«Սկյուտարի ճեմարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
 
== Փակման Նախդրյալները ==
[[Պատկեր:Istanbul asv2020-02 img53 Maiden's Tower, Istanbul.jpg|մինի|Կույսի աշտարակը]]
1840 թվականին Սկյուտարի Ճեմարանի աշակերտության, ուսուցչության և հասարակության ներկայացուցիչների միացյալ ժողովը որոշել է ստեղծել «[[Միակամ ընկերություն]]ը», որն իր վրա էր վերցնում ճեմարանի հոգատարությունը։ Կ․ Պոլսի հայոց պատրիարքը հաստատում է նոր հոգաբարձություն (22 արհեստավոր, 2 ամիրա)։ Ամիրաների միջամտությամբ թուրք կառավարությունը ոչ միայն չի հաստատում հոգաբարձությունը, այլև ձերբակալում է նրա անդամներին։
Ի պատասխան այդ քայլի, 1841 թվականի օգոստոսի 24-ին տեղի է ունենում Կ․ Պոլսի արհեստավորների ցույց, որին մասնակցում է ավելի քան 3 հազար մարդ․։ Թուրք կառավարությունը ստիպված ազատ է արձակում կալանավորներին, իսկ հետո՝ առանձին-առանձին դատաստան տեսնում նրանց հետ (բանտարկվում և աքսորվում են ճեմարանի տնօրեն Հ․ Մանվելյանը և այլ ուսուցիչներ, պաշտոնանկ է արվում պատրիարքը)։ 1841 թվականի հոկտեմբերի 3-ին ճեմարանը փակվում է, շենքը վերածվում է զինվորական հիվանդանոցի։