«IMAP»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 46.
* IMAP2bis (սպեցիֆիկացիան գոյություն ունի միայն 1993 թ. սևագիր տարբերակով)
* IMAP4 (վերանվանված IMAP2bis)
 
== Հաղորդագրությունները և դրանց ատրիբուտները ==
IMAP-ը աշխատում է միայն հաղորդագրությունների հետ և չի պահանջում որևէ փաթեթներ հատուկ վերնագրերով:
Ամեն հաղորդագրություն ունի իր հետ կապված մի քանի ատրիբուտ: Այս ատրիբուտները կարող են նույնականացվել ինչպես առանձին առանձին, այնպես էլ մյուս ատրիբուտների հետ միասին:
=== UID ===
Ամեն հաղորդագրության՝ պայմանականորեն համապատասխանեցվում է 32-բիտանի կոդ, որը ունիկալ նույնացուցչի(իդենտիֆիկատորի) հետ համատեղ օգտագործելով կազմում են 64-բիտանի հաջորդականություն, որը կարող է երաշխավորել փոստարկղի մեջ գտնվող հաղորդագրության միանշանակ նույնականացումը(իդենտիֆիկացիան):
UID-ը ասոցացվում է էլ. փոստարկղի հետ և ուղարկվում է uidvalidity արձագանքի (ok) տեսքով՝ էլ. փոստարկղի ընտրման փուլում: Եթե անցյալ սեսսիայի UID-ը չի կարող օգտագործվել ինչ որ պատճառով, ապա UID-ը պետք է ինկրեմենտացվի(մեծացվի մեկով): Հաղորդագրության UID-ը չպետք է փոխվի սեսսիայի սահմաններում, խորհուրդ չի տրվում փոխել այն նաև սեսսիայից սեսսիա: Բայց եթե հնարավոր չէ պահպանել հաղորդագրության UID-ը մյուս սեսսիայում, ապա հաջորդ սեսսիան պետք է ունենա նոր ունիկալ կոդ, որը պետք է մեծ լինի ցանկացած օգտագործված հաղորդագրության UID-ից:
=== Հաղորդագրության հերթական համարը ===
Հաղորդագրության համարը էլ. փոստարկղում սկսվում է 1-ից: Ամեն հաջորդ հաղորդագրություն, սկսաց 2-ից, ունի ուղիղ 1-ով ավել հերթական համար, նախորդի համեմատ:
Սեսսիայի ընթցքում թույլատրված է հաղորդագրության հերթական համարի փոփոխություն: Օրինակ, երբ ինչ որ հաղորդագրություն հեռացվում է էլ. փոստարկղից, մնացած հաջորդ հաղորդագրությունների հերթական համարները փոփոխվում են:
=== Հաղորդագրությունների դրոշակները ===
Այս ատրիբուտը իրենից ներկայացնում է 0 կամ ավելի անվանավորված լեքսեմներ, փոխկապակցված տվյալ հաղորդագրության հետ: Դրոշակը տեղադրվում է իրեն այդ ցուցակին ավելացնելով և զրոյացվում է իրեն այդ ցուցակից հեռացնելու ճանապարհով: IMAP4.1-ում գոյություն ունեն 2 տիպի դրոշակներ՝
* Անընդհատ դրոշակ
* Տվյալ սեսսիայի ժամանակահատվածում գործող դրոշակ
Ներկա պահին գոյություն ունեն հետևյալ համակարգային դրոշակները՝
* \seen – հաղորդագրությունը կարդացված է
* \answered – հաղորդագրությանը ուղարկված է պատասխան
* \flagged – հաղորդագրությունը նշված է որպես «կարևոր»
* \deleted – հաղորդագրությունը նշված է որպես հեռացված(ջնջված)
* \draft – հաղորդագրությունը նշված է որպես «սևագիր»
* \recent – նոր հաղորդագրություն(հայտնվել է տվյալ սեսսիայի ժամանակահատվածում)
=== Հաղորդագրության ներքին ամսաթիվը և ժամը սերվերի վրա ===
Հաղորդագրության ստացման ամսաթիվն ու ժամը:
* SMTP պրոտոկոլի օգնությամբ ուղարկված հաղորդագրությունների համար՝ վերջնական հասցեատիրոջը հասնելու ամսաթիվն ու ժամը
* Կրկնօրինակման(copy) հրամանով հասցված հաղորդագրությունների համար՝ հաղորդագրությունը ուղարկողի ներքին ամսաթիվն ու ժամը
* Append հրամանի օգտագործման ժամանակ՝ ամսաթիվն ու ժամը, որ տրվել են հրամանի պարամետրերում
=== Այլ ատրիբուտներ ===
* Հաղորդագրության չափը՝ օկտետների քանակը հաղորդագրության մեջ
* Հաղորդագրության ծրարի կառուցվածքը
* Հաղորդագրության մարմնի կառուցվածքը
 
