«Վիլյամ Սարոյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
== Սարոյան-Հեմինգուեյ «հակամարտություն» ==
[[Պատկեր:William Saroyan in Venice.jpg|thumb|Սարոյանը Վենետիկում]]
Ժամանակին Վիլյամ Սարոյանը և նույն ժամանակների մեկ այլ նշանավոր գրող [[Էռնեստ Հեմինգուեյ]]ը միմյանց հետ բուռն վեճեր են ունեցել և նրանց կռիվների մասին կան բազմաթիվ [[պատմություն]]ներ: Երբեմն [[Մարդ բանական|մարդիկ]]՝ [[հասարակություն]]ը, <nowiki/>[[Գրաքննադատություն|գրաքննադատները]], [[լրագրող]]ները իրենք էին Սարոյան-Հեմինգուեյ վեճերն արհեստականորեն ավելի թեժացրել: Իրականում երկու գրողների ու նրանց փոխհարաբերություների մասին ավելի շատ խոսվել է, քան եղել է իրականում<ref name="mediamax.am">[https://mediamax.am/am/news/society/24710/?fbclid=IwAR3OPgUnI5tiv7hMSeIuyuZAkxWdGJU9NJtG7djvKw9kU31R4x3XJwgAX0U «Սարոյան vs Հեմինգուեյ. հակամարտությունից մինչեւ հիացմունք», mediamax.am]</ref>:
 
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Սարոյանը նոր էր մուտք գործել գրական աշխարհ: Քննադատները միանգամից նրա գրելաոճը նմանեցրին [[Ջոն Ստայնբեք|Սթայնբեքին]] և [[Ուիլյամ Ֆոլքներ|Ֆոլքներին]]: Շատերն էլ զուգահեռներ տարան [[Էռնեստ Հեմինգուեյ|Հեմինգուեյի]] հետ: Վերջինս այդ փաստն ընդհանրապես չէր ընդունում: Պատճառը գուցե այն էր, որ լույս տեսած հենց առաջին գրքում իր «Յոթանասուն հազար ասորի» [[պատմվածք]]ում Շեվուրդ Անդերոնի անվան կողքին Սարոյանը հիշատակել էր նաև Հեմինգուեյին՝ իրեն բնորոշ անչար [[հեգնանք]]ով: Այդ առթիվ Հեմինգուեյը պատասխանել էր հանրահայտ [[Esquire|«Esquire»]] ամսագրում և այդտեղ Սարոյանին բնութագրել որպես «բռան մեջ հազիվ տեղավորվող» նորելուկ [[գրող]]ի, որին թվում է, թե ինքը կարող է ինչ-որ փոփոխություններ անել<ref name="mediamax.am"/>:
 
Նույնիսկ գրականագետների և լրագրողների համեմատականները սկսեցին ոչ միշտ Հեմինգուեյի օգտին աշխատել, երբ մի հայտնի լրագրողի հոդվածում մի այսպիսի տող հայտնվեց. «Ճիշտ է, գուցեև Սարոյանը նմանակում է Հեմինգուեյին, սակայն դա նրա մոտ շատ ավելի լավ է ստացվում, քան հենց իր՝ Հեմինգուեյի մոտ»: Այս խոսքերը մեծ ճանաչում ձեռք բերեցին այդ ժամանականերում և դա դարձան պատճառ, որ Էռնեստ Հեմինգուեյի՝ Սարոյանին ուղղված ուսուցողական տոնով հոդվածի մեջ մասնավորապես ասվեր. «Պետք է գրես ոչ թե քո մասին, այլ քեզ համար»: Պատահական չէր նաև, որ այս դիտարկումը Հեմինգուեյը արել էր գրող-ստեղծագործություն փոխհարաբերություն տեսանկյունից: Թերևս երկու գրողների ընդհանրությունը միայն անձնապես՝ սեփական փորձով ստուգածի ու ապրածի մասին գրելն էր: Սակայն Հեմինգուեյի «Կորուսյալ սերնդի» հերոսին հակադրվում էր Սարոյանի գրական հերոսը<ref name="mediamax.am"/>:
[[Պատկեր:Վիլիամ Սարոյան.jpg|thumb|left]]
 
