«IMAP»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 110.
# CLOSE հրամանի բարեհաջող իրականացում, կամ SELECT կամ EXAMINE հրամանների անհաջող իրականացում
# LOGOUT հրամանի իրականացում, սերվերի փակում կամ սերվերի աշխատանքի ընդհատում
 
== IMAP պրոտոկոլի հրամանները ==
; '''LOGIN''' : Թույլ է տալիս օգտվողին IMAP սերվերի վրա գրանցման ժամանակ օգտագործել օգտվողի նույնացուցիչը(իդենտիֆիկատոր) և գաղտնաբառը սովորական տեքստային տեսքով: Սա ամենալավ մեթոդը չէ, բայց երբեմն միակ տարբերակն է սերվերին միանալու համար:
 
 
; '''AUTHENTICATE''' : Թույլ է տալիս օգտվողին IMAP սերվերի վրա գրանցվելուց օգտագործել վավերականության ստուգման այլընտրանքային մեթոդներ: Օգտվողների վավերականության անհատական ստուգումը պարտադիր չի հանդիսանում և ոչ բոլոր IMAP սերվերներում է իրականացրած: Նաև այդպիսի ստուգման իրականացուման ձևերը կարող են տարբերվել կախված սերվերից: Երբ օգտվողը մուտքագրում է AUTHENTICATE հրամանը, սերվերը պատասխանում է դրան կանչի տողով, որը ունի base64 կոդավորում: Այնուհետեև օգտվողը պետք է պատասխան ուղարկի սերվերի վավերականացման ստուգման կանչին, նույնպես կոդավորված base64-ով: Եթե սերվերում իրականացված չէ վավերականության ստուգման մեթոդը, որը առաջարկում է օգտվողը՝ սերվերը ներառում է իր պատասխանի մեջ NO: Դրանից հետո օգտվողը պետք է շարունակի բանակցությունները վավերականության ստուգման մեթոդի համաձայնեցման համար: Եթե վավերականության ստուգման մեթոդը պարզելու բոլոր փորձերը անցնում են անհաջող, ապա օգտվողը փորձ է կատարում գրանցվել սերվերում LOGIN հրամանի միջոցով:
 
 
; '''CLOSE''' : Փակում է էլ. փոստարկղը: Երբ էլ. փոստարկղը փակված է, բոլոր հաղորդագրությունները, որոնք նշվել էին \DELETED դրոշակով, ֆիզիկապես հեռացվում են փոստարկղի միջից: Պարամետրեր չունի:
 
 
; '''LOGOUT''' : Վերջացնում է օգտվողի ընթացիկ նույնացուցչի համար սեանսը և փակում է բոլոր բացված էլ. փոստարկղերը: Բոլոր հաղորդագրությունները, որոնք նշվել էին \DELETED դրոշակով, ֆիզիկապես հեռացվում են փոստարկղի միջից:
 
 
; '''CREATE''' : Ստեղծում է նոր էլ. փոստարկղ: Նոր էլ. փոստարկղերի անունները և տեղակայությունը որոշվում են սերվերի ընդհանուր հատկանիշներով:
 
 
; '''DELETE''' : Օգտագործվում է էլ. փոստարկղերի համար: IMAP սերվերը, ստանալով այս հրամանը, կփորձի հեռացնել այն փոստարկղը, որի անունը նշվել էր հրամանի մեջ որպես արգումենտ: Էլ. փոստարկղի մեջ գտնվող բոլոր հաղորդագրությունները հեռացվում են էլ. փոստարկղի հետ միասին և վերականգնման ենթակա չեն լինում:
 
 
; '''RENAME''' : Փոխում է էլ. փոստարկղի անունը: Ասյ հրամանը ունի 2 արգումենտ՝ էլ. փոստարկղի անունը, որը պետք է փոխել և նոր անունը:
 
 
; '''SUBSCRIBE''' : Ավելացնում է էլ. փոստարկղը օգտվողի ակտիվ էլ. փոստարկղերի ցուցկակի մեջ: Այս հրամանի մեջ օգտագործվում է միայն 1 պարամետր՝ էլ. փոստարկղի անունը, որը պետք է ավելացնել ցուցակի մեջ: Էլ. փոստարկղը պարտադիր չէ, որ գույություն ունենա, որպեսզի նրան հնարավոր լինի ավելացնել ակտիվ էլ. փոստարկղերի ցուցկակի մեջ՝ դա թույլ է տալիս ավեացնել ակտիվ էլ. փոստարկղերի ցուցկակի մեջ էլ. փոստարկղեր, որոնք դեռ ստեղծված չեն, կամ հեռացնել դրանք, եթե դրանք դատարկ են:
 
