«Պետրոս Առաջինը Պետերգոֆում հարցաքննում է արքայազն Ալեքսեյին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 64.
 
Չնայած Պետրոս I–ի և արքայորդի Ալեքսեյի արտաքին հանգստությանը՝ նրանց ներաշխարհը լի է անհանգստությամբ և հոգեկան լարվածությամբ։ Հավանաբար նրանց միջև բուռն քննարկում է տեղի ունեցել, որի արդյունքում Պետրոս I–ն էլ ավելի է համոզվել որդու դավաճանության մեջ, ինչը վկայում են սեղանին փռված փաստաթղթերը (թղթերից մեկն ընկած է հատակին)։ Դատավճիռն ընդունելուց առաջ Պետրոս I–ը զննող հայացք է գցել որդու դեմքին՝ այնտեղ զղջման ու ապաշխարանքի նշույլներ գտնելու հույսով։ Ալեքսեյը, հոր ակնապիշ հայացքից ազդված, կախել է աչքերը։ Նա, վստահ լինելով, որ Պետրոս I–ը սեփական որդուն մահվան չի դատապարտի, լռել և ներում չի խնդրել{{sfn|В. Баева|2010|с=26}}։
 
Ստեղծագործության լուսաստվերային լուծումն ընդգծում է կերպարների միջև եղած տարբերությունը: Ըստ արվեստաբան [[Տատյանա Կարպովա|Տատյանա Կարպովայի]]՝ արքայազն Ալեքսեյի կերպարն ավելի գունատ է լուսավորված, «կարծես լուսնային մահացու լույսով», ինչն այս իրավիճակում խորհրդանշում է այն, որ «նա արդեն ավելի շատ պատկանում է ստվերների թագավորությանը, քան իրական կյանքին` իր կրքերով և գույներով»: Միևնույն ժամանակ, Պետրոս I-ի դեմքը, ընդհակառակը, «եռանդուն կերպով կերտված է լուսաստվերի հակադրությամբ»{{sfn|Т. Л. Карпова|2002|с=30}}: Սեղանի անկյունը և դրա վրայի կարմիր ու սև սփռոցը («սուգի գույները») կարծես թե բաժանում են հորն ու որդուն և կանխագուշակում այս դրամայի ողբերգական ավարտը{{sfn|Т. Л. Карпова|2002|с=30—31}}: Հատակի սև և սպիտակ սալիկների հերթականությունն ունի մի քանի մեկնաբանություն՝ «Պետրոսի դարաշրջանի կանոնավոր ոգու արտահայտություն, Պետրոսի և արքայազնի բնավորություններում սևի ու սպիտակի առկայություն, շախմատի տախտակ, որի վրա խաղարկվում է եզրափակիչ խաղը, որտեղ պարտվում է Ալեքսեյը»{{sfn|Т. Л. Карпова|2002|с=31}}:
 
Պատմական փաստաթղթերում վկայություն չկա այն մասին, որ Պետրոս I-ը երբևէ հարցաքննել է արքայազն Ալեքսեյին Մոնպլեզիր պալատում, որը մինչև 1718 թվականն ամբողջությամբ կառուցված չէր: Հակառակը՝ վկայություն կա, որ «իրականում դա տեղի չի ունեցել Մոնպլեզիրում»<ref name="bukharkin">{{книга
|автор = {{comment|П. Е. Бухаркин|Бухаркин, Пётр Евгеньевич}}.
|заглавие = Три века Санкт-Петербурга: Девятнадцатый век
|ссылка =
|ответственный =
|место =
|издательство = [[Санкт-Петербургский государственный университет]]
|год = 2006
|том =
|страниц =
|страницы = 216
|isbn =
}}</ref>: Ենթադրվում է նաև, որ դժվար թե Պետրոս I-ը արքայազնին առանձին հարցաքննած լիներ: Սակայն Գեն, կարծես թե, իմացել է այդ մասին, այնուամենայնիվ, նա որոշել է նկարում պատկերել միայն Պետրոսին և Ալեքսեյին, որպեսզի հնարավորություն ունենա կենտրոնանալ նրանց կերպարների հոգեբանության և ապրումների վրա<ref name="ionina" />:
 
Նկարում պատկերված լուծման որոնման ցավոտ պահը վկայում է, որ Գեն ցանկացել է Պետրոս I-ին ցույց տալ ոչ թե որպես դահիճ, այլ որպես հայր, որ ոտնահարում է իր անձնական շահը՝ հանուն պետականի{{sfn|В. Баева|2010|с=26}}: Արվեստագետ [[Ալլա Վերեշագինա|Ալլա Վերեշագինան]] նշել է, որ «առաջին անգամ ռուս պատմական նկարչության մեջ ստեղծվել են իդեալականացմանը խորթ, պատմական իրական գործիչների տիպիկ կերպարներ», քանի որ «նկարի բուն պատմությունը պայմանավորված է հոգեբանությամբ»{{sfn|А. Г. Верещагина|1988|с=51}}:
 
