«Ռոբերտ Քոչարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 129.
 
[[Մայիսի 7|Մայիսի 7-ի]] երեկոյանից խումբը անցնում է սարերով, որտեղ մինչ այդ առատ ձյուն էր տեղացել, ու [[Մայիսի 8|մայիսի 8-ի]] առավոտյան հասնում կիրճի վերին մասը, որտեղ մարտի են բռնվում տեղակայված ադրբեջանական դիրքի հետ։ Վերջինիս զինվորների փախուստից հետո վերահսկում են ճանապարհը, սակայն [[Բերձոր|Լաչինից]] օգնություն այդպես էլ չի գալիս դեպի [[Շուշի]]։ Երեկոյան հիմնական ուժերով իջնում են հետ ու դրանից մի քանի ժամ հետո զորքերի հետ մուտք գործում [[Շուշի]], որտեղից փախչում են վերջին ադրբեջանական ուժերը։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում Արցախի զորքերը ազատագրում են Լաչինի ողջ շրջանը ու մայիսի 18-ին՝ [[Բերձոր|Լաչին]] քաղաքը, ինչից հետո բացվում է մոտ 3 տարի փակ պահվող Հայաստանի Հանրապետության հետ կապող կենսական ճանապարհը։
* 1992 թվականի օգոստոս - երբ ադրբեջանական բանակը բռնազավթել էր ԼՂՀ տարածքի կեսը, Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի և ԼՂՀ վարչապետի պաշտոնը։ Բոլոր ուժերի կենտրոնացումն ու Արցախն ազատագրելու վճռական կամքը կարճ ժամանակում հնարավոր են դարձրել բեկումը ռազմական գործողություններում։
 
1992 թվականի հուլիսին Հռոմում կազմակերպվում են բանակցություններ, որոնց Արցախի Գերագույն խորհրդի մեծամասնությունը պնդում է, որ պետք չէ մասնակցել, քանի որ Արցախի կողմին կարող է պարտադրեն ինչ-ինչ թղթեր ստորագրել։ Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ մասնակցությունը պարտադիր է, ու վարչապետ [[Օլեգ Եսայան|Օլեգ Եսայանի]] հետ մեկնում են [[ԵԱՀԿ Մինսկի խումբ|Մինսկի խմբի]] ձևաչափով առաջին հանդիպմանը։ Այդտեղ Արցախի կողմի վրա ուժեղ ճնշում է գործադրվում, ինչի արդյունքում Քոչարյանը պնդում է, որ հասկացում է, որ միայն ռազմի դաշտում հաջողություններ ունենալով հնարավոր կլինի միջազգային հանրությանը պարտադրել իրենց հետ հաշվի նստել<ref name=":0" />։
 
=== Պահպանության պետական կոմիտե ===
Շուշիի օպերացիայից շուրջ մեկ ամիս անց Ադրբեջանը մեծ թափով անցավ հարձակման Ասկերանի, այնուհետև Մարտակերտի ու Լաչինի ուղղությամբ։ Միասնական ռազմական ղեկավարման ու ցաքուցրիվ ֆիդայական ջոկատների պայմաններում լուրջ ճնշման պայմաններում արդեն օգոստոսի սկզբներին Ադբեջանի հսկողության տակ էր անցել ԼՂԻՄ կեսից ավելին, իսկ Ստեփանակերտն ու ճանապարհը դեպի Հայաստանի Հանրապետություն լի էր փախստականներով։ Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը այդ ժամանակ հայտարարել էր, թե աշնանը Ստեփանակերտում թեյ է խմելու, իսկ Սևանում ոտքերը լվա։
 
Ռոբերտ Քոչարյանը առաջարկում է ստեղծել Պահպանության պետական կոմիտե՝ մարմին, որը լիազորված կլիներ ռազմական դրության պայմաններում կառավարումն իրականացնել։ Առաջարկը կարճ ժամանակում ստանում է Գերագույն խորհրդի հավանությունը։ [[1992]] թվականի [[Օգոստոսի 12|օգոստոսի 12-ին]] Գերագույն խորհուրդը միաձայն ընդունում է առաջարկը, ընդունում խոսնակ [[Գեորգի Պետրոսյան|Գեորգի Պետրոսյանի]] ու նախարարների խորհրդի ղեկավար [[Օլեգ Եսայան|Օլեգ Եսայանի]] հրաժարականները ու իշխանությունը փոխանցում նորաստեղծ ՊՊԿ-ին, որի նախագահ է ընտրվում Ռոբերտ Քոչարյանը, իսկ նրա տեղակալ է նշանակվում [[Ժիրայր Պողոսյան|Ժիրայր Պողոսյանը]]։ Նախարարների խորհուրդը պահպանվում է, ու փաստացի վարչապետի պաշտոնը նույնպես իրականացնում է Ռոբերտ Քոչարյանը։
 
