունի թե չէ, ապա բացարձակ մեծամասնություն կազմող դեպքերում` կողքից հետևողները շատ հանգիստ կարող են հասկանալ, այլ կերպ ասած կողքից լավ էլ երևում է ... Ինչ վերաբերում արագ լուծում պահանջողներին, ապա առերևույթ բացահայտ վանդալիզմի կամ վիրավորանքների շարունակությունը կանխելու դեպքերին, ապա ցանկացած ադմին էլ կարող է ասենք մի քանի ժամանոց, ասենք երեքժամյա կամ վեցժամանոց բլոկ դնի` մինչև լուծում տրվի/եթե առժամանակ դադարեցնելու զգուշացմանը չի ենթարկվում/: Ավելի ուշ, եթե օրինակ պարզվի ադմինը տաքացել էր ուղղակի, ապա այդ բլոկը մատյանից կարելի թաքցնել։ Օրինակ որևէ մասնակից, այդ թվում հարևան պետություններից, կարող է բազմաթիվ հոդվածներից իքս նյութ է հեռացնի և զգուշացմանն առժամանակ դադարացնի` չի ենթարկվում, ապա կարելի է ժամանակավոր միջոց կիրառել։ Դժվար թե ինչ-որ մեկն ասի` դու իրավունք չունեիր։ Սա նույնպես տրամաբանական գործողություն է։ ---[[Մասնակից:Ankax Hayastan|Հայորդի]] ([[Մասնակցի քննարկում:Ankax Hayastan|քննարկում]]) 10:32, 5 Սեպտեմբերի 2020 (UTC)
 
== Եվս մեկ կանոն վարքի մասին, Ենթադրեք բարի մտադրություններ ==