«Ռոբին ռոբոտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Robin ռոբոտ''', ({{lang-en|Robin The Robot}}) արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող ռոբոտ ստեղծված ՏՏ...»:
(Տարբերություն չկա)

10:14, 4 Սեպտեմբերի 2020-ի տարբերակ

Robin ռոբոտ, (անգլ.՝ Robin The Robot) արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող ռոբոտ ստեղծված ՏՏ ոլորտի հայ մասնագետների կողմից[1]:

Ռոբոտի մասին

2020 թվականին Expper Technologies ընկերությունը մեկնարկել է Robin ռոբոտի թեստավորումն առողջապահության ոլորտում: Մարդկանց հետ հաղորդակցվելու ընթացքում Robin-ը՝ որպես արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող ռոբոտ, կարող է ստեղծել եւ տարածել զգացմունքներ: Ապաքինման փուլում գտնվող երեխաներին Ռոբինն օգնում է, որպեսզի հիվանդանոցային միջավայրը, որը երեխաների համար անհյուրընկալ, ցավերի եւ տհաճ դեղերի հետ ասոցացվող մռայլ աշխարհ է, գունավորվել [2]:Որպես կանոն, իրենց սովորական միջավայրից կտրված եւ օրեր շարունակ պալատում բուժվող երեխաներն իրենց զգում են ճնշված, միայնակ եւ անտրամադիր, ինչը բացասաբար է անդրադառնում ապաքինման եւ բուժման արդյունքների վրա: Robin-ին հաջողվում է իր յուրահատուկ մոտեցման շնորհիվ դուրս բերել երեխաներին դեպերեսիվ վիճակից եւ դարձնել ավելի հաղորդակցվող, ինչի արդյունքում հեշտանում է բժշկական անձնակազմի հետագա աշխատանքը:Բացի այդ, ցավոտ միջամտությունների ժամանակ Robin-ին հաջողվում է շեղել երեխաների ուշադրությունը եւ նվազեցնել ցավի իրենց ընկալումը: Robin-ի հետ շփումից հետո որոշ երեխաների մոտ նույնիսկ լավանում է ախորժակը: Բուժվող երեխաները Robin-ին ընկալում են որպես հասակակից ընկեր: Ռոբոտի յուրահատկություններից մեկը երեխաների հետ անմիջական զրույց կառուցելու կարողությունն է: Նրան հեշտությամբ հաջողվում է էմոցիոնալ կապ ստեղծել իր եւ պացիենտի միջեւ: Robin-ը շատ պրպտողն է, եւ նրա հարցերի շրջանակը լայն է. կարող է հետաքրքրվել հիվանդ երեխայի տրամադրությունից, հարցեր տալ նրա խաղալիքների, նախասիրությունների, ընկերների կամ ընտանիքի մասին, ի հայտ բերել երեխայի անհանգստությունները եւ փորձել պատասխանել հուզող հարցերին: Աշխարհահռչակ Ֆորբս ամսագիրն անդրադարձ է կատարել Robin ռոբոտին[3]

Ծանոթագրություններ

  1. «Տեխնոուղեղ. Ռոբոտ Ռոբին». https://www.1tv.am/. 12:5208 մայ, 2019. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. Դանեղյան, Նարինե (11:27 | 04.02.20). «Robin ռոբոտը՝ ապաքինման փուլում երեխաների օգնական». https://itel.am/. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. Kart, Jeff (Jun 17, 2020,11:04am EDT). «Robin The Robot Comforts Kids In Hospitals, Can Help With Covid-19». https://www.forbes.com/. {{cite web}}: External link in |website= (օգնություն)