Առաջին որոշումները ուղղված էին ռազմական դրության ամրապնդմանը, ընդհանուր զորակոչ կազմակերպելուն, ռազմական դատախազություն, պարետատուն ու զինվորական տրիբունալի ստեղծմանը։ Պարտադիր զորակոչի ենթակա էին դառնում բոլորը անխտիր, ովքեր կարող են զենք բռնեն։ Ստացվող օգնությունը տրամադրվում էր բանակին, ու բնակչությունը իր հերթին շահագրգռված էր միանալու զինվորականներին՝ աջակցություն ստանալու համար։ Որոշում է կայացվում սեփականությունից զրկել բոլորին, ովքեր խուսափում են զորակոչվելուց ու լքում են [[Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ|ԼՂԻՄ]]-ը, իսկ բնակարանները տրվում էին կռվողներին։ Այդպես բնակարաններից զրկվում են նույնիսկ շարժման ակունքներում կանգնած [[Արկադի Մանուչարով|Արկադի Մանուչարովի]] որդին ու [[Հենրիկ Պողոսյան|Հենրիկ Պողոսյանի]] փեսան, ովքեր լքել էին երկիրը։ Դրանից հետո մարդկանց արտագաղթը դանդաղում է։ Իրականացվում է Հայաստանից էլեկտրական լարերի վերականգնում ու Արցախում հոսանքի վերականգնում։
 
Իրականացվում է առանձին զինվորական ջոկատների միավորումը՝ կազմավորելով դասակներ, վաշտեր ու գումարտակներ։ Այդ աշխատանքը իրականացնում է Սամվել Բաբայանը։ Չենթարկվող ու կանոնավոր բանակային կանոններ չընդունող ռազմիկները ենթարկվում էին պատասխանատվության։ Արդյունքում մի քանի ամիս անց Արցախը ուներ արդեն մոտ 15 հազարանոց կանոնավոր բանակ, որը ենթարկվում էր գլխավոր շտաբին։ Շտաբը ղեկավարում էին խորհրդային տարիներից ռազմական մեծ փորձ ունեցող մի շարք զինվորականներ՝ այդ թվում [[Քրիստափոր Իվանյան|Քրիստափոր Իվանյանը]], [[Արկադի Տեր-Թադևոսյան|Արկադի Տեր-Թադևոսյանը]], [[Սեյրան Օհանյան|Սեյրան Օհանյանը]], [[Մովսես Հակոբյան|Մովսես Հակոբյանը]] և այլք։
 
Սեպտեմբերին Ադրբեջանը գրավել էր գրեթե ողջ [[Մարտակերտի շրջան|Մարտակերտի շրջանը]], որտեղ մինչ այդ բնակվում էր 45 հազար հայ։ Աշնանը իրավիճակը սկսեց փոխվել ու մինչ աշնան վերջ Արցախի զորքերը դուրս եկան [[Խաչեն (գետ)|Խաչենագետ]] ու [[Թարթառ|Թարթար]] գետերը բաժանող սարերի բնագծին։ Որպես շրջանի ղեկավար Քոչարյանը նշանակել է Բորիս Բաբայանին, ով կազմակերպում է շրջանի հոսանքի մատակարարումը ու մի շարք այլ գործողություններ, ինչը օգնում է մարդկանց արտագաղթը կանգնեցնել։ Ադրբեջանական հերթական հարձակման ժամանակ Բաբայանը զոհվում է։
 
Մարտակերտի գործողությանը հաջորդում է Արցախի զորքերի մուտքը [[Քարվաճառի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Քելբաջարի շրջան]], որը մեծապես չեզոքացնում է վտանգը Լաչինի ու Մարտակերտի դեմ։ Այդ օրերին Քոչարյանին տեղեկացնում են, որ երկու օր է, ինչ [[Հայաստանի հանրային ռադիո|Հայաստանի Ազգային ռադիոյի]] եթերով ծրագրեր են եթեր արձակվում՝ նշելով [[Քարվաճառի ազատագրում|Քելբաջարի օպերացիայի]] անթույլատրելիության մասին։ Տեղեկանում են, որ հաղորդումը պատրաստվել է [[Աշոտ Մանուչարյան|Աշոտ Մանուչարյանի]] կարգադրությամբ։ Քոչարյանը մի քանի օրից մեկնում է Երևան, հանդիպում [[Լևոն Տեր-Պետրոսյան|Լևոն Տեր-Պետրոսյանի]] հետ, ում ասում է, որ ընթացող ռազմական գործողությունների ընթացքում դա դավաճանական քայլ է։ Տեր-Պետրոսյանը պնդում է, թե տեղյակ չի եղել հաղորդման մասին։ Մի քանի օր հետո [[Աշոտ Մանուչարյան|Աշոտ Մանուչարյանը]] ազատվում է աշխատանքից։
== Արցախի նախագահ ==
1994 թվականի դեկտեմբերի 24 Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ, իսկ 1996 թվականի նոյեմբերին՝ համաժողովրդական ընտրություններով Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում։