«Ռոբերտ Քոչարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 48.
<!--կամ՝ -->
| կառավարման ժամանակ_4 = <!-- կառավարման ժամանակ -->
| նախորդող_4 =[[Օլեգ Եսայան]]
| հաջորդող_4 = [[Լեոնարդ Պետրոսյան]]
Տող 94.
[[Մարտի 24|Մարտի 24-ին]] Ադրբեջանական ՍՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվում է որոշում, որով արգելվում է [[Կռունկ կոմիտե|«Կռունկ» կոմիտեի]] գործունեությունը, ԼՂԻՄ տարածքում արգելվում են ցույցերն ու գործադուլները։ Ակտիվիստներից շատերը ենթարկվում էին ձերբակալությունների, տեղափոխվում էին [[Դոնի Ռոստով|Ռոստով]] քաղաքի բանտ։ Դրանց թվում էր նաև [[«Սովետական Ղարաբաղ» թերթ|«Սովետական Ղարաբաղ» թերթի]] գլխավոր խմբագիր ու ապագայում Արցախի նախագահ [[Արկադի Ղուկասյան|Արկադի Ղուկասյանը]]<ref name=":0" />։
 
=== «Միացում» շարժում ===
[[Հունիսի 30|Հունիսի 30-ին]] [[Ստեփանակերտ|Ստեփանակերտում]] անցկացված մեծաքանակ հանրահավաքի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է նոր՝ [[«Միացում» շարժում|«Միացում» շարժման]] ստեղծման մասին։ Շարժման նախագահ է ընտրվում Ռոբերտ Քոչարյանը, իսկ տեղակալ՝ [[Սերժ Սարգսյան|Սերժ Սարգսյանը]]<ref name=":0" />։
 
Տող 150.
 
== Արցախի նախագահ (1994-1997) ==
[[1994]] թվականի [[Դեկտեմբերի 21|դեկտեմբերի 21-ին]] Արցախի Գերագույն խորհդրդի որոշմամբ Արցախում մտցվում է նախագահական կառավարման ինստիտուտ<ref>{{Cite web|url=https://artsakhlib.am/%d5%af%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/|title=Կազմավորման պատմություն|website=Արցախի Էլեկտրոնային Գրադարան|accessdate=2020-08-29}}</ref>, իսկ [[Դեկտեմբերի 24|դեկտեմբերի 24-ին]] Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը երկու տարվա ժամկետով ընտրվում է [[Արցախի նախագահ։նախագահ]]։ Առաջնային խնդիրներն էին էլեկտրական, ջրային ու ճանապարհային՝ նախկինում Ադրբեջանի հետ սերտաճաց ու ջախջախված համակարգերի վերակառուցում՝ կապելով այն [[Հայաստան|Հայաստանի Հանրապետության]] հետ, տնտեսության վերականգնում ու արտասահմանից գումարների ներգրավում, բանակի ամրապնդումը, սահմանագծին լոգիստիկ համակարգի, հակատանկային ու խրամատային ցանցի կառուցում, և այլն։ 1994 թվականի դեկտեմբերի Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին հայտնել է, որ հնարավոր չի համարում Արցախի տնտեսության զարգացման մասին լուրջ խոսելը՝ չունենալով Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը կապող կառուցված ճանապարհ։ Ստանալով դրական պատասխան, սակայն չունենալով անհրաժեշտ գումարներ ՀՀ բյուջեում, նպատակ է դրվում Հայաստանի համահայկական հիմնադրամի առաջ։ Մի քանի տարվա ընթացքում դեռևս խորհրդային տարիներին աղետալի վիճակում գտնվող Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը վերակառուցվում է։ Այնուհետև վերակառուցվում է նաև Արցախի Հյուսիս-հարավ ճանապարհը, որն ապահովում է ճանապարհ Ստեփանակերտից Մարտակերտ՝ չմոտենալով Ադրբեջանի հետ շփման գծին։
 
Այդ տարիներին Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ այցեր է ունեցել դեպի [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|Միացյալ Նահանգներ]], [[Ֆրանսիա]], [[Բրազիլիա]], [[Արգենտինա]], Ուրգուվայ[[Ուրուգվայ]], և այլն։ Բոլոր տեղերում հանդիպումներ էին տեղի ունենում տեղի ազդեցիկ կոնգրեսականների, սենատորների հետ, հայկական համայնքի ու նրանց ազդեցիկ ներկայացուցիչների հետ։ Իրականացվել են մի շարք նախագծեր Արցախի տարածքով մի շարք գյուղերի, դպրոցների, ենթակառուցվածքային համակարգերի վերականգնման ուղղությամբ։
 
