«Դեղաբանություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ →top: ջնջվեց: {{Արեւմտահայերէն|Դեղաբանութիւն}} |
|||
Տող 2.
'''Դեղաբանություն''', գիտություն ուսումնասիրում է մարդու և կենդանիների օրգանիզմների վրա [[դեղանյութեր]]ի և կենսաբանորեն ակտիվ այլ նյութերի ազդեցությունը։ Այդ նպատակով օգտվում են հետազոտման տարբեր մեթոդներից (ֆիզիոլոգիական, կենսաքիմիական, հյուսվածաբանական, և այլն)։ Մարդու օրգանիզմի վրա դեղանյութերի ազդեցության վերաբերյալ տեղեկությունները, որոնք ստացվում են բուժիչ նպատակով դրանց օգտագործման արդյունքում, կազմում են դեղաբանության հատուկ բաժին՝ [[կլինիկական դեղաբանություն]]։ Դեղաբանությունը սերտորեն կապված է դեղանյութերի մասին տարբեր, առաջին հերթին՝ դեղագործական, պրոֆիլի գիտությունների (օրինակ՝ [[դեղագործական քիմիա]]յի) և [[Դեղագիտություն|դեղագիտության]] (գիտություն բուսական և կենդանական, ծագման դեղանյութային հումքի մասին), ինչպես նաև [[թունաբանություն|թունաբանության]] հետ։
== Զարգացման պատմություն ==
[[Պատկեր:42-aspetti di vita quotidiana, medicine, Taccuino Sanitatis
Ամենահին աղբյուրը, որը պարունակում է դեղանյութերի մասին տեղեկություններ Սուշրուտա Սամհիտան է, որը հնդկական այուվերդյան տրակտատ է։ Այն թվագրվում է մ. թ. ա. 6-րդ դարին։
|