«Ռոբերտ Քոչարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 134.
=== Պահպանության պետական կոմիտե ===
Շուշիի օպերացիայից շուրջ մեկ ամիս անց Ադրբեջանը մեծ թափով անցավ հարձակման Ասկերանի, այնուհետև Մարտակերտի ու Լաչինի ուղղությամբ։ Միասնական ռազմական ղեկավարման ու ցաքուցրիվ ֆիդայական ջոկատների պայմաններում լուրջ ճնշման պայմաններում արդեն օգոստոսի սկզբներին Ադբեջանի հսկողության տակ էր անցել ԼՂԻՄ կեսից ավելին, իսկ Ստեփանակերտն ու ճանապարհը դեպի Հայաստանի Հանրապետություն լի էր փախստականներով։ Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը այդ ժամանակ հայտարարել էր, թե աշնանը Ստեփանակերտում թեյ է խմելու, իսկ Սևանում ոտքերը լվա։
[[Պատկեր:Protocol of State Security Committee of Nagorno-Karabakh Republic.jpg|մինի|Պետական պահպանության կոմիտեի արձանագրությունը, օգոստոսի 28, 1992 թվական]]
 
Ռոբերտ Քոչարյանը առաջարկում է ստեղծել Պահպանության պետական կոմիտե՝ մարմին, որը լիազորված կլիներ ռազմական դրության պայմաններում կառավարումն իրականացնել։ Առաջարկը կարճ ժամանակում ստանում է Գերագույն խորհրդի հավանությունը։ [[1992]] թվականի [[Օգոստոսի 12|օգոստոսի 12-ին]] Գերագույն խորհուրդը միաձայն ընդունում է առաջարկը, ընդունում խոսնակ [[Գեորգի Պետրոսյան|Գեորգի Պետրոսյանի]] ու նախարարների խորհրդի ղեկավար [[Օլեգ Եսայան|Օլեգ Եսայանի]] հրաժարականները ու իշխանությունը փոխանցում նորաստեղծ ՊՊԿ-ին, որի նախագահ է ընտրվում Ռոբերտ Քոչարյանը, իսկ նրա տեղակալ է նշանակվում [[Ժիրայր Պողոսյան|Ժիրայր Պողոսյանը]]։ Նախարարների խորհուրդը պահպանվում է, ու փաստացի վարչապետի պաշտոնը նույնպես իրականացնում է Ռոբերտ Քոչարյանը։
 
Կոմիտեի կազմը՝
 
* Ռոբերտ Քոչարյան - նախագահ
 
* [[Կարեն Բաբուրյան]] - նախագահի տեղեկան
 
* [[Սերժ Սարգսյան]] - ինքնապաշտպանական կոմիտեի ղեկավար
 
* [[Արմեն Իսագուլով]] - ներքին գործերի ղեկավար
 
* [[Սամվել Բաբայան (ռազմական գործիչ)|Սամվել Բաբայան]] - Զորքերի հարամանատար
 
* [[Բորիս Առուշանյան]]- տնտեսական գծով ղեկավար
 
* [[Վալերի Բալայան (քաղաքական գործիչ)|Վալերի Բալայան]] - պաշտպանության և ավտանգության կոմիտեի ղեկավար
 
Առաջին որոշումները ուղղված էին ռազմական դրության ամրապնդմանը, ընդհանուր զորակոչ կազմակերպելուն, ռազմական դատախազություն, պարետատուն ու զինվորական տրիբունալի ստեղծմանը։ Պարտադիր զորակոչի ենթակա էին դառնում բոլորը անխտիր, ովքեր կարող են զենք բռնեն։ Ստացվող օգնությունը տրամադրվում էր բանակին, ու բնակչությունը իր հերթին շահագրգռված էր միանալու զինվորականներին՝ աջակցություն ստանալու համար։ Որոշում է կայացվում սեփականությունից զրկել բոլորին, ովքեր խուսափում են զորակոչվելուց ու լքում են [[Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ|ԼՂԻՄ]]-ը, իսկ բնակարանները տրվում էին կռվողներին։ Այդպես բնակարաններից զրկվում են նույնիսկ շարժման ակունքներում կանգնած [[Արկադի Մանուչարով|Արկադի Մանուչարովի]] որդին ու [[Հենրիկ Պողոսյան|Հենրիկ Պողոսյանի]] փեսան, ովքեր լքել էին երկիրը։ Դրանից հետո մարդկանց արտագաղթը դանդաղում է։ Իրականացվում է Հայաստանից էլեկտրական լարերի վերականգնում ու Արցախում հոսանքի վերականգնում։
Տող 144 ⟶ 160՝
 
