«Կոմիտասի հուշարձան (Փարիզ)»–ի խմբագրումների տարբերություն

No edit summary
== Պատմություն ==
[[1978]] թվականի [[հունվարի 27]]-ին Փարիզի հայ համայնքը՝ [[Էջմիածնի կաթողիկոսություն|Էջմիածնի կաթողիկոսարան]]ի Եվրոպայի պատվիրակ Սերովբե արքեպիսկոպոս Մանուկյանի գլխավորությամբ դիմել էր Փարիզի քաղաքապետ [[Ժակ Շիրակ]]ին` հայ երգահան [[Կոմիտաս]]ին և Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան ստեղծելու թույլտվության խնդրանքով։ Հուշարձանի կառուցման աշխատանքները երկար տարիներ ձգձգվել են` չնայած որ 1978 թվականի [[սեպտեմբերի 15]]-ին արդեն կար նամակի դրական արձագանքը։ [[1997]] թվականի [[հունվարի 17]]-ին, երբ Ամենայն հայոց կաթողիկոս [[Գարեգին Ա. Սարգիսյան|Գարեգին Ա-ը]] գտնվում էր Փարիզում, հուշարձանի կառուցման երկրորդ նամակն է կազմվում։<br />Հուշարձանի տեղադրման աշխատանքներն սկսվեցին [[2001]] թվականին, երբ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչեց [[Հայոց ցեղասպանություն|1915 թվականի Հայոց ցեղասպանություն]]ը։ Հուշարձանի պաշտոնական բացումը կատարվել է [[2003]] թվականին։ Բացման արարողությանը ներկա են եղել [[ՀՀ նախագահ]] [[Ռոբերտ Քոչարյան]]ը, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան [[Էդվարդ Նալբանդյան]]ը, բազմաթիվ ֆրանսահայեր ու ֆրանսիացիներ<ref>[http://www.acam-france.org/contacts/contact_lieu.php?cle=32 Հայոց ցեղասպանության հուշարձանը և Կոմիտաս վարդապետի արձանը]</ref><ref>[http://www.bravo.am/news/%D4%B1%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B0-%D5%B0%D5%AB%D5%B7%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BE%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80/# Անմահ հիշատակի կենդանի վկաներ]</ref><ref>[http://imyerevan.com/hy/navigator/view/403 Կոմիտասի հուշարձան]</ref>:
2020 թվականի օգոստոսի 30-ին հուշարձանի վրա վանդալիստների կողմից ավելացվել է «սա սուտ է» (c'est faux) արտահայտությունը, որն անմիջապես հեռացվել է Փարիզի քաղաքապետարանի կողմից:<ref>[http://www.armenews.com/spip.php?page=article&id_article=67829|Tag négationniste sur la statue de Komitas]</ref>:
 
== Հեղինակ ==
238 521

edits