«Կտուց անապատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 20.
== Պատմական տեղեկություններ ==
Հայ պատմագիրների մէջ մինչև ԺԴ. դարը Կտուց [[անապատ]]ի մասին ոչ մի հիշատակություն չկա։ Այս անապատի [[1700]] թվականին գրված մի կոնդակի մէջ ասված է, թէ սուրբ [[Գրիգոր Լուսավորիչ]]ը [[Հռոմ]]ից վերադառնալիս իր հետ բերեց Կենաց փայտի մաս և յոթ սրբերի [[նշխար]]ներ, երբ հասավ այստեղ [[Կտուց կղզի|(Կտուց կղզին]] ) մի ձայն լսեց, որ ասում էր. «Մեզ այստեղ ամփոփիր »։ Սուրբը այս լսելով նշխարները ամփոփեց յոթ տեղ և նրանց վրայ յոթ [[եկեղեցի]] կանգնեց, նուն սրբերի անուններով և իր աշակերտներից մինին առաջնորդ կարգեց։ Այնուհետև հավաքվեցին մինչեւ 500 կրոնավոր միաբան։ Մի օր միաբաններից երեքը հիվանդացան և մեռան։ Սպասավորները եկան տեսան, որ «Կտուց (խումբը ) հրեշտակ իջեալ էին », և անմիջապէս տեղեկացրին միաբաններին, որոնք եկան և «միմյանց ասացին. Կուտուց հրեշտակք է իջել,այս տեղը նրանց անունով կոչվեց Կուտուցու անապատ»։ Կտուց անապատի մասին գտած ամենահին հիշատակությունը վերաբերում է 1462 թվականին, երբ վանքը վերանորոգել են։ Այս վերանորոգությունից 13 տարի հետո նոյն վանքի Խաչատուր [[աբեղա]]ն այդ մասին մի [[ավետարան]]ում գրել է, որ այժմ գտնվում է [[Լիմ անապատ]]ում։ Այնուհետև ամբողջ մի և կես դարի ընթացքում Կտուց անապատի մասին ոչ մի տեղեկություն չկա և ըստ երեւութի ավերված պիտի լինի, որովհետև [[Առաքել Դավրիժեցի]]ն պատմել է, թէ [[1627]] թվականին վախճանվեց [[Մոկաց աշխարհ|Մոկացի]] Ներսես վարդապետը , որին հաջորդեց նրա ընկեր Ստեփաննոս վարդապետը։ [[1873]] թվականի դրութեամբ անապատի միաբանությունը բաղկացած էր 33 հոգուց՝ 12 [[վարդապետ]], 4 [[ սարկավագ|ավագ սարկավագ]], 2 ուրարակիր, 5 [[դպիր]], 11 մահտեսի: [[1909]] թվականին Կտուցն այցելած Ա-Դօն (Յովհաննէս Տէր-Մարտիրոսեան) նշում է, որ վանքն ուներ միայն երեք վարդապետներից բաղկացած միաբանություն։ [[Վանահայր]]ության պաշտոնի տեղապահ Ստեփանոս [[վարդապետ]] Աղազատեանն ապրում էր «դրսի տանը» և իր ձեռքում էր պահում վանքի տնտեսության ընդհանուր հսկողութիւնը։ Վանքի «ավանդապահն» էր ծերունի Եղիա վարդապետը, ով կղզուց բոլորովին դուրս չէր գալիս։ Դրսի գործերը վարելու պարտականությունը դրված էր [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր վարդապետ]]ի վրա ով շարունակ շրջում էր վանքապատկան [[Կալվածք|կալվածքներ]]ով, հետևում [[վար]] ու [[ցանք]]ին, ինչպէս նաև պտուղ էր հավաքում։ Ա-Դօն հաղորդում է, որ միաբանությն վարդապետները ապրում էին իրար հետ սիրով, իսկ վանքի տնտեսության մեջ նկատելի էր հոգատարությունը: Առանձին հոգատարությամբ էր պահվում Կտուցի փոքրիկ [[մատենադարան]]ը, ուր խնամքով պահպանւում էին հին ձեռագիր [[Ավետարան]]ներ և այլ կրոնական գրքեր<ref>Ա-Դօ, Վանի, Բիթլիսի եւ Էրզրումի վիլայէթները, էջ 29։ Մեծ եղեռնի ընթացքում (1915-16 թթ.) Կտուց անապատից Էջմիածին տեղափոխուեցին և ներկայումս Մատենադարանում են պահւում 202 ձեռագիր մատեան (Լ. Թումանեան, «Լիմ եւ Կտուց մենաստանները Մեծ Եղեռնի օրերին», Էջմիածին, Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, 2013, Դ (ԿԹ), էջ 106):</ref>։
[[1910]]-ական թվականների սկզբների դրութեամբ Կտուց անապատին էին պատկանում ընդարձակ [[Վարելահող|վարելահողեր]], [[անտառ]]ներ, [[այգի]]ներ, մէկ ջրաղաց, ձիթհանք, խանութներ [[Վան]]ում, [[Ադրիանապոլիս|Ադրիանապոլսում]] (Էտիրնէ), [[Թիֆլիս]]ում, [[Պոլիս|Պոլսում]], 300 գլուխ [[ոչխար]] և 100 գլուխ տավար։ Տնտեսությունից ընդհանուր եկամուտը հասնում էր 300 օսմանեան լիրայի, որը ծախսվում էր գլխավորապէս միաբանությնը և գիշերօթիկ դպրոցը պահելու վրա։ 1911 թվականին Կտուց անապատի վանահոր տեղապահ է նշանակվում Եղիազար Ծայրագույն Վարդապետ Պետրոսեանը, ով վարում է այդ պաշտոնը մինչև [[Մեծ եղեռն]]ը և զոհվել է 1915 թվականին: Մեծ եղեռնի նախորեակին Կտուց անապատի միաբանության այլ անդամներն էին՝ Պողոս վարդապետ Յակոբյանը (սպանվել է 1915 թվականին), Պետրոս վարդապետ Ղազարյանը (սպանվել է [[1915]] թվականին), Ստեփանոս Վարդապետ Տէր-Յովհանեէսեան (սպանվել է 1915 թվականին), Սահակ Վարդապետ Ատոմյան, Պետրոս Վարդապետ Շահինյան, Ստեփան Ծայրագույն Վարդապետ Աղազատյան, Ներսէս Սարկավագ (սպանվել է 1915 թթվականին)<ref>Թէոդիկ, Գողգոթա հայ հոգեւորականութեան եւ իր հօտին աղէտալի 1915 տարիին, Նիւ Եորք, էջ 52:</ref>։
 
Մեծ եղեռնի նախորեակին Կտուց անապատի հոգևոր տեսչութեանն էին ենթարկվում Թիմարի հետևեալ 8 գյղերը՝ Ալիվր, Խավենց, Դռլաշեն, Աննավանք , Ամենաշատ, Մարմետ, Եկմալ, Ջիրաշեն։