«Մասնակցի քննարկում:Armenmir»–ի խմբագրումների տարբերություն

==[[Ռեջեփ Թայիփ Էրդողան]] ==
Հարգելի {{Նշել|Armenmir}} դուք հետ էիք շրջել իմ կատարած խմբագրումը։ Կարո՞ղ եք ասել կոնկրետ, որ հատվածն էր սխալ կամ ոչ հայեցի թարգմանված։ --[[Մասնակից:Սմբատ Հարությունյան|Սմբատ Հարությունյան]] ([[Մասնակցի քննարկում:Սմբատ Հարությունյան|քննարկում]]) 07:31, 31 Օգոստոսի 2020 (UTC)
::Հարգելի' [[Մասնակից:Սմբատ Հարությունյան|Սմբատ Հարությունյան]], ինչպես ամփոփման մեջ նշել եմ հոդվածում կան թարգմանական, տառադարձման և շարահյուսական սխալներ։ Ավելացնում եմ նաև կետադրական սխալները, որոնք շատ-շատ են։ Բերեմ մի քանի օրինակներ։ Տառադարձման հետ կապված։ Գրել եք Կասիմփաշա։ Թուրքերենում ''Կ'' հնչյուն չկա, կա ''ք''։ Բացի այդ, ''ı'' տառը թուրքերեն ոչ մի կերպ ''ի'' չի, այլ՝ ''ը''։ Հետևաբար կստացվի ''Քասըմփաշա''։ Ինչ վերաբերում է թարգմանական սխալներին մի երկու օրինակ բերեմ։ Անգլերենում գրված է ''Coming from an Islamist political background and as a self-described conservative democrat, he has promoted socially conservative and populist policies during his administration.'', Դուք թարգմանել եք ''Լինելով իսլամիստական քաղաքական հայացքների տեր և իրեն հռչակելով պահպանողական դեմոկրատ՝ նա իր կառավարման տարիներին առաջ է քաշել սոցիալապես պահպանողական և պոպուլիստական քաղաքականություն''։ Promote-ը այս պարագայում կամ պետք է լինի իր կառավարման տարիներին խրախուսել է այդպիսի քաղաքականությունը կամ հենց ինքը վարել է։ Այս կոնտեքստում այդ թարգմանությունն է սազում։ Մեկ այլ օրինակ։ Անգլերենում գրված է ''Following a souring in relations with Gülen, Erdoğan proceeded to purge his supporters from judicial, bureaucratic and military positions.'', Դուք թարգմանել եք ''Գյուլենի հետ հարաբերությունների վատթարացումից հետո, Էրդողանը սկսեց քաղաքական հետապնդման ենթարկել նրա դատական, բյուրոկրատական և ռազմական պաշտոնների կողմնակիցներին:'' Վերջին հատվածը կամ ճիշտ ձևակերպված չէ։ Պետք է լինի ''Գյուլենի հետ վատթարացումից հետո՝ Էրդողանը սկսեց քաղաքական հետապնդման ենթարկել Գյուլենի՝ դատական, բյուրոկրատական և ռազմական պաշտոններ զբաղեցնող կողմնակիցներին''։ Սխալ եք թարգմանել նաև Բարեկեցության կուսակցության անվանումը։ Չկա սոցիալական լրատվամիջոց հասկացություն, կա սոցիալական մեդիա կամ ուղղակի լրատվամիջոց։ ''Դրանից հետո նա պայքարում էր, բայց նաև մեղադրվում էր 2018-ի թուրքական արժույթի և պարտքային ճգնաժամին նպաստելու մեջ, ինչը նրա ժողովրդականությանը զգալի անկում է հասցրել[20][21], և ինչպես կարծում են մեծապես նպաստել է 2019-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներին, որտեղ իշխող կուսակցությունը վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ կորցրեց վերահսկողությունը Անկարայի և Ստամբուլի նկատմամբ'', նախադասության սկիզբը չեմ կարողանում կապել շարունակության հետ. ում կամ ինչի դեմ էր պայքարում։ ''Որոշումը ոչ միատեսակ ընդունվեց'' պետք է լինի ''Որոշումը ոչ միանշանակ ընդունվեց''։ Սմբատ ջան, Ձեր թարգմանության մեջ կետադրական սխալները շատ են։ Բացի այդ, Հայերեն Վիքիպեդիայում կետադրական նշաններից հետո դրվում է բացատ։--[[Մասնակից:Armenmir|Armen]] ([[Մասնակցի քննարկում:Armenmir|քննարկում]]) 17:18, 2 Սեպտեմբերի 2020 (UTC)
 
== ''This Month in GLAM'': July 2020 ==
58 212

edits