«451 աստիճան ըստ Ֆարենհայթի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 35.
Շատերի կարծիքով վեպը քննադատում է ընդհանուր գրաքննությունը, սակայն ինքը Բրեդբերին հերքում էր դա. հարցազրույցներում նա ասում էր, որ «Ֆարենհայթը» պատմություն է նրա մասին, թե ինչպես է [[հեռուստատեսություն]]ը անհետաքրքիր դարձնում գրքի ընթերցանությունը<ref name="bio"/>։ Գրողը լուրջ մտահոգություն ուներ այս հարցի հետ կապված։ Հեռուստատեսության մասին նա ասում էր, որ այն «տալիս է ձեզ [[Նապոլեոն]]ի տարեթվերը, բայց չի ասում, թե ով է նա եղել»<ref name="bio"/>։ Բրեդբերին համարում էր, որ հեռուստատեսությունը չափազանց շատ ավելորդ ինֆորմացիա է տալիս մարդուն։ 1951 թվականին [[Ռիչարդ Մեթսոն]]ին ուղղված նամակում հեղինակը գրում է նաև [[ռադիո]]յի վնասի մասին. այն դարձնում է մարդկանց «արագորեն կարդացող», ինչը նրանց համար գրեթե անհնար է դարձնում պարզապես նստելը և խորասուզվելը գրքի մեջ<ref name="misin">[http://www.laweekly.com/2007-05-31/news/ray-bradbury-fahrenheit-451-misinterpreted/ Ray Bradbury։ Fahrenheit 451 Misinterpreted. Page 1]</ref>։
 
Նրանում, որ հեռուստատեսությունը ճնշեց գրականությանը, Բրեդբերին մեղադրում է ոչ թե կառավարությանը, այլ ժողովրդին։ Ըստ վեպիվեպի՝ գրքերի արգելմանը հանգեցնում են քաղաքական կոռեկտությունը և հասարակության բազմազանությունը<ref name="misin"/>։ Այնուամենայնիվ Բրեդբերին հայտնի դարձավ, որովհետև նրա ստեղծագործությունները հաղորդվում էին հեռուստատեսությամբ։ Նրանք, ովքեր համաձայն չէին գրողի դիրքորոշման հետ,<ref group="Մեկ.">Մասնավորապես հայտնի ամերիկյան սցենարիստ և պրոդյուսեր Սքոտ Կաուֆերը։</ref> որպես օրինակ բերում էին [[Սթիվեն Քինգ]]ին, ով մեծ հաջողության հասավ հեռուստատեսությունում<ref>[http://www.laweekly.com/2007-05-31/news/ray-bradbury-fahrenheit-451-misinterpreted/2/ Ray Bradbury: Fahrenheit 451 Misinterpreted. Page 2]</ref>։
 
Կա նաև կարծիք, որ վեպն արտածում է այն ժամանակաշրջանը, որում ստեղծվել է<ref>Jonathan R. Eller,William F. Touponce [https://books.google.am/books?id=rnWY_tjp9WgC&printsec=frontcover&dq=ray+bradbury&sa=X&ei=ESj4UOKZJcmqtAbq4oHIBA&ved=0CDAQ6AEwAA#v=onepage&q=451&f=false Ray Bradbury: The Life of Fiction.] Kent State University Press, 2004 {{ref-en}}</ref>։ Սկսվում էր [[Սառը պատերազմ]]ը, [[ԽՍՀՄ]]-ում տիրում էր [[ստալին]]յան ռեժիմը, իսկ ԱՄՆ-ում ծագում էր [[Մաքքարթիզմը]]։