«Ռոբերտ Քոչարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 143.
Սեպտեմբերին Ադրբեջանը գրավել էր գրեթե ողջ [[Մարտակերտի շրջան|Մարտակերտի շրջանը]], որտեղ մինչ այդ բնակվում էր 45 հազար հայ։ Աշնանը իրավիճակը սկսեց փոխվել ու մինչ աշնան վերջ Արցախի զորքերը դուրս եկան [[Խաչեն (գետ)|Խաչենագետ]] ու [[Թարթառ|Թարթար]] գետերը բաժանող սարերի բնագծին։ Որպես շրջանի ղեկավար Քոչարյանը նշանակել է Բորիս Բաբայանին, ով կազմակերպում է շրջանի հոսանքի մատակարարումը ու մի շարք այլ գործողություններ, ինչը օգնում է մարդկանց արտագաղթը կանգնեցնել։ Ադրբեջանական հերթական հարձակման ժամանակ Բաբայանը զոհվում է։
 
=== Անվտանգության գոտու ստեղծում ===
Մարտակերտի գործողությանը հաջորդում է Արցախի զորքերի մուտքը [[Քարվաճառի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Քելբաջարի շրջան]], որը մեծապես չեզոքացնում է վտանգը Լաչինի ու Մարտակերտի դեմ։ Այդ օրերին Քոչարյանին տեղեկացնում են, որ երկու օր է, ինչ [[Հայաստանի հանրային ռադիո|Հայաստանի Ազգային ռադիոյի]] եթերով ծրագրեր են եթեր արձակվում՝ նշելով [[Քարվաճառի ազատագրում|Քելբաջարի օպերացիայի]] անթույլատրելիության մասին։ Տեղեկանում են, որ հաղորդումը պատրաստվել է [[Աշոտ Մանուչարյան|Աշոտ Մանուչարյանի]] կարգադրությամբ։ Քոչարյանը մի քանի օրից մեկնում է Երևան, հանդիպում [[Լևոն Տեր-Պետրոսյան|Լևոն Տեր-Պետրոսյանի]] հետ, ում ասում է, որ ընթացող ռազմական գործողությունների ընթացքում դա դավաճանական քայլ է։ Տեր-Պետրոսյանը պնդում է, թե տեղյակ չի եղել հաղորդման մասին։ Մի քանի օր հետո [[Աշոտ Մանուչարյան|Աշոտ Մանուչարյանը]] ազատվում է աշխատանքից։ Քելբաջարի գործողությանը հաջորդում է միջազգային կոշտ արձագանք ու ՄԱԿ քննադատող բանաձևի ընդունում, ինչից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հորդորով պահանջում է հետ հանձնել Քելբաջարի շրջանը։ Ռոբերտ Քոչարյանը կոշտ ընդդիմանում է որոշմանը, սակայն ստիպված են լինում Գերագույն Խորհրդի պատգամավորների հետ միասին համաձայնվել՝ խնդրելով մի քանի ամիս ժամանակ՝ տեխնիկան հանելու ու Քելբաջար-Մարտակերտ սահմանագիծը ամրացնելու համար։ Ադրբեջանում սրված հականախագահական գործողություններից օգտվելով՝ Արցախի բանակը մուտք է գործում այնուհետև Աղդամ, իսկ դրանից հետո հարավային Ֆիզուլիի, Ջաբրաիլի, Հորադիզի, Զանգիլանի ու Կուբաթլուի շրջանները։ Աղդամի օպերացիայի ընթացքում Հայաստանից ստացվող զանգերին ի պատասխան Քոչարյանն ու այլոք պնդում են, որ Աղդամ զորքերը չեն մտցնում, միայն հարակից բարձունքները, իսկ Աղդամի բնակչությունը ինքնաբերաբար փախչում է։ Ըստ Քոչարյանի ամբողջը արվում էր ստեղծելով հայկական բնակչության շուրջ անվտանգության գոտի ստեղծելու համար։
== Արցախի նախագահ ==
 
