«Լևոն Հակոբյան (քիքբոքսեր)»–ի խմբագրումների տարբերություն

հայ քիքբոքսեր
Content deleted Content added
Նոր էջ «'''Լևոն Հակոբի Հակոբյան:'''(անգլ.՝ Levon Akobpian, հուլիսի 24, 1987, Էջմիածին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)։ Հայազգի քիքբ...»:
(Տարբերություն չկա)

12:06, 31 Օգոստոսի 2020-ի տարբերակ

Լևոն Հակոբի Հակոբյան:(անգլ.՝ Levon Akobpian, հուլիսի 24, 1987, Էջմիածին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)։ Հայազգի քիքբոքսեր։ Հանդես է գալիս Բելգիայի դրոշի ներքո։

Կենսագրություն

Ծնվել է 1987թ-ի հւլիսի 24-ին, ծննդավայրը` Արմավիրի մարզ,քաղաք էջմիածին: 1994 -2000 թվականներին հաճախել է Էջմիածնի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2-րդ միջնակարգ դպրոցը, ապա 2000թ-ին բնակություն է հաստատել Բելգիայում` Մեխելեն քաղաքում`ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը: Լևոն Հակոբյանը փոքր տարիքից սիրել է զբաղվել սպորտով և հաճախել է տարբեր սպորտային խմբակների`ըմբշամարտ, տեկվանդո,ֆուտբոլ,քիքբոքսինգ: 2000 թվականից Բելգիայում սկսել է զբաղվել kick-thai բոքսինգով: Նույն թվականին դարձել է BKBM20 ֆեդերացիայի անդամ (IFMA Belgium National Trials Virtual Championship) ներկայացնելով` HTK ակումբը: Մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի`գրանցելով մի շարք հաղթանակներ: 2006թ-ի հոկտեմբերի 15-ին ունեցել է կարևորագուն հաղթանակ`դառնալով VLAAMS չեմպիոն (-70կգ քաշային կարգում): Այս մրցարշարի ընթացքում Լևոն Հակոբյանը նվաճել է VLAAMS չեմպիոնական գոտին: 2008թ-ի հուլիսի 7-ին մասնակցել է Բելգիայում կայացած մրցաշարին, դարձել է Բելգիայի չեմպիոն K-1 Rules -72կգ քաշային կարգում: Նուն թվականի հուլիսի 13-ին մասնակցել է Հոլանդիայում` Ռոտերդամ քաղաքում կայացած Risqueակումբի կողմից կազմակերպված մրցաշարին, հասել է մինչև եզրափակիչ և նվաճել է միջազգային WKN գոտին (-76կգ քաշային կարգում): 2009թ-ի մայիսի 15-ին Լևոն Հակոբյանը մենամարտել է super fight կոչվող մրցաշարին (-76կգ քաշային կարգում) և նրա հակառակորդն էր աշխարհի քառակի չեմպիոն , ազգությամբ թուրք մարզիկ Գոկհան Արսլանը, մենամարտը շատ կարճ է տևել, քանի որ Լևոն Հակոբյանը առաջին իսկ ռաունդում տեխնիկական նոկաուդի միջոցով ավարտել է մենամարտը: 2010- 2018 թվականներին Լևոն Հակոբյանը սկսել է իր մարզչական կարիեռան ղեկավարելով The Warriors ակումբը և կազմակերպել է մի շարք մրցաշարեր: 2019թ-ին Լևոն Հակոբյանը առաջարկ է ստացել մասնակցել Հայաստանում կայանալիք Mix Fight 44 մրացաշարին, որտեղ նրա հակառակորդն էր վրաց մարզիկ Ավթանդիլ Խաչապուրիձեն, Լևոն Հակոբյանը բացարձակ հաղթանակով ավարտում է մարտը: 2020թ-ին Լևոն Հակոբյանը առաջարկ է ստացելMulti fight ակումբից և ակումբի հետ կնքել է պայմանագիր` դառնալով Multi fight ակումբի մարզիկ:

Լևոն Հակոբյանը այժմ ունի 46 մենամարտ, 38 հաղթանակ, 5 ոչ ոքի, 17 նոկաուդ: Լևոն Հակոբյանը ամուսնացած է և ունի երկու երեխա:

Արտաքին հղումներ

http://message.axkickboxing.com/index.phtml?action=dispthread&topic=23223&topicgroup=axmain&junk=8004&fbclid=IwAR2XMb8D7eu4KR71lasH3t3QmyZ94AmWHjn9Q4qR1kqxi3JPZh42y3OsV5k https://www.ts-parfum.ru/video/5CYDkCHlRSE?fbclid=IwAR1hNmCAMRjiSbOcY1gb6CC_tAzt88weRd0N7ErblXUHPYuQwe2lLu38EQw https://kickboxingz.com/mix-fight-44-results-armenia?fbclid=IwAR0z69G0oWSyPGhqeqAqA0-rwT8rAa0P_B1dwwIyMi5AHFKUh1UJ_GZ3TyE