«Պատրիկ Գազազյան»–ի խմբագրումների տարբերություն

օդաչու
Content deleted Content added
Նոր էջ «'''Պատրիկ Հովհաննեսի Գազազյան''' {{ԱԾ}}, հայազգի օդաչու, ավագ լեյտնենատի, մասնակցել է Հայրենական մեծ...»:
(Տարբերություն չկա)

17:56, 4 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Պատրիկ Հովհաննեսի Գազազյան 1913[1], Իզմիթ, Այդինի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հոկտեմբերի 18, 1941(1941-10-18)[1], հայազգի օդաչու, ավագ լեյտնենատի, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։

Կենսագրություն

Ծնվել է 1913 թվականին Թուրքիայի Նիկոմեդիա քաղաքում (այժմ՝ Իզմիթ)։ 1925 թվականին Սիրիայից տեղափոխվել է Հայաստան։ 1934 թվականին ավարտել է Բաքու քաղաքի օդաչուական դպրոցը։ Հայրենական մեծ պատերազմ սկզբին մասնակցել է Ուկրաինայում և Բելառուսիայում տեղի ունեցած մարտերին։ Կատարել է մոտ 114 մարտական թռիչք։ 1941 թվականի հուլիսի 4-ին Պատրիկ Գազազյանի ինքնաթիռների օղակը հաջող մարտ է մղել գերմանական ինքնաթիռների դեմ։ Գազազյանին հաջողվել է վառվող ինքնաթիռով վայրէջք կատարել և միանալ իր զորամասին: Եղել է ռմբակոծիչ էսկադրիլիայի փոխհրամանատար:

Զոհվել է օդային մարտում, 1941 թվականի հոկտեմբերի 19-ին։

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.