=== Անվտանգության գոտու ստեղծում ===
Մարտակերտի գործողությանը հաջորդում է Արցախի զորքերի մուտքը [[Քարվաճառի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Քելբաջարի շրջան]], որը մեծապես չեզոքացնում է վտանգը Լաչինի ու Մարտակերտի դեմ։ Այդ օրերին Քոչարյանին տեղեկացնում են, որ երկու օր է, ինչ [[Հայաստանի հանրային ռադիո|Հայաստանի Ազգային ռադիոյի]] եթերով ծրագրեր են եթեր արձակվում՝ նշելով [[Քարվաճառի ազատագրում|Քելբաջարի օպերացիայի]] անթույլատրելիության մասին։ Տեղեկանում են, որ հաղորդումը պատրաստվել է [[Աշոտ Մանուչարյան|Աշոտ Մանուչարյանի]] կարգադրությամբ։ Քոչարյանը մի քանի օրից մեկնում է Երևան, հանդիպում [[Լևոն Տեր-Պետրոսյան|Լևոն Տեր-Պետրոսյանի]] հետ, ում ասում է, որ ընթացող ռազմական գործողությունների ընթացքում դա դավաճանական քայլ է։ Տեր-Պետրոսյանը պնդում է, թե տեղյակ չի եղել հաղորդման մասին։ Մի քանի օր հետո [[Աշոտ Մանուչարյան|Աշոտ Մանուչարյանը]] ազատվում է աշխատանքից։ [[Քարվաճառ|Քելբաջարի]] գործողությանը հաջորդում է միջազգային կոշտ արձագանք ու [[ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ|ՄԱԿ Անվտանգության խորհրդի]] կողմից քննադատող բանաձևի ընդունում, ինչից հետո [[Լևոն Տեր-Պետրոսյան|Լևոն Տեր-Պետրոսյանը՝Պետրոսյանը]]՝ [[Ռուսաստան|Ռուսաստանի]] նախագահ [[Բորիս Ելցին|Բորիս Ելցինի]] հորդորով պահանջում է հետ հանձնել [[Քարվաճառ|Քելբաջարի]] շրջանը։ Ռոբերտ Քոչարյանը կոշտ ընդդիմանում է որոշմանը, սակայն ստիպված են լինում Գերագույն Խորհրդի պատգամավորների հետ միասին համաձայնվել՝ խնդրելով մի քանի ամիս ժամանակ՝ տեխնիկան հանելու ու [[Քարվաճառ|Քելբաջար]]-[[Մարտակերտ]] սահմանագիծը ամրացնելու համար։ Ադրբեջանում սրված հականախագահական գործողություններից օգտվելով՝ Արցախի բանակը մուտք է գործում այնուհետև [[Ակնա (քաղաք)|Աղդամ]], իսկ դրանից հետո հարավային [[Ֆիզուլիի շրջան|Ֆիզուլիի]], Ջաբրաիլի[[Ջեբրաիլի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Ջեբրաիլի]], [[Հորադիզի ռազմական գործողություն|Հորադիզի]], Զանգիլանի[[Զանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Զանգելանի]] ու [[Կուբաթլուի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Կուբաթլուի]] շրջանները։ Աղդամի օպերացիայի ընթացքում Հայաստանից ստացվող զանգերին ի պատասխան Քոչարյանն ու այլոք պնդում են, որ [[Ակնա (քաղաք)|Աղդամ]] զորքերը չեն մտցնում, միայն հարակից բարձունքները, իսկ Աղդամի բնակչությունը ինքնաբերաբար փախչում է։ Ըստ Քոչարյանի ամբողջը արվում էր ստեղծելով հայկական բնակչության շուրջ անվտանգության գոտի ստեղծելու համար։
 
=== Գաղտնի բանակցություններ Հեյդար Ալիևի հետ ===
[[1993]] թվականի սեպտեմբերի վերջին Ռուսաստանի ԱԳՆ միջնորդությամբ [[Յասնայա Պոլյանա (Տուլայի մարզ)|Յասնայա Պոլյանայում]] [[Լև Տոլստոյ|Տոլստոյի]] առանձնատանը կազմակերպվում են Քոչարյանի ու այդ օրերին Ադրբեջանի նախագահ [[Աբուլֆազ Էլչիբեյ|Էլչիբեյի]] փախուստից հետո փաստացի ղեկավար [[Հեյդար Ալիև|Հեյդար Ալիևի]] հանդիպումը։ Հանդիպմանը Ալիևը հարց ու փորձ է անում Քոչարյանին, թե արդյոք ռուսներն են իրենց փոխարեն կռվում, ինչը բացարձակ անհեթեթություն էր։ Ալիևը հարցնում է, թե որտեղից հայերին այդքան տանկեր, ինչին Քոչարյանը պատասխանում է, որ մի քանիսը 366-րդ գնդից են մնացել ու ՀՀ-ից տեղափոխվել, սակայն հիմնական մասը հենց Ադրբեջանի նախկին զինտեխնիկան է, ու որ դրանք Արցախը կիրառելու թե փորձ, թե պատրաստակամություն ունի։ Հանդիպումը տևում է մոտ մեկ ու կես ժամ։ Հանդիպման փաստը որոշվում է պահել գաղտնի։ Դրա մասին Ռոբերտ Քոչարյանը խոսում է միայն [[Հեյդար Ալիև|Հեյդար Ալիևի]] մահվանից մի քանի տարի անց։
 