== Օգտվողի և սերվերի փոխազդեցությունը ==
IMAP4.1 միացությունը ակնկալում է օգտվողի և սերվերի միջև կապի հաստատում: Օգտվողը ուղարկում է սերվերին հրամաններ, սերվերը օգտվողին՝ հարցման կատարման մասին տվյալներ և ծանուցումներ: Բոլոր հաղորդագրությունները՝ ինչպես սերվերի, այնպես էլ օգտվողի, ունեն տողի տեսք, որոնք վերջանում են հատուկ հաջորդականությամբ:
Ցանկացած ընթացակարգ(պրոցեդուրա) սկսվում է օգտվողի հրամանից: Օգտվողի ցանկացած հրաման սկսվում է նախածանց-նույնացուցչից(պրեֆիկս-իդենտիֆիկատոր)(սովորաբար կարճ տառա-թվային տող, օրինակ՝ A0001, A0002 և այլն), որը կոչվում է պիտակ(tag): Ամեն հրամանի համար օգտվողը գեներացնում է իր պիտակը:
Հնարավոր է 2 դեպք, երբ օգտվողի կողմից ուղարկված տողը չի ներկայացնում իրենից վերջացված հրաման: Առաջին դեպքում՝ հրամանի արգումենտը մատակարարվում է կոդով, որը և որոշում է օկտետների քանակը տողի մեջ: Երկրորդ դեպքում՝ հրամանի արգումենտները պահանջում են արձագանք սերվերի կողմից: Երկու դեպքում էլ սերվերը ուղարկում է հրամանի շարունակման հարցում, որը սկսվում է + սիմվոլով:
Օգտվողը պետք է վերջացնի մի հրամանի ուղարկումը, մինչ մյուսի ուղարկելը:
Սերվերի պրոտոկոլային ընդունիչը կարդում է օգտվողի կողմից ուղարկված հրմանաի տողը, իրականացնում է դրա վերլուծությունը, առանձնացնում է պարամետրերը և փոխանցում է տվյալները սերվերին: Հրամանի վերջացման հետ մեկտեղ սերվերը ուղարկում է արձագանք:
Սերվերից օգտվողին փոխանցվող տվյալները, ինչպես նաև կարգավիճակային արձագանքները, որոնք չեն նշանակում հրամանի վերջացումը, ունեն * նախածանց և կոչվում են չպիտակավորված արձագանքներ:
Տվյալները կարող են ուղարկվել սերվերի կողմից և՛ ի պատասխան օգտվողի հրամանի, և՛ սեփական նախաձեռնությամբ: Տվյալների ձևաչափը(ֆորմատը)կախված չէ ուղարկման պատճառից:
Արձագանքը նշանակում է հրամանի հաջող/անհաջող իրականացումը: Այն օգտագործում է նույն պիտակը(tag), որը օգտագործվել էր ընթացակարգը(պրոցեդուրա) սկսող օգտվողի հրամանի մեջ: Այսպիսով, եթե իրականացվում է մեկ հրամանից ավելին, սերվերի պիտակը(tag) նշում է այն հրամանը, որը կանչել է տվյալ արձագանքը: Կան սերվերի աշխատանքի վերջացման 3 տիպի արձագանքներ՝
* ok(հաջող կատարում)
* no(անհաջող կատարում)
* bad(պրոտոկոլային սխալ, օրինակ՝ հրամանը ճանաչված չի կամ գտնված է սինտակտային սխալ)
Օգտվողի IMAP4.1-ի պրատոկոլային ընդունիչը կարդում է
սերվերից ստացած արձագանքի տողը և անում է գործողություններ կախված * կամ + առաջին սիմվոլից:
Օգտվողը պետք է պատրաստ լինի ստանալ սերվերից ցանկացած արձագանք: Սերվերից ստացված տվյալները պետք է գրված լինեն այնպես, որպեսզի օգտվողը կարողանա դրանք անմիջականորեն օգտագործի՝ առանց որևէ լրացուցիչ հարցում սերվերին ուղարկելու, ճշտելու համար:
 
== IMAP սերվերի կարգավիճակները ==
IMAP4.1 սերվերը գտնվում է 4 կարգավիճակներից մեկում: Հրամանների մեծամասնությունը կարելի է գործածել միայն որոշակի կարգավիճակներում: Ահա վերը նշված կարգավիճակների ցուցակը՝
* Ոչ աուտենտիֆիկացված
* Աուտենտիֆիկացված
* Ընտրման
* Ելքի
Ոչ աուտենտիֆիկացված կարգավիճակում օգտվողը պետք է մուտքագրի անունը և գաղտնաբառը, մինչ նրան հասանելի կդառնա հրամանների մեծամասնությունը: Այս կարգավիճակի անցումը իրականանում է սերվերի հետ կապ հաստատելու ժամանակ՝ առանց նախապես աուտենտիֆիկացման:
Աուտենտիֆիկացված կարգավիճակում օգտվողը նույնականացված է(իդենտիֆիկացված) և պետք է ընտրի էլ. փոստարկղը, որից հետո իրեն հասանելի կդառան հաղորդագրությունների հետ աշխատելու հրամանները: Այս կարգավիճակի անցումը իրականանում է սերվերի հետ կապ հաստատելու ժամանակ՝ նախապես աուտենտիֆիկացմամբ, երբ տրված են բոլոր անհրաժեշտ նույնականացման(իդենտիֆիկացիոն) տվյալները կամ էլ. փոստարկղի սխալ ընտրման ժամանակ:
Համակարգը անցում է կատարում ընտրման կարգավիճակ, երբ էլ. փոստարկղի ընտրությունը բարեհաջող իրականացված է:
Համակարգը անցում է կատարում ելքի կարգավիճակ սերվերի հետ կապի ընդհատման արդյունքում՝ օգտվողի հարցման արդյունքում կամ սերվերի անկախ որոշման հետևանքով:
# Միացում առանց նախապես աուտենտիֆիկացման
# Միացում նախապես աուտենտիֆիկացմամբ
# Միացումը մերժված է
# LOGIN կամ AUTHETICATE հրամանների բարեհաջող իրականացում
# SELECT կամ EXAMINE հրամանների բարեհաջող իրականացում
# CLOSE հրամանի բարեհաջող իրականացում, կամ SELECT կամ EXAMINE հրամանների անհաջող իրականացում
# LOGOUT հրամանի իրականացում, սերվերի փակում կամ սերվերի աշխատանքի ընդհատում
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/IMAP» էջից