«Հաղորդություն»–ի խմբագրումների տարբերություն

Պիտակ: Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
 
«Հաղորդութեան խորհուրդը մարդկանց Աստծու հետ միաւորող կապն է, որովհետեւ այս խորհրդով Հայր Աստուած սրբագործուած հացը եւ գինին փոխում է Ս. Հոգիով Միածնի Ս. Մարմնին եւ Արեան, որպէսզի մենք, ճաշակելով այն, միաւորուենք Աստծու հետ»<ref>Ս.Ս. Մայիլեան, Ոսկեփորիկ, մասն Բ, 1993, էջ 86</ref>։
Հայ Եկեղեցու երախտավոր Արշակ Տեր-Միքելյանը, խոսելով Հաղորդության խորհրդի մասին գրում է, որ խորհրդի հաստատմամբ Քրիստոս պարզապես հասկացրեց իր հավատացյալներն, որ «միմիայն ճաշակելով յուր անմեղ և անապական մարմինն և արյունը, կարող կլինին հաղորդակից լինել յուր հետ ու միանալ, այնպես որ այդ հաղորդակցությամբ ու միությամբ նոքա կմեռնեն մեղաց համար և նորա մարմնի և արյան անմեղությունն ու անապականությունն ընդունելով՝ կմտնեն հավիտենական կյանքի երջանկության և առաքինության ճանապարհը։ Քրիստոսի մարմնի անմեղությունը կսրբե հավատացյալի մարմնի մեղանչականությունը։ Իսկ արյան անապականությունը,
թողություն ու քավություն պարգևելով, կարժանացնե նորան աստվածատուր անապական կյանքին։ Հետևաբար ս. հաղորդությամբ է քրիստոնեական ճշմարիտ փրկության իրականացումն յուրաքանչյուր անհատի մեջ, առանց որի քրիստոնյան Քրիստոսի հետ լինել չի կարող և փրկված չի լինիլ»<ref>[https://www.gratun.org/source.php?sid=2449 Արշակ Տեր-Միքելյան, Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը], Ս. Էջմիածին, 2007, էջ 441</ref>։
 
=== Հաղորդության նյութը ===