== Արցախի նախագահ (1994-1997) ==
[[1994]] թվականի [[Դեկտեմբերի 21|դեկտեմբերի 21-ին]] Արցախի Գերագույն խորհդրդիխորհրդի որոշմամբ Արցախում մտցվում է նախագահական կառավարման ինստիտուտ<ref>{{Cite web|url=https://artsakhlib.am/%d5%af%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/|title=Կազմավորման պատմություն|website=Արցախի Էլեկտրոնային Գրադարան|accessdate=2020-08-29}}</ref>, իսկ [[Դեկտեմբերի 24|դեկտեմբերի 24-ին]] Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը երկու տարվա ժամկետով ընտրվում է [[Արցախի նախագահ]]։ Առաջնային խնդիրներն էին էլեկտրական, ջրային ու ճանապարհային՝ նախկինում Ադրբեջանի հետ սերտաճաց ու ջախջախված համակարգերի վերակառուցում՝ կապելով այն [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] հետ, տնտեսության վերականգնում ու արտասահմանից գումարների ներգրավում, բանակի ամրապնդումը, սահմանագծին լոգիստիկ համակարգի, հակատանկային ու խրամատային ցանցի կառուցում, և այլն։ [[1994]] թվականի դեկտեմբերի Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին հայտնել է, որ հնարավոր չի համարում Արցախի տնտեսության զարգացման մասին լուրջ խոսելը՝ չունենալով Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը կապող կառուցված ճանապարհ։ Ստանալով դրական պատասխան, սակայն չունենալով անհրաժեշտ գումարներ ՀՀ բյուջեում, նպատակ է դրվում Հայաստանի համահայկական հիմնադրամի առաջ։ Մի քանի տարվա ընթացքում դեռևս խորհրդային տարիներին աղետալի վիճակում գտնվող [[Ստեփանակերտ]]-[[Գորիս]] ավտոճանապարհը վերակառուցվում է։ Այնուհետև վերակառուցվում է նաև Արցախի Հյուսիս-հարավ ճանապարհը, որն ապահովում է ճանապարհ Ստեփանակերտից Մարտակերտ՝ չմոտենալով Ադրբեջանի հետ շփման գծին։
 
Այդ տարիներին Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ այցեր է ունեցել դեպի [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգներ]], [[Ֆրանսիա]], [[Բրազիլիա]], [[Արգենտինա]], [[Ուրուգվայ]], և այլն։ Բոլոր տեղերում հանդիպումներ էին տեղի ունենում տեղի ազդեցիկ կոնգրեսականների, սենատորների հետ, հայկական համայնքի ու նրանց ազդեցիկ ներկայացուցիչների հետ։ Իրականացվել են մի շարք նախագծեր Արցախի տարածքով մի շարք գյուղերի, դպրոցների, ենթակառուցվածքային համակարգերի վերականգնման ուղղությամբ։
Տող 157 ⟶ 173՝
 