[[1939]] թ.-ինթվականին «Քո կյանքի ժամանակը» պիեսի համար 32-ամյա Սարոյանը արժանացավ [[Գրականություն|գրականության]] ամենահեղինաավոր [[Պուլիցերյան մրցանակ]]ի, որը կազմում էր 10.000 [[դոլար]] (այդ ժամանակ ահռելի [[գումար]] էր) և որից Սարոյանը հրաժարվում է՝ (այդ ժամանակ Սարոյանը և իր [[ընտանիք]]ը կարիքի մեջ էին) պատճառաբանելով, որ [[պետություն]]ը չպետք է միջամտի գրականության գործերին: Սարոյանի այս արարքն առաջացնում է ոչ միայն իր հակառակորդների, այլև առաջին հերթին իր ընտանիքի անդամների ու բարեկամների դժգոհությունը: Դրան հետևեց Հեմինգուեյի հեգնանքը. «Ի՞նչ կարիք կար 14 տարի անց կրկնելու Սինկլեր Լյուիսի արարքը: Բոլորը չէ, որ [[Պուլիցերյան մրցանակ]]ից հետո [[Նոբելյան մրցանակ]] են ստանում»: Սինկլեր Լյուիսը հրաժարվել էր Պուլիցերյանից և 4 տարի հետո արժանացել Նոբելյան մրցանակի: Հեմինգուեյը Պուլիցերյան մրցանակ ստացավ Սարոյանից 13 տարի հետո միայն, որից մեկ տարի հետո էլ ստացավ Նոբելյան մրցանակ. Նոբելյան մրցանակ Սարոյանն այդպես էլ չստացավ<ref name="mediamax.am"/>:
Սինկլեր Լյուիսը հրաժարվել էր Պուլիցերյանից և 4 տարի հետո արժանացել Նոբելյան մրցանակի: Հեմինգուեյը Պուլիցերյան մրցանակ ստացավ Սարոյանից 13 տարի հետո միայն, որից մեկ տարի հետո էլ ստացավ Նոբելյան մրցանակ. Նոբելյան մրցանակ Սարոյանն այդպես էլ չստացավ:
 
Սարոյանին բոլորովին դուր չէին եկել Հեմինգուեյի խոսքերն իր արարքների վերաբերյալ, և նա էլ իր հերթին հեգնում է Հեմինգուեյի «Մահը կեսօրից հետո» պատմվածքը` ասելով. «Իրականում այն (պատմվածքը) ինձ դուր է գալիս… անգամ եթե նա (Էռնեստ Հեմինգուեյը) հիմար է, նա գոնե ճշտախոս հիմար է, նա ձեզ պատմում է, թե ինչ է իրականում տեղի ունեցել և թույլ չի տալիս, որ դեպքի արագությունն իր նկարագրությունը դարձնի չմտածված, իսկ դա, ինչ խոսք, մեծ նվաճում է»: Իսկ Հեմինգուեյը պատասխանւմ է. «Աստված վկա է, պարո՛ն Սարոյան, եղել են մարդիկ՝ շատ ավելի լավը, քան դուք, եկել են ու գնացել: Եվ հետո ոչ ոք չի հիշել նրանց մասին, արագ մոռացվել են»<ref name="mediamax.am"/>:
[[Պատկեր:Վիլյամ Սարոյան 1.jpg|մինի|293x293px|[[Վիլյամ Սարոյանի հուշարձան (Երևան)|Վիլյամ Սարոյանի արձանը]] [[Երևան]]ում]]
 
[[1943]] թվականը հաջողակ դարձավ միայն Սարոյանի համար: 36 տարեկանում «Մարդկային կատակերգություն» ֆիլմի [[սցենար]]ի համար նա արժանացավ ամերիկյան կինոակադեմիայի «<nowiki/>[[Օսկար|Օսկար»]] մրցանակին: Նույն թվին էկրան էր բարձրացել նաև Հեմինգուեյի «[[Ում մահն է գուժում զանգը (վեպ)|Ում մահն է գուժում զանգը]]» [[վիպակ]]<nowiki/>ի հիման վրա նկարահանված [[Ում մահն է գուժում զանգը (ֆիլմ)|Ում մահն է գուժում զանգը]] ֆիլմը, որտեղ, ի դեպ, խաղում էր [[ազգ]]ությամբ [[Հայեր|հայ]] [[Ակիմ Թամիրով]]ը և այդ [[Կինոնկար|ֆիլմում]] խաղացած դերի համար երկրորդ պլանի լավագույն [[դերասան]] անվանակարգում առաջադրվել էր մրցանակի: Ֆիլմն առաջադրված էր 7 տարբեր անվանակարգերում, որոնցից ոչ մեկում Հեմինգուեյը ներառված չէր: Իսկ արդեն օսկարակիր Սարոյանի առջև խոնարհվեց ողջ [[Հոլիվուդ]]ը: Առհասարակ, «Մարդկային կատակերգություն» ֆիլմն իր [[Հաջողություն|հաջողությամ]]<nowiki/>բ, [[կինոթատրոն]]ներում հաճախելիությամբ և ստացված հասույթով մի քանի անգամ գերազանցեց «Ու՞մ համար է ղողանջում զանգը» ֆիլմին: Ու թեև մասնագիտական հաջողությունների պակաս Հեմինգուեյը չուներ, բայց սա ևս մեկ անգամ ակամա լարում մտցրեց նրանց փոխհարաբերություններում<ref name="mediamax.am"/>:
[[Պատկեր:William Saroyan Theatre 07.jpg|thumb|left|Վիլյամ Սարոյանի անվան թատրոնի ճեմասրահ]]
 
