«Գլաձորի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Գլաձորի համալսարան (արեւմտահայերէն)}}
Մանուշակ Նոր Կյանքցի
Տող 29.
| կայք = [http://hushardzan.am/am/693/ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան]
}}
'''Գլաձորի համալսարան''', 13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ, իր ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն։ Ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»։ Միջնադարյան Հայաստանի հոգևոր, գիտական և հասարակական կյանքում ունեցել է մեծ դեր ու նշանակություն։ Այստեղ են բարձրագույն կրթություն ստացել, գործել և ստեղծագործել այդ ժամանակի անվանի հայ մտավորականներ [[Ներսես Մշեցի]]ն, [[Եսայի Նչեցի]]ն, Հովհաննես Օրբելը, [[Մխիթար Սասնեցի]]ն, Մանուշակ Նոր Կյանքցին, Ստեփանոս Տարսայիճը, [[Հովհան Որոտնեցի|Հովհաննես Որոտնեցին]], [[Խաչատուր Կեչառեցի]]ն, [[Թորոս Տարոնացի]]ն, [[Ավագ]]ը, [[Մոմիկ]]ը և այլք։
 
Այս նշանավոր հայ միջնադարյան ուսումնագիտական կենտրոնի պատմության և նշանակության բազմաթիվ հարցերի ուսումնասիրմամբ և վերհանմամբ զբաղվել են անվանի գիտնականներ [[Ղևոնդ Ալիշան]]ը, Գ. Հովսեփյանը, Լ. Խաչիկյանը, Ա. Մովսիսյանը, Ա. Ավետիսյանը, Լ. Խաչերյանը, Փ. Անթաբյանը, Էմ. Պիվազյանը, Ս. Բարխուդարյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Մաթևոսյանը, Ի. Ղարիբյանը։ 1970-1971 թվականներին [[Երևանի պետական համալսարան]]ի հնագիտության, աղբյուրագիտության և ազգագրության ամբիոնի նախաձեռնությամբ և Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ պեղումներ կատարվեցին [[Վայոց ձոր]]ի Սբ. Ստեփանոս վանքի մոտակայքում, որի ընթացքում բացվեցին Գլաձորյան համալսարանի հետքերը։