[[1996]] թվականի [[Նոյեմբերի 24|նոյեմբերի 24-ին]] այս անգամ [[Արցախի նախագահական ընտրություններ (1996)|համաժողովրդական ընտրություններում]] Ռոբերտ Քոչարյանն երկրորդ անգամ ընտրվել է [[Արցախի Հանրապետություն|Արցախի Հանրապետության]] նախագահի պաշտոնում։ Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանության ու [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն|Դաշնակցություն կուսակցության]] միջև հակամարտությանն ժամանակ, որը բերեց վերջինիս գործունեության կասեցմանը ՀՀ-ում ու մի շարք ազդեցիկ անդամների բանտարկությանը, Ռոբերտ Քոչարյանը դրսևորել է չեզոքություն՝ պահլանելով կապերը թե Սփյուռքի, թե ՀՀ դաշնակցականների հետ, նաև սերտորեն կապը պահելով գործող իշխանության հետ։ [[Լևոն Տեր-Պետրոսյան|Լևոն Տեր-Պետրոսյանին]] Քոչարյանը հորդորել է, որ գտնվում է՝ Արցախը չպետք է խառնվի ներքաղաքական պայքարին։
 
== ՌոբերտՀՀ Քոչարյանի կառավարությունվարչապետ (1997-1998) ==
[[ՀՀ նախագահի ընտրություններ 1996|1996 թվականի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրություններից]] հետո [[Լևոն Տեր-Պետրոսյան|Լևոն Տեր-Պետրոսյանը]] բավական խնդրահարույց հաղթանակ է տանում։ [[ՀՀ Վարչապետ|Վարչապետի]] պաշտոնում նշանակված [[Արմեն Սարգսյան|Արմեն Սարգսյանը]] պաշտոնավարելուց մոտ մեկ ու կես ամիս անց վերադառնում է [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիա]], ու մի քանի ամիս Հայաստանի նախագահը իրականացնում է նաև վարչապետի լիազորություններն ու վարում կառավարության նիստերը։ 1997 թվականի մարտին Վազգեն Սարգսյանն ու Սամվել Բաբայանը ժամանում են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ, ու Բաբայանի աջակցությամբ Վազգեն Սարգսյանը հայտնում է Քոչարյանին, որ նրան որոշել են առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Սարգսյանը ներկայացնում է ՀՀ տնտեսության աղետալի վիճակը, վիճակագրական տվյալներ, ամիսներով չվճարված աշխատավարձեր ու թոշակներ, ու պնդում է, որ բոլորը համակարծիք են պաշտոնում առաջադրել հենց իրեն։ Մինչ համաձայնությունը տալը Քոչարյանը մեկնում է Երևանում, ու Լևոն Տեր-Պետրոսյանին առաջադրում է մի շարք պայմաններ, որոնցից էր լիարժեք անկախությունը իրեն վստահված ոլորտներում, ինչպես նաև աջակցություն [[Հայաստանի Ազգային ժողով|ՀՀ Ազգային ժողովում]] ներկայացվելիք օրենսդրական առաջարկների ընդունման հարցում։ Տեր-Պետրոսյանը համաձայնվում է՝ հավելելով, որ ԱԺ խոսնակ [[Բաբկեն Արարքցյան|Բաբկեն Արարքցյանը]] կօգնի Ազգային ժողովի հետ հարաբերություններում, որտեղ Քոչարյանը գրեթե ոչ մեկի չէր ճանաչում։ Չնայած ընտանիքի՝ կնոջ, երեխաների ու մոր դեմ լինելուն՝ Ռոբերտ Քոչարյանը համաձայնվում է ստանձնել [[Հայաստանի Հանրապետության վարչապետ|Հայաստանի Հանրապետության վարչապետի]] պաշտոնը։ Իր նշանակումը տեղի է ունենում [[1997]] թվականի [[Մարտի 20|մարտի 20-ին]]։
1997 թվականի մարտի 20 Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
 
Աշխատանքի սկզբի ամիսները Ռոբերտ Քոչարյանը նկարագրում է որպես մղձավանջային․ նրանից սպասում էին հրաշք, մինչ տնտեսական անկումը զգալի էր։ Բյուջեն դատարկ էր ու չվճարված աշխատավարձերը չէին վճարվել մինչև մեկ տարի շարունակ։
 
=== Հարկային քաղաքականություն ===
Հարկահավաքության ոլորտում խառնաշփոթ էր, ու պարզվեց գործարարների մեջ բազմաթիվ էին այնպիսիք, ովքեր ունենալով ազդեցիկ բարեկամություն կամ կապեր, չէին վճարում հարկեր ընդհնրապես։ Մինչև հաջորդ՝ 1998 թվականի օգոստոս միայնհարկահավքության ոլորտում կարգապահություն հաստատելու արդյունքում հնարավոր եղավ փակել աշխատավարձերի ու թոշակների ողջ չվճարված պարտքը՝ չավելացնելով հարկային բեռը։
 
=== Կասկածելի վարկային նախագծերի սառեցում ===
Սառեցվում են մի շարք կասկածելի ու ոչ բավարար կերպով հաշվարկած նախագծեր, որոնցից երեքը [[Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ|Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD)]] ֆինանսավորմամբ։ ՄԻ շարք վարկային գծերով միջոցների հափշտակման մեղադրանքով հարուցվել են քրեական գործեր։
 
=== Վաուչերային սեփականաշնորհման կասեցում ===
Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը հրաժարվում է մինչ այդ [[Հրանտ Բագրատյան|Հրանտ Բագրատյանի]] կառավարության կողմից նախաձեռնած վաուչերային սեփականաշնորհման համակարգից։ Թվացյալ լավ գաղափարը՝ տալ յուրաքանչյուր մարդու հավասար հնարավորություններ դառնալ սեփականաշնորհվող օբյեկտների սեփականատեր, փաստացի ձախողվել էր․ շատերը իրենց վաուչերները վաճառում էին զգալի էժան գներով՝ ստանալու գոնե ինչ որ գումար, իսկ վաուչերները գնում էին փող ունեցողները, նախկին ցեխավիկները, տնօրենները, ՀՀՇ-ի ակտիվիստները, ովքեր կարճ ժամանակում բազմապատկում էին իրենց ունեցվածքը։
 
=== Ներդրումների ներգրավում ===
Նախորդ տարիներին սեփականաշնորհման ողջ գործընթացը արժեզրկվել էր․ նախկինում գործող արդադրությունների ղեկավարներ գտնում էին ավելի ձեռնտու իրենց արտադրությունը մաս-մաս վաճառելու, քան գումարներ ներդնելու, որոնք մեծ առումով չկային։ Այդ օրերին հնարավոր է եղել առաջին լուրջ արտասահմանյան ներդրողներին ներգրավել Հայաստան՝ սեփականաշնորհելով [[Երևանի կոնյակի գործարան|Արարատի կոնյակի գործարանը]], [[Արմենիա Մարիոթ|Արմենիա]] ու [[Անի Պլազա Հոթել|Անի]] հյուրանոցները։ Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից ժամանած նոր սեփականատերերի առաջ դրվում էր պայման կենդանացնել ճգնաժամի մեջ գտնվող կազմակերպությունները նաև լուրջ ներդրումներ անելով։
 
=== Սոցիալական նպաստների նոր համակարգ ===
Ռոբերտ Քոչարյանի կառավարությունը վերանայվեց Հայաստանում խորհրդային տարիներին գործող սոցիալական նպաստների համակարգը։ Ներդրվեց հասցեական նպատային համակարգը, ընտանեկան նպաստների համակարգը։ Այդ պատճառով որոշվեցին աղքատության սահմանման մեթոդաբանությունը ու դրանց կարգավորման մեխանիզմները։ Փաստացի նպաստային համակարգը Հայաստանում բարեփոխվեց [[Անկախ Պետությունների Համագործակցություն|ԱՊՀ]] երկրների մեջ առաջինը։
 
=== Էներգետիկ ոլորտ ===
Էներգետիկ ոլորտի ֆինանսական վիճակը, չնայած վերագործարկված ատոմակայանի, օրեցօր վատանում էր։ Գազ ու էլեկտրականություն գողանում էին զանգվածաբար։ Երկրի հսկայական տարածք գազաֆիկացված չէր։ Հրավիրվում են [[Գազպրոմ|«Գազպրոմ»]] ու «Իտերա» ռուսական ընկերությունների առաջարկվել էր Հայաստանում նոր ձեռնարկություն ստեղծել՝ գործող ցանցի հիման վրա, որտեղ վերջիններս իրենց մասնաբաժինը պետք է վճարեին գազի մատակարարմամբ։ [[Գազպրոմ|«Գազպրոմ»]] ընկերության նախագահ Ռեմ Վյախիրևի հետ Երևանում տեղի ունեցած ծանր բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել գալ ընդհանուր հայտարարի։
 
=== Այլ ոլորտներ ===
Հայաստանի ողջ տարածքում վառելիքը վաճառվում էր անմիջապես ցիստերներից․ ներկրողներին կառավարությունը երեք ամիս ժամանակ է տվել քաղաքակիրթ բենզալցակայններ կառուցելու ու փողոցներից ցիստերնները հեռացնելու համար։ Բարեփոխվեց նաև փողոցային լուսավորության հարցը, որը մինչ այդ աղետալի վիճակում էր։
 
== Հայաստանի նախագահ (1998-2003) ==