Պատմություններ կան նաև այն մասին, որ իբրև նրանց վեճերը երբեմն հասել են անգամ ծեծի: Ամենահայտնի պատմությունն այն է, որ հետպատերազմյան Փարիզի «George V» ռեստորանում հարբած Հեմինգուեյը, տեսնելով Սարոյանին, բացականչում է. «<nowiki/>Աստված իմ, ի՞նչ է անում այստեղ այս լրբի տղա հայը<nowiki/>»: Այս խոսքերից հետո Սարոյանը հարձակվում է Հեմինգուեյի վրա, ու բազմաթիվ լրագրողների, զինվորականների ներկայությամբ նրանք սկսում են սոսկալի ծեծկռտուք` ջարդուփշուր անելով ողջ ռեստորանը: Նման պահվածք սպասելի էր երկուսից էլ, քանի որ երկուսն էլ [[խառնվածք]]ով շատ տաքարյուն էին, և գուցե այս պատմությունը շատ արժանահավատ թվար, եթե չլիներ մի շատ կարևոր «բայց»: Այդ օրը ռեստորանում ներկա էին եղել տասնյակ լրագրողներ, և անհնար էր, որ Հեմինգուեյի և Սարոյանի մասին շատ անգամ կեղծ պատմություններ գրող, անվերջ սենսացիաներ փնտրող այդ թվականների [[մամուլ]]ը ոչ մի կերպ չանդրադառնար ամերիկյան գրականության երկու մեծերի կռվին: Այդ ժամանակների համար դա իսկապես ցնցող սենսացիա էր: Սակայն հաջորդ օրը ոչ մի թերթում տող անգամ չգրվեց այդ մասին: Տարիներ հետո էլ թե՛ Հեմինգուեյը և թե՛ Սարոյանը հերքել են այդ կռվի մասին պատմությունը:<ref>[https:// name="mediamax.am"/am/news/society/24710/?fbclid=IwAR0NcxTnqUnJ2bkHOu_iLjjzseBoxFkgaI2fGnqJgv4-ks24ig1yI1Dz5dw Սարոյան vs Հեմինգուեյ. հակամարտությունից մինչեւ հիացմունք Մեդիամաքս]</ref>:
 
Կա ծեծկռտուքի ևս մի պատմություն, որը շատերի կարծիքով նույնպես հորինված է: Պատմում են, որ այս անգամ արդեն ԱՄՆ-ում ինչ-որ գրական հավաքի ժամանակ, որը տեղի էր ունենում բոհեմական հայտնի բարերից մեկում, ներս է մտնում մի գեղեցիկ հայ կին, որին տեսնելով՝ Հեմինգուեյը բացականչում է. «Ի˜նչ հիանալի բարեմասնություններ ունի այս հայ փողոցայինը<nowiki/>»: Եվ իբրև դրանից հետո Սարոյանը սկսում է բռունցքներով հարվածել Հեմինգուեյին: Ըստ էության՝ այս պատմությունը ևս քիչ հավանական է․ Հեմինգուեյը չէր կարող ներկա լինել այդ հավաքին, քանի որ այդ ժամանակ կնոջ հետ գտնվում էր Փարիզում: Սակայն [[Հայաստան]]ում տված [[հարցազրույց]]ներից մեկում Սարոյանն ամեն դեպքում խոստովանում է, որ մի անգամ ամերիկյան մի բարում հարվածել է Հեմինգուեյին` տապալելով այդ ամրակազմ և ֆիզիկապես շատ ուժեղ մարդուն գետնին. «Անիկա իմ [[Արժանապատվություն|ազգային արժանապատվությունս]] վիրավորեց,- այսպես է պատճառաբանել իր հարվածը Սարոյանը և հետո հավելել, - բայց նա հարբած էր»<ref name="mediamax.am"/>:
[[Պատկեր:Saroyan USSR.jpg|thumb|ԽՍՀՄ փոստային նամականիշ՝ Վիլյամ Սարոյանի դիմանկարով]]