 
; '''UNSUBSCRIBE''' : Հեռացնում է էլ. փոստարկղը օգտվողի ակտիվ էլ. փոստարկղերի ցուցկակի միջից: Այս հրամանի մեջ ևս օգտագործվում է միայն 1 պարամետր՝ էլ. փոստարկղի անունը, որը պետք է հեռացնել օգտվողի ակտիվ էլ. փոստարկղերի ցուցակի միջից: Ընդ որում էլ. փոստարկղը չի հեռացվում ֆիզիկապես:
 
 
; '''LIST''' : Ստանալ օգտվողի բոլոր էլ. փոստարկղերի ցուցակը: Ունի 2 պարամետր:
 
 
; '''LSUB''' : Ի տարբերություն LIST հրամանի օգտագործվում է ստանալու համար բոլոր այն էլ. փոստարկղերի ցուցակը, որոնք ակտիվցվել են SUBSCRIBE հրամանի միջոցով: Պարամետրերը նույնն են ինչ LIST հրամանինը:
 
 
; '''STATUS''' : Գոյացնում է հարցում էլ. փոստարկղի ընթացիկ կարգավիճակի մասին: Ունի 2 պարամետր. առաջինը՝ էլ. փոստարկղի անունը, որի նկատմամբ կիրառվում է հրամանը, իսկ երկրորդը՝ այն չափանիշների ցուցակը, ըստ որոնցի օգտվողը ցանկաանում է ստանալ ինֆորմացիա: STATUS հրամանը կարող է օգտագործվել էլ. փոստարկղի ընթացիկ կարգավիճակի մասին տեղեկություն ստանալու համար՝ առանց էլ. փոստարկղը բացելու SELECT կամ EXAMINE հրամանների միջոցով:
:Օգտվողը կարող է ստանալ ինֆորմացիա հետևյալ չափանիշներով՝
:* MESSAGES – էլ. փոստարկղում գտնվող հաղորդագրությունների ընդհանուր քանակը
:* RECENT – \recent դրոշակով նշված հաղրդագրությունների քանակը
:* UNIDEXT – UID նույնացուցիչը(իդենտիֆիկատոր), որը տրվելու է հաջորդ նոր հաղորդագրությանը
:* UIDVALIDITY - էլ. փոստարկղի ունիկալ նույնացուցիչը(իդենտիֆիկատոր)
:* UNSEEN – առանց \seen դրոշակի հաղորդագրությունների քանակը
 
 
; '''APPEND''' : Ավելացնում է հաղորդագրությունը նշված էլ. փոստարկղի վերջում: Որպես արգումենտներ նշվում են էլ. փոստարկղի անունը, հաղորդագրությունների դրոշակները(ոչ պարտադիր), ժամանակի պիտակը(tag) (ոչ պարտադիր) և հենց ինքը հաղորդագրությունը՝ վերնագիրը և մարմինը:
:Գոյություն ունեն հաղորդագրությունների հետևյալ դրոշակները՝
:* \Seen – կարդացված
:* \Answered – պատասխանված
:* \Flagged – շտապ
:* \Deleted – նշված է հեռացման համար
:* \Draft – սևագիր
:* \Recent – նոր հաղորդագրություն, այն եկել է էլ. փոստարկղ անցած սեանսի ավարտից հետո
:Եթե հրամանի մեջ նշված են դրոշակներ, ապա նրանք սահմանվում են ավելացվող հաղորդագրության համար: Ամեն դեպքում հաղորդագրության համար սահմանվում է \Recent դրոշակը: Եթե հրամանի մեջ տրված է ժամանակի պիտակը(tag), ապա այդ ժամանակը կսահմանվի որպես հաղորդագրության ստեղծման ժամ, հակառակ դեպքում որպես ստեծման ժամ սահմանվում է ընթացիկ ժամը:
:Քանի որ հաղորդագրությունը մեկ տողից ավելի է, գործածվում են լիտերալներ:
:Օրինակ՝
<pre>
C A003 APPEND saved-messages (\Seen) {247}
S + Ready for literal data
C Date: Sat, 28 May 2012 21:03:17 -0800 (PST)
C From: Grish Meliksetyan <test@testsite.AM>
C Subject: Afternoon meeting
C To: user@testdomain.info
C Message-Id: <B27397-0100000@testsite.AM>
C
C Hello Armen, do you think we can meet at 13:00 tomorrow?
S A003 OK APPEND completed
</pre>
 
 
; '''MULTIAPPEND''' : Ընդլայնումը, նկարագրված RFC 3502-ում, թույլ է տալիս մեկ հրամանով էլ. փոստարկղ ավելացնել մի քանի հաղորդագրություններ:
 
 
; '''CHECK''' : Էլ. փոստարկղում տեղադրում է ստուգողական կետը: Ցանկացած գործողություն, ինչպես օրինակ՝ տվյալների պահպանումը սերվերի հիշողությունից նրա կոշտ սկավառակի վրա, պետք է կատարվեն էլ. փոստարկղի որոշակի կարգավիճակում գտնվելուց: Հենց էլ. փոստարկղի վրա սկավառակային կամ նման այլ գործողությունների կատարումից հետո էլ ամբողջականության ստուգման համար գործածվում է CHECK հրամանը: Այս հրամանը գործածվում է առանց պարամետրերի:
 
 
; '''EXPUNGE''' : Էլ. փոստարկղից հեռացնում է բոլոր այն հաղորդագրությունները, որոնք նշված են եղել \DELETED դրոշակով, ընդ որում էլ. փոստարկղը չի փակվում: Սերվերի պատախանը EXPUNGE հրամանին ներկայացնում է իրենից էլ. փոստարկղի նոր վիճակի մասին հաշվետվություն:
 
 
; '''SEARCH''' : Ակտիվ էլ. փոստարկղի մեջ հաղորդագրությունների փնտրում որոշակի չափանիշներով՝ հետագա արդյունքների ցուցադրմամբ հաղորդագրության հերթական համարի տեսքով: Հնարավոր է փնտրում հաղորդագրության մարմնի մեջ գտնվող ինչ որ տեքստային տողի, կամ հաղորդագրություններ, որոնք ունեն որոշակի դրոշակ, կամ որոնք ստացված են եղել մինչև որոշակի ժամանակահատվածը և այլն:
 
 
; '''FETCH''' : Էլ. հաղորդագրության տեքստը ստանալը: Այս հրամանը գործածվում է միայն հաղորդագրությունների ցուցադրման համար: Ի տարբերություն POP3-ի, IMAP օգտագործողը չի պահպանում հաղորդագրության կրկնօրինակը օգտվողի համակարգչի մեջ:
 
 
; '''STORE''' : Հաղորդագրության մասին ինֆորմացիայի փոփոխում:
 
 
; '''COPY''' : Մի էլ. փոստարկղից մի ուրիշ հաղորդագրության կրկնօրինակում:
 
 
; '''UID''' : Օգտագործվում է FETCH, COPY, STORE կամ SEARCH հրամանների հետ համատեղ: Այս հրամանի օգնությամբ այդ հրամաններում կարելի է օգտագործել իրական UID նունարկիչ(իդենտիֆիկացիոն) համարներ, հաղորդագրությունների միջակայքից թվերի շարքի փոխարեն:
 
 
; '''CAPABILITY''' : Հարցում IMAP սերվերից նրա հնարավորությունների մասին:
 
 
; '''NOOP''' : Հրամանը ոչինչ չի անում: Այն կարող է օգտագործվել սեանսը ակտիվ պահելու համար, որպեսզի այն չավարտվի սպասման ժամանակաչափի ժամանակով: Սերվերի պատասխանը NOOP հրամանին պետք է միշտ լինի դրական: Քանի որ սերվերը պատասխանի մեջ հաճախ վերադարձնում է այս կամ այն հրամանի կատարման ընթացիկ վիճակը, ապա NOOP հրամանը միանգամայն կարելի է կարելի է օգտագորշել որպես տրիգգեր՝ սերվերի ընթացիկ վիճակից տեղեկանալու համար:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/IMAP» էջից