«Նոյ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ջնջվեց: {{Արևմտահայերեն|Նոյ (արեւմտահայերէն)}}
չ մեղքի նկարագություն
Տող 7.
 
== Պատմություն ==
Ըստ Հին Կտակարանի պատումի՝ Նոյ Նահապետի օրոք երկրի վրա բազմացել էր մեղքը։մեղքը, մարդիկ գողանում, ստում, շնանում և անընդհատ այլ չաիքներ էին գործում։ ՄարդիկՆրանք հեռացել էին [[Աստված|Աստծուց]] և գործում էին նրա կամքին հակառակ։ Ապականված աշխարհը նորոգելու համար Նոյը մաքառում է շուրջ 120 տարի, բայց ապարդյուն։ Տերը, տեսնելով, որ մարդկանց չարությունն ու այլասերվածությունը հսկայական չափերի են հասել, և նրանց սիրտն ու միտքը հակված են միայն չարիք գործելու, որոշում է վերացնել մեղսագործ մարդկությանը՝ շնորհ անելով միայն Նոյին։Նոյին և նրա ընտանիքին։ Նա միակ կատարյալ ու արդար մարդն էր ապականված, չարությամբ ու անիրավությամբ լի աշխարհում։
 
Վերահաս ջրհեղեղից փրկվելու համար, Աստծու հրահանգով և օգնությամբ, Նոյը կառուցում է եռահարկ նավ՝ տապան, և երբ սկսվում է ջրհեղեղը, նա կնոջ, 3 որդիների ([[Սեմ]], [[Քամ]], [[Հաբեթ]]) ու նրանց կանանց հետ մտնում է տապան՝ իր հետ վերցնելով նաև երկրի բոլոր ցամաքային կենդանի արարածներից ու թռչուններից մեկական զույգ՝ արու և էգ, իսկ «մաքուր» կենդանիներից 2-ական զույգ՝ Աստծուն զոհ մատուցելու համար։ Երկրորդ ամսի 27-ին ժայթքում են ստորգետնյա բազում աղբյուրներ, բացվում են երկնքի ջրվեժները, երկրի վրա 40 օր ու գիշեր անձրև է տեղում, ջուրը բարձրանում է և 150 օր ծածկում ցամաքը՝ ոչնչացնելով չարացած մարդկանց ու անմեղ անասուններին։
 
Երբ ջուրն սկսում է կամաց-կամաց հետ քաշվել, Նոյի տապանը հանգրվանում է Արարատ (Մասիս) լեռան վրա. դրա համար էլ Արարատ լեռն ընկալվում է որպես մարդկության փրկության խորհրդանիշ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նոյ» էջից