== ՀՀ վարչապետ (1997-1998) ==
[[ՀՀ նախագահի ընտրություններ 1996|1996 թվականի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրություններից]] հետո [[Լևոն Տեր-Պետրոսյան|Լևոն Տեր-Պետրոսյանը]] բավական խնդրահարույց հաղթանակ է տանում։ [[ՀՀ Վարչապետ|Վարչապետի]] պաշտոնում նշանակված [[Արմեն Սարգսյան|Արմեն Սարգսյանը]] պաշտոնավարելուց մոտ մեկ ու կես ամիս անց վերադառնում է [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիա]], ու մի քանի ամիս Հայաստանի նախագահը իրականացնում է նաև վարչապետի լիազորություններն ու վարում կառավարության նիստերը։ 1997 թվականի մարտին [[Վազգեն Սարգսյան|Վազգեն Սարգսյանն]] ու [[Սամվել Բաբայան (ռազմական գործիչ)|Սամվել Բաբայանը]] ժամանում են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ, ու Բաբայանի աջակցությամբ Վազգեն Սարգսյանը հայտնում է Քոչարյանին, որ նրան որոշել են առաջադրել որպես [[Հայաստանի Հանրապետության վարչապետ։վարչապետ]]։ Սարգսյանը ներկայացնում է ՀՀ տնտեսության աղետալի վիճակը, վիճակագրական տվյալներ, ամիսներով չվճարված աշխատավարձեր ու թոշակներ, ու պնդում է, որ բոլորը համակարծիք են պաշտոնում առաջադրել հենց իրեն։ Մինչ համաձայնությունը տալը Քոչարյանը մեկնում է Երևանում,[[Երևան]] ու [[Լևոն Տեր-Պետրոսյան|Լևոն Տեր-Պետրոսյանին]] առաջադրում է մի շարք պայմաններ, որոնցից էր լիարժեք անկախությունը իրեն վստահված ոլորտներում, ինչպես նաև աջակցություն [[Հայաստանի Ազգային ժողով|ՀՀ Ազգային ժողովում]] ներկայացվելիք օրենսդրական առաջարկների ընդունման հարցում։ Տեր-Պետրոսյանը համաձայնվում է՝ հավելելով, որ ԱԺ խոսնակ [[Բաբկեն Արարքցյան|Բաբկեն Արարքցյանը]] կօգնի Ազգային ժողովի հետ հարաբերություններում, որտեղ Քոչարյանը գրեթե ոչ մեկի չէր ճանաչում։ Չնայած ընտանիքի՝ կնոջ, երեխաների ու մոր դեմ լինելուն՝ Ռոբերտ Քոչարյանը համաձայնվում է ստանձնել [[Հայաստանի Հանրապետության վարչապետ|Հայաստանի Հանրապետության վարչապետի]] պաշտոնը։ Իր նշանակումը տեղի է ունենում [[1997]] թվականի [[Մարտի 20|մարտի 20-ին]]։
 
Աշխատանքի սկզբի ամիսները Ռոբերտ Քոչարյանը նկարագրում է որպես մղձավանջային․ նրանից սպասում էին հրաշք, մինչ տնտեսական անկումը զգալի էր։ Բյուջեն դատարկ էր, ուիսկ չվճարված աշխատավարձերըաշխատավարձերի չէինպարտքերը վճարվելհասնում մինչևէին մեկ տարի շարունակ։տարվան։
 
=== Հարկային քաղաքականություն ===
Հարկահավաքության ոլորտում խառնաշփոթ էր, ու պարզվեց գործարարների մեջ բազմաթիվ էին այնպիսիք, ովքեր ունենալով ազդեցիկ բարեկամություն կամ կապեր, չէին վճարում հարկեր ընդհնրապես։ Մինչև հաջորդ՝նույն 1998տարվա թվականիօգոստոս՝ օգոստոս5 միայնհարկահավքությանամիս անց, միայն հարկահավքության ոլորտում կարգապահություն հաստատելու արդյունքում հնարավոր եղավ փակել աշխատավարձերի ու թոշակների ողջ չվճարված պարտքը՝ չավելացնելով հարկային բեռը։
 
=== Կասկածելի վարկային նախագծերի սառեցում ===
Սառեցվում են մի շարք կասկածելի ու ոչ բավարար կերպով հաշվարկած նախագծեր, որոնցից երեքը [[Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ|Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD)]] ֆինանսավորմամբ։ ՄԻՄի շարք վարկային գծերով միջոցների հափշտակման մեղադրանքով հարուցվել են քրեական գործեր։
 
=== Վաուչերային սեփականաշնորհման կասեցում ===
Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը հրաժարվում է մինչ այդ [[Հրանտ Բագրատյան|Հրանտ Բագրատյանի]] կառավարության կողմից նախաձեռնած վաուչերային սեփականաշնորհման համակարգից։ Թվացյալ լավ գաղափարը՝ տալ յուրաքանչյուր մարդու հավասար հնարավորություններ դառնալ սեփականաշնորհվող օբյեկտների սեփականատեր, փաստացի ձախողվել էր․ շատերը իրենց վաուչերները վաճառում էին զգալի էժան գներով՝ ստանալու գոնե ինչ որ գումար, իսկ վաուչերները գնում էին փող ունեցողները, նախկին ցեխավիկները, տնօրենները, [[Հայոց համազգային շարժում|ՀՀՇ-ի]] ակտիվիստները, ովքեր կարճ ժամանակում բազմապատկում էին իրենց ունեցվածքը։
 
=== Ներդրումների ներգրավում ===