== Նկարների էսքիզներ և կրկնություններ ==
[[Պատկեր:Nikolay Ge 064.jpg|thumb|left|230px|''Պետրոս Առաջինը Պետերգոֆում հարցաքննում է արքայազն Ալեքսեյին'' (էսքիզ, 1870 թվական, [[Տրետյակովյան պատկերասրահ]])]]
[[Տրետյակովյան պատկերասրահ|Տրետյակովյան պատկերասրահում]] ևս գտնվում է այդ նկարի համանուն էսքիզը (1870 թվական, յուղաներկով կտավ {{Թիվ|22 × 26.7|սմ}}, {{comment|գույքագրման համար}}՝ Ж-593), որը ձեռք է բերվել Ա. Ա. Կուրենովի ժառանգներից, 1970 թվականին{{sfn|Каталог ГТГ, т. 4, кн. 1|2001|с=206}}<ref name="gtg_peter_study">{{cite web
|title = Ге Николай Николаевич — Петр I допрашивает царевича Алексея Петровича в Петергофе (эскиз)
|work =
|author =
|publisher = [[Государственная Третьяковская галерея]], www.tretyakovgallery.ru
|url = http://www.tretyakovgallery.ru/ru/collection/_show/image/_id/3685
|date =
|format = HTML
|accessdate = 2015-08-03
|archiveurl = https://web.archive.org/web/20160305014442/http://www.tretyakovgallery.ru/ru/collection/_show/image/_id/3685
|archivedate = 2016-03-05
|deadlink = yes
}}</ref>:
 
Գոյություն ունեն նկարի մի քանի նույնանուն կրկնություններ՝ հեղինակի կողմից: դրանցից մեկը գտնվում է [[Ռուսական պետական թանգարան|Ռուսական պետական թանգարանում]] (1872 թվական, յուղաներկով կտավ, {{Թիվ|134.5 × 173|սմ}}, {{comment|գույքագրման համարը|գույքագրման համարը}} Ж-4142), որն այդտեղ են բերել 1897 թվականին [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|Էրմիտաժից]]{{sfn|Каталог ГРМ|1980|91}}: Մեկ այլ կրկնօրինակ, որը նույնպես թվագրված է 1872 թվականին, գտնվում է [[Ուզբեկստանի արվեստի պետական ​​թանգարան|Ուզբեկստանի արվեստի պետական ​​թանգարանում]]՝ [[Տաշքենդ|Տաշքենդում]]{{sfn|Каталог ГТГ, т. 4, кн. 1|2001|с=206}}{{sfn|Каталог ГРМ|1980|с=91}}: Այն [[մեծ իշխան]] [[Նիկոլայ Կոնստանտինովիչ|Նիկոլայ Կոնստանտինովիչի]] հավաքածուից է<ref name="fursikova">{{статья
|автор = {{comment|Е. Г. Фурсикова|Фурсикова, Евгения Георгиевна}}.
|заглавие = Августейший коллекционер: штрихи к портрету великого князя Николая Константиновича.
|ссылка = <!-- http://www.konstantinpalace.ru/userfiles/Фурсикова%20Е_Г_%20Августейший%20коллекционер_%20Штрихи%20к%20портрету%20великого%20князя%20Константина%20Николаевича.Pdf -->
|язык =
|автор издания =
|издание = В книге: [https://www.konstantinpalace.ru/ru/page/33 «Константиновский дворцово-парковый ансамбль: исследования и материалы»] (сборник статей, 322 с.)
|тип =
|место =
|издательство = ФГБУ «[[Президентская библиотека имени Б. Н. Ельцина]]»
|год = 2011
|том =
|страницы = 260—276
|isbn =
|ref =
}}</ref><ref name="uzcapital">{{cite web
| title = Государственный Музей искусств Узбекистана
| work =
| author =
| publisher = Ташкентские Куранты — uzcapital.uz
| url = http://uzcapital.uz/stranicy-istorii/muzej-iskusstv/
| date =
| format = HTML
| accessdate = 2015-08-04
}}</ref> (ըստ որոշ տեղեկությունների՝ ավելի վաղ այդ կտավը գտնվում էր նրա հոր՝ մեծ իշխան Կոնստանտին Նիկոլաևիչի հավաքածուում<ref name="krukovskaya">{{Ռուսերեն գիրք
|автор = {{comment|С. М. Круковская|Круковская, Софья Михайловна}}.
|заглавие = В мире сокровищ
|ссылка =
|серия =
|ответственный =
|место = Ташкент
|издательство = Издательство литературы и искусства имени Гафура Гуляма
|год = 1982
|том =
|страниц = 232
|страницы = 103
|isbn =
}}</ref>): Բացի այդ, չթվագրված կրկնօրինակը գտնվում է Թուրքմենստանի գեղարվեստի պետական թանգարանում՝ [[Աշխաբադ|Աշխաբադում]]{{sfn|Каталог ГТГ, т. 4, кн. 1|2001|с=206}}:
 
Հայտնի են նաև այս կտավի հեղինակային փոքրացված կրկնօրինակները{{sfn|Каталог ГТГ, т. 4, кн. 1|2001|с=206}}{{sfn|Каталог ГРМ|1980|с=91}}: Դրանցից մեկը՝ թվագրված 1874 թվականին, գտնվում է [[Ռիբինսկի թանգարան-արգելոց|Ռիբինսկի թանգարան-արգելոցում]] (յուղաներկով կտավ, {{Թիվ|58.4 × 74.3|սմ}}, {{comment|գույքագրման համարը|գույքագրման համար}} Ж-211)<ref name="rybinsk1">{{cite web|url=http://goskatalog.ru/portal/#/collections?id=1721097|title=Пётр I допрашивает царевича Алексея Петровича в Петергофе. Картина|author=|work=|date=|format=HTML|publisher=Государственный каталог Музейного фонда Российской Федерации — goskatalog.ru|accessdate=2018-01-07}}</ref>: Մյուս փոքրքցված կրկնությունը, նույնպես թվագրված 1874 թվականին, պատկանում է Նովգորոդի թանգարան-արգելոցի հավաքածուում: Մեկ այլ կրկնություն, որը թվագրված է 1878 թվականին, Կիևի մասնավոր հավաքածուի մեջ{{sfn|Каталог ГТГ, т. 4, кн. 1|2001|с=206}}{{sfn|Каталог ГРМ|1980|с=91}}:
 
== Ծանոթագրություններ ==