«Մարգարեթ Անգլիացի (Շոտլանդիայի թագուհի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ մանր-մունր ուղղումներ, փոխարինվեց: → (7)
Տող 7.
Շոտլանդիայի թագավոր [[Ալեքսանդր II (Շոտլանդիայի թագավոր)|Ալեքսանդր II-ն]] ամուսնացած է եղել նրա հորաքրոջ՝ Ջոան Անգլիացու հետ։ 1244 թվականին նրա հայրն ու Ալեքսանդր II-ը հանդիպել են Նյուքասլում երկու ազգերի միջև խաղաղ հարաբերությունները վերսկսելու համար և այդտեղ էլ որոշվել է, որ Շոտլանդիայի ապագա թագավոր [[Ալեքսանդր III (Շոտլանդիայի թագավոր)|Ալեքսանդր III-ը]] պետք է ամուսնանա Մարգարեթի հետ։ Նշանադրվել են հաջորդ տարի։
 
1251 թվականի դեկտեմբերի 25-ին տասնմեկ տարեկան Մարգարեթին [[Յորքի Սուրբ Պետրոսի տաճար]]ում ամուսնացրել են տաս տարեկան թագավոր Ալեքսանդր III-ի հետ<ref name="MacArthur2017">{{cite book|author=Margaret MacArthur|title=History of Scotland|url=https://www.gutenberg.org/ebooks/44121|date=1874}}</ref>։ Զույգը մնացել է Յորքում մինչև հաջորդ տարվա հունվար, հետո տեղափոխվել Էդինբուրգի իրենց բնակավայրը։
 
Ասում են, որ Մարգարեթը դժբախտ է եղել Շոտլանդիայում և [[Անգլիա]]յի ու [[Շոտլանդիա]]յի միջև որոշակի լարվածություն է ստեղծել Անգլիայի իր ընտանիքին նամակներ գրելով, թե Շոտլանդիայում իրեն վատ են վերաբերում<ref>[https://books.google.com/books?id=KfGZM8RXSJwC&pg=PA432&dq=Margaret+of+England+queen+of+scotland+1275&hl=sv&ei=y3oOTvKDDoTEsga-s8yDDw&sa=X&oi=book_result&ct=result&resnum=1&ved=0CCoQ6AEwAA#v=snippet&q=scotland&f=false Anne Echols, Marty Williams: ''An annotated index of medieval women'']</ref>։ Փոքր տարիքի պատճառով արքայական զույգին թույլ չեն տվել սեռական հարաբերություններ ունենալ։ Հետևաբար, Մարգարեթին թույլ չէին տալիս Ալեքսանդրին հաճախակի տեսնել, բայց քանի որ թագավորը նրա վրա լավ տպավորություն էր թողել ու նա սկսել էր նրան հավանել, սահմանափակումը նրան դժգոհելու առիթ էր տալիս։ Ավելին, նրան դուր չէր գալիս արքայական պալատը, ատում էր Էդինբուրգն ու Շոտլանդիայի կլիման ու կարոտում Անգլիան ու իր այնտեղի ընտանիքը։ Նա գրում էր իր կարոտի մասին ու գանգատվում ծնողներին, որոնք էլ խնդրել են թույլ տալ նրան այցելել իրենց։ Շոտլանդացիները, սակայն, մերժել են՝ մտածելով, որ նա այլևս չի վերադառնա։