1994 թվականի դեկտեմբերի 24 Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996 թվականի նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում։
=== Գաղտնի բանակցություններ Հեյդար Ալիևի հետ ===
1993 թվականի սեպտեմբերի վերջին Ռուսաստանի ԱԳՆ միջնորդությամբ [[Յասնայա Պոլյանա (Տուլայի մարզ)|Յասնայա Պոլյանայում]] [[Լև Տոլստոյ|Տոլստոյի]] առանձնատանը կազմակերպվում են Քոչարյանի ու այդ օրերին Ադրբեջանի նախագահ [[Աբուլֆազ Էլչիբեյ|Էլչիբեյի]] փախուստից հետո փաստացի ղեկավար [[Հեյդար Ալիև|Հեյդար Ալիևի]] հանդիպումը։ Հանդիպմանը Ալիևը հարց ու փորձ է անում Քոչարյանին, թե արդյոք ռուսներն են իրենց փոխարեն կռվում, ինչը բացարձակ անհեթեթություն էր։ Ալիևը հարցնում է, թե որտեղից հայերին այդքան տանկեր, ինչին Քոչարյանը պատասխանում է, որ մի քանիսը 366-րդ գնդից են մնացել ու ՀՀ-ից տեղափոխվել, սակայն հիմնական մասը հենց Ադրբեջանի նախկին զինտեխնիկան է, ու որ դրանք Արցախը կիրառելու թե փորձ, թե պատրաստակամություն ունի։ Հանդիպումը տևում է մոտ մեկ ու կես ժամ։ Հանդիպման փաստը որոշվում է պահել գաղտնի։ Դրա մասին Ռոբերտ Քոչարյանը խոսում է միայն [[Հեյդար Ալիև|Հեյդար Ալիևի]] մահվանից մի քանի տարի անց։
 
== Արցախի նախագահ (1994-1997) ==
[[1994]] թվականի [[Դեկտեմբերի 24|դեկտեմբերի 24-ին]] Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանը երկու տարվա ժամկետով ընտրվում է Արցախի նախագահ։ Առաջնային խնդիրներն էին էլեկտրական, ջրային ու ճանապարհային՝ նախկինում Ադրբեջանի հետ սերտաճաց ու ջախջախված համակարգերի վերակառուցում՝ կապելով այն Հայաստանի Հանրապետության հետ, տնտեսության վերականգնում ու արտասահմանից գումարների ներգրավում, բանակի ամրապնդումը, սահմանագծին լոգիստիկ համակարգի, հակատանկային ու խրամատային ցանցի կառուցում, և այլն։ 1994 թվականի դեկտեմբերի Ռոբերտ Քոչարյանը Լևոն Տեր-Պետրոսյանին հայտնել է, որ հնարավոր չի համարում Արցախի տնտեսության զարգացման մասին լուրջ խոսելը՝ չունենալով Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը կապող կառուցված ճանապարհ։ Ստանալով դրական պատասխան, սակայն չունենալով անհրաժեշտ գումարներ ՀՀ բյուջեում, նպատակ է դրվում Հայաստանի համահայկական հիմնադրամի առաջ։ Մի քանի տարվա ընթացքում դեռևս խորհրդային տարիներին աղետալի վիճակում գտնվող Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը վերակառուցվում է։ Այնուհետև վերակառուցվում է նաև Արցախի Հյուսիս-հարավ ճանապարհը, որն ապահովում է ճանապարհ Ստեփանակերտից Մարտակերտ՝ չմոտենալով Ադրբեջանի հետ շփման գծին։
 
Այդ տարիներին Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ այցեր է ունեցել դեպի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Բրազիլիա, Արգենտինա, Ուրգուվայ, և այլն։ Բոլոր տեղերում հանդիպումներ էին տեղի ունենում տեղի ազդեցիկ կոնգրեսականների, սենատորների հետ, հայկական համայնքի ու նրանց ազդեցիկ ներկայացուցիչների հետ։ Իրականացվել են մի շարք նախագծեր Արցախի տարածքով մի շարք գյուղերի, դպրոցների, ենթակառուցվածքային համակարգերի վերականգնման ուղղությամբ։
 
[[1996]] թվականի [[Նոյեմբերի 24|նոյեմբերի 24-ին]] [[Արցախի նախագահական ընտրություններ (1996)|համաժողովրդական ընտրություններում]] Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում։ Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանության ու [[Հայ Յեղափոխական Դաշնակցություն|Դաշնակցություն կուսակցության]] միջև հակամարտությանն ժամանակ, որը բերեց վերջինիս գործունեության կասեցմանը ՀՀ-ում ու մի շարք ազդեցիկ անդամների բանտարկությանը, Ռոբերտ Քոչարյանը դրսևորել է չեզոքություն՝ պահլանելով կապերը թե Սփյուռքի, թե ՀՀ դաշնակցականների հետ, նաև սերտորեն կապը պահելով գործող իշխանության հետ։ [[Լևոն Տեր-Պետրոսյան|Լևոն Տեր-Պետրոսյանին]] Քոչարյանը հորդորել է, որ գտնվում է՝ Արցախը չպետք է խառնվի ներքաղաքական պայքարին։
 
== Ռոբերտ Քոչարյանի կառավարություն (1997-1998) ==