«Նանսիի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 10.
=== Շվեյցարական բանակ ===
Շվեյցարական բանակի հիմքը կազմում էին ալեբարդիստներն ու նիզակակիրները: Շվեյցարական բանակում կային [[Աղեղնազեն|աղեղնազենով]] ([[Աղեղնազեն|արբալետ]]) զինված հեծյալ ջոկատներ, որոնք իրականացնում էին հետախուզություն, կռվում էին ավանգարդում ([[Առաջապահ (ռազմարվեստ)|առաջապահ]]) և [[Արիերգարդ|արիերգարդում]] (թիկունքային պահազոր): Ի տարբերություն կենտրոնի ու թիկունքի զինվորների, որոնք զրահներ չունեին` առաջին շարքերի զինվորները ամբողջությամբ զինված էին: Զինվորների բարձր պրոֆեսիոնալիզմի ու սերտ դասավորության համադրությունը շվեյցարական բանակին անհերքելի առավելություն էին տալիս ասպետական հեծելազորի նկատմամբ:
== Ճակատամարտի ընթացքը ==
1476 թվականի հոկտեմբերի 22-ին Կարլոս Խիզախը պաշարեց Լոթարինգիայի մայրաքաղաք Նանսին: Կայազորը սովի պատճառով պատրաստ էր հանձնվել, երբ քաղաքին մոտեցան լոթարինգա-շվեյցարական զորքերը` դուքս Ռենեի գլխավորությամբ: Դաշնակիցները կենդանի ուժի կրկնակի առավելություն ունեին, իսկ բուրգունդացիները ունեին ավելի հզոր ու մեծաքանակ հրետանի:
|