«Հանս Ցիմեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. {{Տեղեկաքարտ Անձ | ԱԱՀ = Հանս Ցիմեր | բնագիր ԱԱՀ = Hans Florian Zimmer | պատկեր = Hans Zi...
(Տարբերություն չկա)

19:06, 1 Հունիսի 2012-ի տարբերակ

Հանս Ֆլորիան Ցիմերը (գերմ.՝ Hans Florian Zimmer) գերմանացի կոմպոզիտոր է, որը գրել է բազմաթիվ երաժշտություններ ֆիլմերի և համակարգչային խաղերի համար: «Օսկար» մրցանակի դափնեկիր է, «Ոսկե Գլոբուս» մրցանակի երկակի դափնեկիր և «Գրեմի» մրցանակի եռակի դափնեկիր:

Հանս Ցիմեր
Hans Florian Zimmer
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 12, 1957 (66 տարեկան)
ԾննդավայրՖրանկֆուրտ, Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա և  ԱՄՆ[1]
Ազգությունգերմանացի
Մայրենի լեզուգերմաներեն
ԿրթությունՀարթվուդ Հաուս
Մասնագիտությունկոմպոզիտոր, կիթառահար, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
ԱմուսինVicki Carolin?[2] և Suzanne Zimmer?[2]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունHelden?
ԵրեխաներJake Zimmer?, Zoë Zimmer? և Annabel Zimmer?
Կայքhanszimmer.com
 Hans Zimmer Վիքիպահեստում

Կենսագրություն

Ցիմերը ծնվել է Ֆրանկֆուրտում, բայց պատանի հասակում տեղափոխվել է ապրելու Մեծ Բրիտանիա, որտեղ ավարտել է մասնավոր «Hurtwood House» դպրոցը: Բացատրելով Բրիտանիա տեղափոխվելու պատճառները՝ Ցիմերը ասել է. «Իմ հայրը մահացել է, երբ ես շատ փոքր էի, և ես կամաց-կամաց գնում էի դեպի երաժշտությունը, որը ժամանակի ընթացքում դարձավ իմ լավագույն ընկերը»: Երաժշտական կարիերան սկսել է «Ultravox» և «The Buggles» խմբերում, որտեղ նվագում էր ստեղնաշարային գործիքների վրա: 1980-ականներին նա աշխատում էր կոմպոզիտոր Ստենլի Մայերսի հետ: Ցիմերի առաջին խոշորագույն նվաճումը համարվում է «Անձրևի մարդը» ֆիլմի երաժշտական թեման, որի համար առաջադրվում է «Օսկար» մրցանակի՝ լավագույն երաժշտության համար: Նման հաջողությունից հետո Ցիմերը սկսում է աշխատել մեծ բյուջե ունեցող ֆիլմերում, որոնցից են՝ «Գլադիատորը», «Եգիպտոսի արքայազնը», «Առյուծ արքան», որի համար արժանանում է «Օսկար» մրցանակի, «Բարակ կարմիր գիծը», «Սկիզբ»: Իր ստուդիայում՝ «Remote Control Productions», (ավելի վաղ հայտնի «Media Ventures» անունով), աշխատում են Սթիվ Յաբլոնսկին, Ջեյմս Դուլին և Ջեֆ Զանելին: Ստուդիայի առավել հայտնի կոմպոզիտորներից են Հարի Գրեգսոն-ՈՒիլյամսը, Մարք Մանչինին և Կլաուս Բադելթը: 2010 թվականի դեկտեմբերի 8-ին Հանս Ցիմերը արժանանում է աստղի՝ «Հոլիվուդյան փառքի ծառուղum»: The Daily Telegraph թերթի կազմած «100 ժամանակակից տաղանդները» ցուցակում Ցիմերը զբաղեցնում է 72-րդ տեղը: 2011 թվականին Քյոլն քաղաքում Ցիմերը արժանանում է «Լավագույն սաունդթրեք» մրցանակի «Սկիզբ» ֆիլմի համար: Ներկա պահին Ցիմերը ապրում է Լոս Անջելեսում իր կնոջ Սյուզանի և չորս երեխաների հետ միասին:



Ֆիլմոգրաֆիա

  • 2012 - Մռայլ ասպետը: Առասպելի վերածնունդը \ The Dark Knight Rises
  • 2012 - Մադագասկար 3 \ Madagascar 3: Europe's Most Wanted
  • 2011 - Շերլոկ Հոլմս: Ստվերների խաղը \ Sherlock Holmes: A Game of Shadows
  • 2011 - Թռչունների խանդը \ Jealous of the Birds
  • 2011 - Հետաքրքրություն (սերիալ) \ Curiosity
  • 2011 - Քունգ Ֆու պանդա 2 \ Kung Fu Panda 2
  • 2011 - Կարիբյան ծովի ծովահենները: Օտար ափերին \ Pirates of the Caribbean: On Stranger Tides
  • 2011 - Ռանգո \ Rango
  • 2010 - Մեգաուղեղ \ Megamind
  • 2010 - Սկիզբ \ Inception
  • 2009 - Շերլոկ Հոլմս \ Sherlock Holmes
  • 2009 - Սովորական դժվարություններ \ It's Complicated
  • 2009 - Angels & Demons
  • 2008 - Մադագասկար 2 \ Madagascar: Escape 2 Africa
  • 2008 - Ֆրոսթ/Նիքսոն \ Frost/Nixon
  • 2008 - Մռայլ ասպետը \ The Dark Knight
  • 2008 - Քունգ Ֆու պանդա \ Kung Fu Panda
  • 2007 - Կարիբյան ծովի ծովահենները: Աշխարհի ծայրին \ Pirates of the Caribbean: At World's End
  • 2006 - Արձակուրդներ \ The Holiday
  • 2006 - Կարիբյան ծովի ծովահենները: Մեռյալի սնդուկը \ Pirates of the Caribbean: Dead Man's Chest
  • 2006 - The Da Vinci Code
  • 2005 - Բեթմեն: Սկիզբ \ Batman Begins
  • 2005 - Մադագասկար \ Madagascar
  • 2004 - Իսպանական անգլերեն \ Spanglish
  • 2004 - Արթուր թագավորը \ King Arthur
  • 2003 - Վերջին սամուրայը \ The Last Samurai
  • 2001 - Սև արծվի ընկնելը \ Black Hawk Down
  • 2001 - Հանիբալ \ Hannibal
  • 2000 - Mission: Impossible II
  • 2000 - Գլադիատոր \ Gladiator
  • 1998 - Բարակ կարմիր գիծ \ The Thin Red Line
  • 1998 - Եգիպտոսի արքայազնը \ The Prince of Egypt
  • 1996 - Ժայռը \ The Rock
  • 1995 - Կարմիր մակնթացություն \ Crimson Tide
  • 1994 - Առյուծ արքան \ The Lion King
  • 1991 - Թելման և Լուիզը \ Thelma & Louise
  • 1989 - Միսս Դեյզիի վարորդը \ Driving Miss Daisy
  • 1988 - Անձրևի մարդը \ Rain Man
  • 1987 - Քամի \ The Wind
  • 1984 - Հաջողությունը ամենալավ վրեժն է \ Success Is the Best Revenge


Մրցանակներ և առաջադրումներ

  • «Օսկար»
    • 2011 - առաջադրում - «Սկիզբ» ֆիլմի համար
    • 2010 - առաջադրում - «Շերլոկ Հոլմս» ֆիլմի համար
    • 2001 - առաջադրում - «Գլադիատոր» ֆիլմի համար
    • 1999 - առաջադրում - «Բարակ կարմիր գիծ» և «Եգիպտոսի արքայազնը» ֆիլմերի համար
    • 1998 - առաջադրում - «As Good as It Gets» ֆիլմի համար
    • 1997 - առաջադրում - «The Preacher's Wife» ֆիլմի համար
    • 1995 - մրցանակ - «Առյուծ արքան» ֆիլմի համար
    • 1989 - առաջադրում - «Անձրևի մարդը» ֆիլմի համար
  • «Գրեմի» (5 առաջադրում և 2 մրցանակ)
    • 2011 - «Սկիզբ» և «Շերլոկ Հոլմս»
    • 2009 - մրցանակ - «Մութ ասպետը» Ջեյմս Նյութան Հովարդի հետ համատեղ
    • 2007 - «Դա Վիինչիի գախտնագիրը» և «Կարիբյան ծովի ծովահենները: Մեռյալի սնդուկը»
    • 2001 - «Գլադիատոր»
    • 1996 - մրցանակ - «Կարմիր մակնթացություն»
    • 1995 - «Առյուծ արքան»
    • 1991 - «Միսս Դեյզիի վարորդը»


Հղումներ

  1. https://www.lexpress.fr/culture/hans-zimmer-compositeur-star-de-bandes-son-a-hollywood-en-concert-en-europe_1751303.html
  2. 2,0 2,1 https://people.com/music/composer-hans-zimmer-files-divorce/
  3. AT 23.10.2018 B1 // Bundesanzeiger (գերմ.) / Hrsg.: BundespräsidialamtDeutschland: Bundesanzeiger Verlag, 2018. — ISSN 0344-7634
  4. https://www.ccma.cat/324/pau-dones-medalla-dor-al-merit-en-belles-arts-a-titol-postum/noticia/3068899/
  5. https://walkoffame.com/hans-zimmer/
  6. https://www.goldenglobes.com/winners-nominees