«Վիլյամ Սարոյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 53.
[[Պատկեր:William Saroyan Theatre 07.jpg|thumb|left|Վիլյամ Սարոյանի անվան թատրոնի ճեմասրահ]]
 
Պատմություններ կան նաև այն մասին, որ իբրև նրանց վեճերը երբեմն հասել են անգամ ծեծի: Ամենահայտնի պատմությունն այն է, որ հետպատերազմյան Փարիզի «George V» ռեստորանում հարբած Հեմինգուեյը, տեսնելով Սարոյանին, բացականչում է. «<nowiki/>Աստված իմ, ի՞նչ է անում այստեղ այս լրբի տղա հայը<nowiki/>»: Այս խոսքերից հետո Սարոյանը հարձակվում է Հեմինգուեյի վրա, ու բազմաթիվ լրագրողների, զինվորականների ներկայությամբ նրանք սկսում են սոսկալի ծեծկռտուք` ջարդուփշուր անելով ողջ ռեստորանը: Նման պահվածք սպասելի էր երկուսից էլ, քանի որ երկուսն էլ [[խառնվածք]]ով շատ տաքարյուն էին, և գուցե այս պատմությունը շատ արժանահավատ թվար, եթե չլիներ մի շատ կարևոր «բայց»: Այդ օրը ռեստորանում ներկա էին եղել տասնյակ լրագրողներ, և անհնար էր, որ Հեմինգուեյի և Սարոյանի մասին շատ անգամ կեղծ պատմություններ գրող, անվերջ սենսացիաներ փնտրող այդ թվականների [[մամուլ]]ը ոչ մի կերպ չանդրադառնար ամերիկյան գրականության երկու մեծերի կռվին: Այդ ժամանակների համար դա իսկապես ցնցող սենսացիա էր: Սակայն հաջորդ օրը ոչ մի թերթում տող անգամ չգրվեց այդ մասին: Տարիներ հետո էլ թե՛ Հեմինգուեյը և թե՛ Սարոյանը հերքել են այդ կռվի մասին պատմությունը:<ref>https://mediamax.am/am/news/society/24710/?fbclid=IwAR0NcxTnqUnJ2bkHOu_iLjjzseBoxFkgaI2fGnqJgv4-ks24ig1yI1Dz5dw</ref>
 
Կա ծեծկռտուքի ևս մի պատմություն, որը շատերի կարծիքով նույնպես հորինված է: Պատմում են, որ այս անգամ արդեն ԱՄՆ-ում ինչ-որ գրական հավաքի ժամանակ, որը տեղի էր ունենում բոհեմական հայտնի բարերից մեկում, ներս է մտնում մի գեղեցիկ հայ կին, որին տեսնելով՝ Հեմինգուեյը բացականչում է. «Ի˜նչ հիանալի բարեմասնություններ ունի այս հայ փողոցայինը<nowiki/>»: Եվ իբրև դրանից հետո Սարոյանը սկսում է բռունցքներով հարվածել Հեմինգուեյին: Ըստ էության՝ այս պատմությունը ևս քիչ հավանական է․ Հեմինգուեյը չէր կարող ներկա լինել այդ հավաքին, քանի որ այդ ժամանակ կնոջ հետ գտնվում էր Փարիզում: Սակայն [[Հայաստան]]ում տված [[հարցազրույց]]ներից մեկում Սարոյանն ամեն դեպքում խոստովանում է, որ մի անգամ ամերիկյան մի բարում հարվածել է Հեմինգուեյին` տապալելով այդ ամրակազմ և ֆիզիկապես շատ ուժեղ մարդուն գետնին. «Անիկա իմ [[Արժանապատվություն|ազգային արժանապատվությունս]] վիրավորեց,- այսպես է պատճառաբանել իր հարվածը Սարոյանը և հետո հավելել, - բայց նա հարբած էր»: