«Վիքիպեդիա:Խորհրդարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 576.
:Հարգելի' [[Մասնակից:Քրիստոֆ|Քրիստոֆ]], Հայերեն Վիքիպեդիայի կանոնները ցանկացած նախագծի առանձին կանոններից գերակա են, որովհետև առանձին նախագծերի կանոնները գրվում են՝ հիմք ընդունելով Հայերեն Վիքիպեդիայի համընդհանուր կանոնները։ Հետևաբար պետք է ցանկացած նման պարագայում առաջնայնությունը տալ Հայերեն Վիքիպեդիայի համընդհանուր կանոններին։ Ինչ վերաբերում է նախագծերում առկա անաղբյուր հոդվածներին, ապա կոնկրետ «CEE Spring» նախագծի պարագայում, յուրաքանչյուր լեզվի ցանկը կազմում է տվյալ լեզվով Վիքիպեդիայի պատասխանատու կամ կազմակերպիչ մասնակիցը։ Ոնց հասկանում եմ հոդվածը թարգմանել եք այլալեզու անաղբյուր հոդվածից։ Հետևաբար, Հայերեն Վիքիպեդիայում տվյալ նախագծի կազմակերպիչ մասնակիցը պատասխանատու չէ այլ լեզուներով Վիքիպեդիաների ցանկերի համար, նա պատասխանատու է միայն Հայերեն Վիքիպեդիայի կողմից առաջարկված ցանկի համար։ Հետևաբար այս դեպքում պետք է առաջնորդվել Հայերեն Վիքիպեդիայում առկա կանոններով։--[[Մասնակից:Armenmir|Armen]] ([[Մասնակցի քննարկում:Armenmir|քննարկում]]) 14:20, 22 Օգոստոսի 2020 (UTC)
::Հարգելի՛ [[Մասնակից:Քրիստոֆ|Քրիստոֆ]], նախագծի համակարգողը Ձեզ հորդորել կամ ուղղորդե՞լ է հենց անաղբյուր հոդված գրելու։ Առաջադրված հոդվածները բազմալեզու են, միգուցե մակեդոներեն կամ անգլերեն տարբերակում աղբյուրներ կան։ Ուղղակի ընտրեք նրանք, որոնք Ձեր նախընտրած լեզվում ունեն վստահելի աղբյուրներ։ --[[Մասնակից:A.arpi.a|A.arpi.a]] ([[Մասնակցի քննարկում:A.arpi.a|քննարկում]]) 19:20, 23 Օգոստոսի 2020 (UTC)
 
::Հարգելի՛ [[Մասնակից:A.arpi.a|A.arpi.a]] ես չեմ գրել, որ նախագծի համակարգողը ինձ հորդորել կամ ուղղորդել է հենց անաղբյուր հոդված գրելու, կխնդրեի այլ մեկնաբանություններ չտալ։ Ցանկը առաջադրված է եղել, ես էլ ընտրել եմ իմ հայցողությամբ։ Պարզապես լավ կլիներ, որպեսզի գործեր մեկ հստակ կանոն, որ մարդիկ ժամանակ չվատնեին խմբագրեին ու այնուհետև ջնջվեին հոդվածները։ Հարգելի՛ [[Մասնակից:Armenmir|Armen]], եթե Հայերեն Վիքիպեդիայի կանոները գերկայում են այլ նախգծերի կանոների նկատմամբ, պարզապես լավ կլիներ գրվեր այդ ամենը, քանի որ ևս մեկ անգամ նշում եմ, որ մարդիկ ժամանակ չվատնեին խմբագրեին ու այնուհետև ջնջվեին հոդվածները։--[[Մասնակից:Քրիստոֆ|Քրիստոֆ]] ([[Մասնակցի քննարկում:Քրիստոֆ|քննարկում]]) 08:30, 27 Օգոստոսի 2020 (UTC)
 
== Աղբյուրն անհայտ ==