«Կորին Տելյադո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիտնական}}
 
'''Կորին Տելյադո''' (իսկական անունը՝ Մարիա դել Սոկորո Տելյադո Լոպես ({{lang-es|Corín Tellado, María del Socorro Tellado López}}, {{ԱԾ}}), իսպանացի կին գրող, ամենաբեղմնավոր գրողը և ամենաշատ ընթերցված իսպանացի հեղինակը [[Միգել դե Սերվանտես|Սերվանտեսից]] հետո:
 
== Կենսագրություն ==
Մեծացել է բազմազավակ ընտանիքում, ունեցել է հինգ եղբայր, հայրը եղել է նավի մեխանիկ, մայրը՝ տնային տնտեսուհի: Մարիան մանկությունից անհագ կարդացել է [[Ալեքսանդր Դյումա (հայր)|Դյումայի]] և [[Օնորե դը Բալզակ|Բալզակի]] ստեղծագործությունները: [[1945]] թվականին մահացել է հայրը, և ընտանիքի համար սկսվել են տնտեսական դժվարությունները: [[1946]] թվականին «''Bruguera'' » հրատարակչությունը գնել է նրանից առաջին վեպը՝ «Համարձակ գրազ» (այդ ժամանակից ի վեր ունեցել է 36 հրատարակություն), և պայմանագiրպայմանագիր է կնքել, որի համաձայն գրողը պարտավորվել է հրատարակչությանը ամեն շաբաթ ներկայացնել մոտ 100 էջանոց մեկ փոքր վեպ: [[1964]] թվականին Տելյադոն խզել է պայմանագիրը հրատարակչության հետ: [[1966]] թվականի վերջից սկսել են լույս ընծայվել և լուսանկարչական վեպի ժանրի նրա ստեղծագործությունները:
 
Նա հրատարակել է մոտ 4 հազար վեպ, որոնք վաճառվել են ընդհանուր 400 միլիոն օրինակով: Թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով, նրա մի շարք գրքեր էկրանավորվել են, դարձել հեռուստատեսային ֆիլմեր: [[1994]] թվականին նրա անունն ընդգրկվել է [[Գինեսի ռեկորդների գիրք|Գինեսի ռեկորդների գրքում]]: