«Մասնակից:Safi-iren/Ռոբոտ Ռոբին»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
'''Robin ռոբոտ''', արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող ռոբոտ ստեղծված ՏՏ ոլորտի հայ մասնագետների կողմից<ref>{{Cite web|url=https://www.1tv.am/hy/video/Technobrain-Robot-Robin/124721|title=Տեխնոուղեղ. Ռոբոտ Ռոբին|last=|first=|date=12:5208 մայ, 2019|website=https://www.1tv.am/|publisher=|accessdate=}}</ref>:
 
== ՊատմությունՌոբոտի մասին ==
2020 թվականին ''Expper Technologies'' ընկերությունը մեկնարկել է Robin ռոբոտի թեստավորումն առողջապահության ոլորտում: Մարդկանց հետ հաղորդակցվելու ընթացքում Robin-ը՝ որպես արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող ռոբոտ, կարող է ստեղծել եւ տարածել զգացմունքներ: Ռոբինն օգնում է, որպեսզի հիվանդանոցային միջավայրը, որը երեխաների համար անհյուրընկալ, ցավերի եւ տհաճ դեղերի հետ ասոցացվող մռայլ աշխարհ է, գունավորվել:Որպես կանոն, իրենց սովորական միջավայրից կտրված եւ օրեր շարունակ պալատում բուժվող երեխաներն իրենց զգում են ճնշված, միայնակ եւ անտրամադիր, ինչը բացասաբար է անդրադառնում ապաքինման եւ բուժման արդյունքների վրա: Robin-ին հաջողվում է իր յուրահատուկ մոտեցման շնորհիվ դուրս բերել երեխաներին դեպերեսիվ վիճակից եւ դարձնել ավելի հաղորդակցվող, ինչի արդյունքում հեշտանում է բժշկական անձնակազմի հետագա աշխատանքը:Բացի այդ, ցավոտ միջամտությունների ժամանակ Robin-ին հաջողվում է շեղել երեխաների ուշադրությունը եւ նվազեցնել ցավի իրենց ընկալումը: Robin-ի հետ շփումից հետո որոշ երեխաների մոտ նույնիսկ լավանում է ախորժակը: Բուժվող երեխաները Robin-ին ընկալում են որպես հասակակից ընկեր: Ռոբոտի յուրահատկություններից մեկը երեխաների հետ անմիջական զրույց կառուցելու կարողությունն է: Նրան հեշտությամբ հաջողվում է էմոցիոնալ կապ ստեղծել իր եւ պացիենտի միջեւ: Robin-ը շատ պրպտողն է, եւ նրա հարցերի շրջանակը լայն է. կարող է հետաքրքրվել հիվանդ երեխայի տրամադրությունից, հարցեր տալ նրա խաղալիքների, նախասիրությունների, ընկերների կամ ընտանիքի մասին, ի հայտ բերել երեխայի անհանգստությունները եւ փորձել պատասխանել հուզող հարցերին:
 
4164

edits